«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2000 թվականի N 353
քաղ. Երևան
ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵԿՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև ուսման ավարտը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Վիեննայի Մխիթարյան հոգևոր ճեմարանում սովորելու և աշխատելու նպատակով մեկնող հետևյալ քաղաքացիներին`
Մարկոսյան Արտակ Լևոնի (ծնվ.` 1976 թ., քաղ. Վանաձոր)
Հովսեփյան Արթուր Աշոտի (ծնվ.` 1979 թ., քաղ. Սիսիան)
Մեհրաբյան Արման Վիլյամսի (ծնվ.` 1979 թ., քաղ. Երևան)
Թումասյան Խորեն Ստեփանի (ծնվ.` 1978 թ., քաղ. Երևան)
Բարսեղյան Անուշավան Ալբերտի (ծնվ.` 1979 թ., քաղ. Երևան)
Պողոսյան Միշա Մանվելի (ծնվ.` 1979 թ., Վայոց ձորի մարզ)
Հովակիմյան Մայիլ Աշոտի (ծնվ.` 1982 թ., Արմավիրի մարզ)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 3-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան