Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2012 թվականի N 1188-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների 2-րդ տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու նպատակով 2012 թվականի նոյեմբերի 22-25-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Աշոտյանի և Վ. Բավեյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սիմոնյանի և Հ. Թոքմաջյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխանաբար Երևանի պետական համալսարանի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. նոյեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

նոյեմբերի 29-ի N 1188-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Աշոտյան -ՀՀ կրթության և գիտության նախարար

(պատվիրակության ղեկավար)

Վ. Բավեյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության

աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ա. Սիմոնյան -Երևանի պետական համալսարանի ռեկտոր

(համաձայնությամբ)

Հ. Թոքմաջյան -Երևանի ճարտարապետության և շինարարության

պետական համալսարանի ռեկտոր

(համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։