«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2000 թվականի N 459
քաղ. Երևան
«ՓՈՔՐ» ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի համաձայն մասնավորեցման ենթակա «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտների հաշվառման, դասակարգման, փաստացի վիճակի ուսումնասիրության և դրանց մասնավորեցումն ու լուծարումը սեղմ ժամկետներում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2000 թվականի օգոստոսի 10-ը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկատվություններ (NN 1 և 2 ձևերը կցվում են) «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մասնավորեցման ենթակա այն «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտների մասին, որոնց մասնավորեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ընդունել համապատասխան որոշումներ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված օբյեկտների փաստացի վիճակի ուսումնասիրությունները և ճշգրտումները կատարվում են տեղերում` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից ստեղծված (ընդգրկելով նաև համապատասխան ճյուղային նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչների) հանձնաժողովների միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումն ապահովող միջոցառումների իրականացման նպատակով մինչև 2000 թվականի օգոստոսի 16-ը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը հատկացնել 5 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մինչև 2000 թվականի սեպտեմբերի 10-ը ամփոփել «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտների հաշվառման, դասակարգման ու փաստացի վիճակի ուսումնասիրությունների արդյունքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել դրանց մասնավորեցման մասին համապատասխան որոշման նախագծեր, ինչպես նաև այդ օբյեկտների վաճառքի նվազագույն գների փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ.
բ) մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 3 անգամ մասնավորեցումը չկայացած`
իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող «փոքր» օբյեկտների լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող «փոքր» օբյեկտների գույքի ներդրմամբ փակ բաժնետիրական ընկերություններ հիմնադրելու վերաբերյալ առաջարկություններ` հետագայում դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարելու նպատակով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 10-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Ձև 1
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
NN
ը/կ Օբյեկտի
անվանումը Հասցեն Տարածքի
պատկա-
նելությունը Շինության բնութագիրը Զբաղեցրած
մակերեսը Փաստացի
վիճակը
շենքի
բացվածք առանձնացված
շենք ժամանակավոր
կառույց հիմնական
միջոց
1.
2.
3.
4.
Ձև 2
Անավարտ շինարարության օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություններ ներկայացնելու
NN
ը/կ Օբյեկտի
անվանումը Հասցեն Պատկանելությունը Հողահատկացման
հիմքերը Անշարժ գույքի
սեփականության
(օգտագործման)
վկայականի
պատճենը Փաստացի
վիճակը
1.
2.
3.
4.