Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ, ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Մ. Ջ. ՄՈՀԱՄՄԱԴԻԶԱԴԵՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2012 թվականի N 608-Ա

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ, ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Մ. Ջ. ՄՈՀԱՄՄԱԴԻԶԱԴԵՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական կազմակերպության նախագահ Մ. Ջ. Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակության (3 մարդ)՝ 2012 թվականի հուլիսի 16-18-ը և փորձագետների խմբի (10 մարդ)՝ 2012 թվականի հուլիսի 15-18-ը Հայաստանի Հանրապետություն այցի և հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը կազմակերպելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել հանդիպման կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հյուրերին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի անվճար արտոնագրեր:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական կազմակերպության նախագահ Մ. Ջ. Մոհամմադիզադեհի և նրա գլխավորած պատվիրակության անդամների դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական կազմակերպության նախագահ Մ. Ջ. Մոհամմադիզադեհի և նրա գլխավորած պատվիրակության անդամների անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում, ինչպես նաև հատկացնել ուղեկցող անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի հանդիպման կազմակերպման հետ կապված ծախսերը` 3881000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

(5-րդ կետը փոփ. 14.09.12 N 891-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ա. Գևորգյան

2012 թ. հուլիսի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։