«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2000 թվականի N 366
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 299 որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը պակասեցնել 13475,1 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 01 խմբի 07 ենթախմբի «1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» բաժնի «ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն» տողով նախատեսված գումարը` այն հաստատելով ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 6-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
հուլիսի 6-ի N 366 որոշման
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կենտրոնական ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերի ավելացումն ըստ տնտեսագիտական դասակարգման
Հոդվածի անվանումը Գումարը
(հազ. դրամ)
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 13475.1
այդ թվում`
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 13475.1
այդ թվում`
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ 8093.4
Ընթացիկ տրանսֆերտներ 2289.0
այդ թվում`
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 2289.0
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր 3092.7
այդ թվում`
Ապրանքների ձեռքբերում 1725.5
այդ թվում`
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 1725.5
այդ թվում`
գրասենյակային ապրանքներ և նյութեր 1725.5
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 33.6
Տրանսպորտային ծառայությունների վճար
Կապի ծառայությունների վճար 697.0
Կոմունալ ծառայությունների վճար 636.6
այդ թվում`
էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 630.0
ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր 6.6
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Ա. Մանուկյան