Անցնել բովանդակությանը

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Պայմանագիր1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27

Տնտեսական միության գործունեության ապահովման համար Պայմանավորվող կողմերը օգտագործում են գոյություն ունեցող և ստեղծում են նոր համատեղ գործադիր և համակարգող ինստիտուտներ:

Տնտեսական միության գործունեության հետ կապված Պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումները ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ` միաձայնությամբ: Ցանկացած պետություն կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր ոչ շահագրգիռ լինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես այդ որոշման ընդունման համար խոչընդոտ:

Հ ո դ վ ա ծ 28

Տնտեսական միության ինստիտուտների ձևավորման, գործունեության և ֆինասնավորման կարգը, դրանց գործունեության համադրումը Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական մարմինների գործունեության հետ, կարգավորվում են առանձին համաձայնագրերով:

Գլուխ 8. Եզրափակիչ դրույթներ

Հ ո դ վ ա ծ 29

Անդամակցությունը Տնտեսական միությանը հանգեցնում է սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների ամբողջ ծավալի ընդունում և բոլոր իրավունքների ձեռքբերում և խոչընդոտ չի հանդիսանում այդ միության կազմի մեջ մտնող պետությունների, ինչպես նաև տնտեսական խմբավորումների և միավորումների հետ, եթե դա չի հակասում Տնտեսական միության շահերին, տնտեսական կապերի իրականացման գործում:

Պայմանավորվող կողմերը սույն Պայմանագրի իրագործման համար փոխադարձ պարտավորություն են կրում, ձեռնպահ են մնում դրա իրագործումը սպառնալիքի տակ դնող ցանկացած քայլերից:

Հ ո դ վ ա ծ 30

Պետությանը, որը պատրաստակամություն է հայտնել ստանձնել սույն Պայմանագրից բխող պարտավորությունների մի մասը, Տնտեսական միության անդամների համաձայնությամբ, կարող է տրամադրվել ասոցացված անդամի կարգավիճակ: Տնտեսական միությանը ասոցացված անդամի իրավունքներով պետությունների միանալու պայմանները սահմանում են Տնտեսական միության անդամները:

Հ ո դ վ ա ծ 31

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են լուծել սույն Պայմանագրի մեկնաբանման և իրագործման հետ կապված վիճելի հարցերը բանակցությունների կամ Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանին դիմելու միջոցով:

Եթե Տնտեսական դատարանը ընդունում է, որ Տնտեսական միության որևէ անդամ պետություն չի կատարել սույն Պայմանագրով ստանձնած իր պարտավորություններից որևէ մեկը, ապա այդ պետությունը պարտավոր է Տնտեսական դատարանի որոշման կատարման հետ կապված միջոցներ ձեռնարկել:

Պայմանավորվող կողմերը կմշակեն և կկնքեն Տնտեսական միության անդամ պետությունների սուբյեկտների տնտեսական հարաբերությունների հետ կապված վիճելի հարցերի ուսումնասիրման կարգի, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների չկատարման համար պատժամիջոցների համակարգի մասին հատուկ համաձայնագիր:

Վիճելի հարցերը բանակցությունների կամ Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի միջոցով լուծելու անհնարինության դեպքում Պայմանավորվող կողմերը համաձայնել են լուծել դրանք միջազգային այլ դատական մարմիններում դրանց կանոններին ու ընթացակարգերին համապատասխան:

Հ ո դ վ ա ծ 32

Սույն Պայմանագրի վերաբերյալ վերապահումներ չեն թույլատրվում:

Սույն Պայմանագրում, Պայմանավորվող կողմերի ընդհանուր համաձայնությամբ, կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

Հ ո դ վ ա ծ 33

Պայմանագիրը կնքվում է 10 տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամակաշրջաններով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի հայտարարի Պայմանագրում իր մասնակցությունը դադարեցնելու մասին:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է հայտարարել սույն Պայմանագրից դուրս գալու մասին` առնվազն 12 ամիս առաջ ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմերին:

Հ ո դ վ ա ծ 34

Սույն Պայմանագիրը այն ստորագրած Պայմանավորվող կողմերի կողմից ենթակա է վավերացման` նրանց սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:

Սույն Պայմանագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած նրա դրույթները ճանաչող մասնակից պետության միանալու համար` Պայմանագրի մասնակիցների համաձայնության դեպքում:

Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահ պետությանը երրորդ վավերագիրը ի պահ հանձնելուց հետո:

Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում է Պայմանագիրը կամ միանում է դրան ավանդապահ պետությանը երրորդ վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնելուց հետո, Պայմանագիրը ուժի մեջ կմտնի այդ պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

Սույն Պայմանագրի ավանդապահ պետությունը Բելառուսի Հանրապետությունն է:

Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

*Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի հուլիսի 26-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։