Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4.
Հայաստանի Հանրապետության նախարարի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 331595 դրամ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 402810 դրամ:»: