Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 նոյեմբերի 2012 թվականի N 1089-Ա

Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանին 2012 թվականի նոյեմբերի 11-14-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Երիտասարդության հարցերով եվրոպական ղեկավար կոմիտեի 49-րդ և Երիտասարդության հարցերով միացյալ խորհրդի 27-րդ նիստերին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Քարամյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Քարամյանի՝ Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. նոյեմբերի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։