«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2000 թվականի N 389
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 162 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ ստեղծելու մասին» N 162 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կանոնադրության 25-րդ կետում`
«10 (տասը)» բառերը փոխարինել «11 (տասնմեկ)» բառերով,
«Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը» բառերով,
«երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
ապրիլի 11-ի N 162 որոշմամբ
Կ Ա Զ Մ
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ (հոգաբարձուների խորհրդի նախագահ)
Լ. Հակոբյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ա. Մկրտչյան - ՀՀ առողջապահության նախարար
Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ա. Բազեյան - Երևանի քաղաքապետ
Ռ. Դուրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային ծրագրերի իրականացման գրասենյակների աշխատանքների համակարգման և վերահսկման վարչության պետ
Վ. Տեր-Ղևոնդյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
Ա. Ղազարյան - Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակի տնօրեն
Լ. Կարաքաշյան - «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ (ԱՄՆ)
- Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 12-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան