Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12.
Հայաստանի Հանրապետության նախարարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալի, Հայաստանի Հանրապետության մարզպետի տեղակալի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ նախադասությունում նշված ղեկավար աշխատողների) պաշտոնային դրույքաչափերը սահմանել 205757 դրամ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 240650 դրամ:»: