Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 238 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 հունիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2000 թվականի N 329

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 238 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» N 238 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված` համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կազմում`

ա) «ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի տեղակալ» տողը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» և «ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» տողերով.

բ) «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության ստանդարտացման և սերտիֆիկացման հարցերի վարչության պետ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 22-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։