Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 359 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-08-01-ից մինչև 2001-08-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-08-07Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 հուլիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2000 թվականի N 396

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 359 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի «Երևանում «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես կազմակերպելու մասին» N 359 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին և 4-րդ կետերում «փոստի և հեռահաղորդակցության» բառերը փոխարինել «տրանսպորտի և կապի» բառերով.

բ) որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտեի կազմը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

մայիսի 29-ի N 359 որոշմամբ

Կ Ա Զ Մ

«Հայաստան-01» ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման կոմիտեի

Է. Մադաթյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (կազմկոմիտեի նախագահ)

Ռ. Տոնոյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ)

Ա. Աղաբաբյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

(կազմկոմիտեի նախագահի տեղակալ)

Է. Կուրղինյան - Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահի տեղակալ

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչության պետ

Ս. Ղարաբաղցյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության սփյուռքի հետ համագործակցության վարչության պետ

Ս. Սիմոնյան - «Նամականիշ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Ա. Պետրոսյան - «Հայփոստ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Ա. Քեչյան - Հայաստանի ֆիլատելիստների միության պատվավոր անդամ (Արգենտինա)

Ս. Մաթևոսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի վարչության պետի տեղակալ (պատասխանատու քարտուղար)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։