ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2012 թվականի N 1005-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի» շրջանակներում վարկային համաձայնագրի շուրջ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել հետևյալ անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Վ. Արամյանին` ստորագրելու բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հոկտեմբերի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
հոկտեմբերի 15-ի N 1005-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության ԵՎ Վերակառուցման ԵՎ զարգացման եվրոպական բանկի միջԵՎ «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիր» վարկային համաձայնագրի շուրջ Վերակառուցման ԵՎ զարգացման եվրոպական բանկի հետ բանակցություններ վարող բանակցային խմբի
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)
Կ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ
Ա. Մարության - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետվարչության պետի տեղակալ
Ա. Ավագյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի իրավական սպասարկման բաժնի պետ
Լ. Ֆարմանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Հովսեփյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն
Ս. Մելիք-Իսրայելյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան