Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հոկտեմբերի 2012 թվականի N 1253-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 437-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հոկտեմբերի 9

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1253-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 15-ի N 437-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Միջոցառումը Միջոցառման իրականացման ժամկետներն ըստ փուլերի Պատասխանատու մարմինը

2010 թ. 2011 թ. 2012-2013 թթ.

1. Բնակչության պաշտպանության միասնական համակարգի ձևավորում և հետագա զարգացման ապահովում հայեցակարգի մշակում հայեցակարգի ներկայացում

ՀՀ կառավարության հաստատմանը ՀՀ արտակարգ

իրավիճակների նախարարություն

2. Պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանության համար անհրաժեշտ համապատասխան տեխնիկայով և սարքավորումներով հագեցած ինժեներական, քիմիական, ճառագայթային պաշտպանության ստորաբաժանումների հիմնում և դրանց հետագա զարգացման ապահովում ծրագրի մշակում ծրագրի ներկայացում

ՀՀ կառավարության հաստատմանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

3. Հասարակական և կամավորական փրկարարական շարժման ձևավորում և հետագա զարգացման ապահովում հայեցակարգի մշակում հայեցակարգի ներկայացում ՀՀ կառավարության հաստատմանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

4. ՀՀ կառավարության ծրագրի կատարումն ապահովող 2008-2012թթ. միջոցառումների ցանկով նախատեսված միջոցառումների իրականացում ըստ սահմանված ժամկետների ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։