Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հոկտեմբերի 2012 թվականի N 1361-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 1058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «զ» կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1058-Ն որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) իրավական ապահովման վարչությունը և ֆինանսաբյուջետային վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել իրավաբանական վարչության և ֆինանսատնտեսագիտական վարչության.».

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ ենթակետը.

3) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչությունը, անհատական (անձնավորված) հաշվառման բաժինը, մոնիթորինգի բաժինը, միջազգային համագործակցության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ընդհանուր բաժինը, տնտեսական բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների և զարգացման վարչության, մոնիթորինգի և վերլուծության վարչության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, ընդհանուր բաժնի և տնտեսական բաժնի:».

4) ուժը կորցրած ճանաչել 5-րդ ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. նոյեմբերի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։