ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2012 թվականի N 1429-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 446-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1753-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 446-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. նոյեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
նոյեմբերի 15-ի N 1429-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
ապրիլի 23-ի N 446-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ
Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Բադալյան - ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (դեսպան)
Կ. Մուրադյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության ՆՏԱԴ-ի տեխնիկական միջոցներով ապահովման վարչության պետ, գնդապետ
Մ. Իսախանյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ, ՔՀԾ-ի 2-րդ դասի պետական խորհրդական
Լ. Այվազյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ, ՔՀԾ-ի 2-րդ դասի խորհրդական
Գ. Մարտիրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ
Է. Նանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար
Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ-ի բաժնի առաջին քարտուղար, բաժնի վարիչի պաշտոնակատար
Կ. Կրիտյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Ա. Սանոյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ
Ա. Վարդանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ
Մ. Թոռչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան