«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2000 թվականի N 472
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 261 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Սևանա լճի պահպանության և նրա բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին» N 261 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 2-ի N 621 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 13-րդ կետում «բնապահպանական» բառը փոխարինել «էկոլոգիական» բառով.
բ) որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Զ Մ
Սեվանա լճի էկոլոգիական եվ տնտեսական արժեքների վերականգնման գործընթացի բարելավման միջգերատեսչական հանձնաժողովի
Մ. Մուրադյան - ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ե. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Կ. Սարգսյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Ա. Գյուրջյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ-ֆինանսատնտեսագիտական գլխավոր վարչության պետ
Վ. Դավիդյանց - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
Գ. Կոջոյան - ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության պետ
Վ. Հակոբյան - Գեղարքունիքի մարզպետ
Ռ. Հովհաննիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն
Վ. Նարիմանյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների պահպանության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 12-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան