«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2000 թվականի N 330
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 159 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 22-ի N 660 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 1997 թվականի
մայիսի 30-ի N 159 որոշման
Միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի մշտական գերատեսչական կազմը
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության ներկայացուցիչ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետի տեղակալ
Պետական պատվեր տեղադրող պատվիրատուի լիազոր ներկայացուցիչ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 22-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան