Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-25-ից մինչև 2009-05-16։Բացել գործող տեքստը

Հոդված 3. Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու հիմքերը

գործել է մինչև 2009-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 3. Բնակարանները սեփականության իրավունքով հատկացնելու հիմքերը

Բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու հիմք է հանդիսանում փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի (մինչև 1996 թվականի հունիսի 30-ը` պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմի) և փախստականի միջև կնքված՝ բնակարանի հատկացման մասին պայմանագիրը:

Այդպիսի պայմանագիր չլինելու դեպքում բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով հատկացնելու հիմք է հանդիսանում փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի տված համապատասխան տեղեկանքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։