Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-027-03.08.2012-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. ա) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-028-06.08.2012-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-028.1 -06.08.2012-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

3. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-029-14.08.2012-ԱՄ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

4. ա) «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-030-15.08.2012-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-030.1 -15.08.2012, 28.09.2012 -ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

5. «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-031-16.08.2012-ԳԲ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

6. Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին Կ-032-16.08.2012-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

7. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-033-16.08.2012-ՏՏ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

8. «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-034-16.08.2012-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

9. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-036-17.08.2012-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

10. ա) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-037-17.08.2012-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-037.1 -17.08.2012-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

11. ա) «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Կ-038-17.08.2012-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-038.1 -17.08.2012-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

12. ա) «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-039-17.08.2012-ՊԱ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին Կ-039.1 -17.08.2012-ՊԱ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

13. ա) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-046-22.08.2012-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-046.1 -22.08.2012-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

14. ա) «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-047-22.08.2012-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-047.1 -22.08.2012-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Կ-047.2 -22.08.2012-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

դ) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Կ-047.3 -22.08.2012-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ե) «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-047.4 -22.08.2012-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

զ) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-047.5 -22.08.2012-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

15. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կ-053-24.08.2012-ՊԱ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

16. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-089-25.09.2012-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի գործունեության ծրագիր 090-26.09.2012-ՏՀ

2. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին»

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություն

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

1 հոկտեմբերի 2012 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-024-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։