Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 254 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-09-08-ից մինչև 2001-10-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-10-22Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 օգոստոսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 օգոստոսի 2000 թվականի N 441

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 254 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու և շուկայի տարածքում մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու մասին» N 254 որոշման 1-ին կետի «բ» և «դ» ենթակետերը:

2. Սահմանել, որ`

ա) քաղաքացիների կողմից Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկա ներմուծվող և շուկայի տարածքից արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումներն ու դրանց նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

բ) Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի տարածքի ընդլայնման հետ կապված շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` 5-օրյա ժամկետում Տավուշի մարզպետի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության հետ համաձայնեցնել և հաստատել Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի հատակագիծը:

4. Տավուշի մարզպետին և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` 10-օրյա ժամկետում ապահովել Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի հաստատված հատակագծում չընդգրկված ժամանակավոր շինությունների սահմանված կարգով տեղափոխումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։