ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2012 թվականի N 1160-Ա
Ֆ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին փոխհատուցելու`
1) Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման փաստացի ծախսերը.
2) հուղարկավորության հետ կապված ծախսերը` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. նոյեմբերի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
նոյեմբերի 27-ի N 1160-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան -ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան -ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Ա. Պողոսյան ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Կ. Արեյան -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Աֆյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Ամիրյան -«Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Մանասյան -«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Սիրունյան -«Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Շ. Շահինյան -Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան -«Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Մաթևոսյան -երգիչ (համաձայնությամբ)
Մ. Սահակյան -Ֆ. Մարտիրոսյանի քրոջ որդին (համաձայնությամբ)
Ա. Մարտիրոսյան -Ֆ. Մարտիրոսյանի եղբոր որդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան