Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԲԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՃԵՐ ՔՆՆԵԼԻՍ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՉԱՓԻ ԵՎ ԴՐԱ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի` ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ

Արձանագրություն1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Տարբեր պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև տնտեսական վեճեր քննելիս պետական տուրքի չափի և դրա գանձման կարգի մասին 1993 թվականի դեկտեմբերի 24-ի` Համաձայնագրին կից

«Տարբեր պետությունների տնտեսավարող սուբյեկտների միջև տնտեսական վեճեր քննելիս պետական տուրքի չափի և դրա բռնագանձման կարգի մասին» 1993 թվականի դեկտեմբերի 24-ի` Համաձայնագրի մասնակից պետությունները պայմանավորվեցին փոփոխություն կատարել նշված Համաձայնագրի 2-րդ հոդվածում՝ այն շարադրելով հետևյալ խմբագրմամբ.

«Հ ո դ վ ա ծ 2

Վեճեր լուծելիս տարբեր պետությունների տարածքներում գտնվող տնտեսվարող սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության համար հավասար հնարավորություն ապահովելու նպատակով սահմանել այլ պետության դատարան դիմելիս պետական տուրքի հետևյալ դրույքները՝ ըստ հայցագնի (Ռուսաստանի Դաշնության ռուբլով).

մինչև 10 հազար ռուբլի -հայցագնի 3 տոկոսը

10 հազար ռուբլուց ավել՝ մինչև 50 հազար ռուբլի 300 ռուբլի + 10 հազար ռուբլին

գերազանցող գումարի 2,5 տոկոսը

50 հազար ռուբլուց ավել՝ մինչև 100 հազար ռուբլի 1 հազար 300 ռուբլի + 50 հազար

ռուբլին գերազանցող գումարի 2 տոկոսը

100 հազար ռուբլուց ավել՝ մինչև 500 հազար ռուբլի 2 հազար 300 ռուբլի + 100 հազար ռուբլին գերազանցող գումարի 1,5 տոկոսը

500 հազար ռուբլուց ավել՝ մինչև 1 մլն ռուբլի 8 հազար 300 ռուբլի + 500 հազար ռուբլին գերազանցող գումարի 1 տոկոսը

1 մլն ռուբլուց ավել 13 հազար 300 ռուբլի + 1 մլն ռուբլին

գերազանցող գումարի 0,5 տոկոսը

Ոչ գույքային բնույթի հայցադիմումներից գանձվում է 500 ռուբլի, եթե այն պետության օրենսդրությամբ, որտեղ հայցը ներկայացվում է, պետական տուրքի նվազ չափ սահմանված չէ»:

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է ներպետական ընթացակարգերի կատարում՝ համապատասխան փաստաթղթերն ավանդապահին հանձնելու պահից:

Կատարված է Մինսկ քաղաքում 2001 թվականի հունիսի 1-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի Արձանագրության հաստատված պատճենը:

*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 28-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։