ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2012 թվականի N 1003-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 7-րդ համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի հոկտեմբերի 15-16–ը Աշգաբադ (Թուրքմենստան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության կազմում ընդգրկել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Բադալյանին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հոկտեմբերի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
հոկտեմբերի 15-ի N 1003-Ա որոշման
Կ Ա Զ Մ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-16–Ը ԱՇԳԱԲԱԴ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (պատվիրակության ղեկավար)
Ս. Ավետիսյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար
Ս. Սահակյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Մ. Կորխմազյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Մ. Գրիգորյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության ծրագրերի և պլանավորման բաժնի պետ
Հ. Մաթևոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)
Շ. Շահինյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Մազմանյան - Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - Հայաստանի ճարտարագիտական համալսարանի գիտական և գիտատեխնիկական համագործակցության գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)
Գ. Մարկոսյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Ռ. Սադոյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բնապահպանության ամբիոնի դոցենտ, բնապահպան (համաձայնությամբ)
Ա. Մուրադյան - «Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Վ. Դևրիկյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոխտնօրեն (համաձայնությամբ)
Հ. Գաբրիելյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբիոնի դոցենտ, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի բաժնի վարիչ («Համագործակցության աստղեր» մրցանակաբաշխության թեկնածու) (համաձայնությամբ)
Հ. Սիմոնյան - Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ծատուրյան - Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Կպրյան - «Արմենիա Թրավել» ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Ի. Աբրոյան - ՀՀ Նախագահին կից հասարակական խորհրդի` մշակույթի, կրթության, գիտության հարցերով ենթահանձնաժողովի անդամ, «Республика Армения» թերթի թղթակից (համաձայնությամբ)
Դ. Սահակյանց - «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի» տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - Հայաստանի ազգային կինոկենտրոնի ռեժիսոր (համաձայնությամբ)
Հ. Ղազանչյան - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (համաձայնությամբ)
Տ. Գևորգյան - Հայաստանի «Փյունիկ» հաշմանդամների միության անդամ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մենեջեր (համաձայնությամբ)
Կ. Պողոսյան - «Կենտրոն» հեռուստաընկերության սպորտային մեկնաբան («Համագործակցության աստղեր» մրցանակաբաշխության թեկնածու) (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան