Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2012 թվականի N 611-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հունական ապրանքային վարկի հետ կապված հարցը կարգավորելու նպատակով բանակցություններին մասնակցելու համար 2012 թվականի հուլիսի 23-25-ը գործուղել պատվիրակություն Աթենք (Հունաստանի Հանրապետություն)՝ համաձայն հավելվածի:

2. Հ. Դավթյանի, Ս. Խանվելյանի, Ն. Հակոբյանի և Հ. Թոռչյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Հ. Թոռչյանի՝ Աթենք գործուղման հետ կապված գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերն ընդունող և ուսումնասիրող (գնահատող) պետական մարմին համարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

(2-րդ կետը լրաց. 14.09.12 N 880-Ա)

3. Ընդունել ի գիտություն, որ`

1) Վ. Մնացականյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.

2) Տ. Սամվելյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հ. Դավթյանի՝ Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հուլիսի 13

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հուլիսի 13-ի N 611-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-25-Ը ԱԹԵՆՔ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

Ս. Խանվելյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ - վարչության պետի տեղակալ

Տ. Սամվելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների II բաժնի վարիչ

Վ. Մնացականյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

Ն. Հակոբյան - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

Հ. Թոռչյան - «Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ-ի լուծարային կառավարիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։