Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2012 թվականի N 879-Ա

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև Կին ձեռներեցների աջակցության զարգացման ծրագրի շրջանակներում վարկային համաձայնագրի և հարակից փաստաթղթերի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Վ. Արամյանին` ստորագրելու բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը, ինչպես նաև միջազգային պայմանագրերի նախագծերը փոխհամաձայնեցնել մյուս կողմի հետ:

(2-րդ կետը լրաց. 29.09.12 N 926-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. սեպտեմբերի 14

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 14-ի N 879-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇՈՒՐՋ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)

Ա. Ազիզյան - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ

Ա. Մարության - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ

Ա. Ավագյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի իրավական սպասարկման բաժնի պետ

Լ. Ֆարմանյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ

Կ. Գասպարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրոպական միության հետ համագործակցության վարչության Եվրոպական միության բաժնի պետ

Վ. Կարապետյան - «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Վարդանյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ (համաձայնությամբ)

Ս. Բաղդասարյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի իրավախորհրդատու (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։