Գլուխ IV · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 8. Սոցիալական վճարների հավաքագրումը և գանձումն ապահովող մարմինը
Հոդված 8. Սոցիալական վճարների հավաքագրումը և գանձումն ապահովող մարմինը
Սոցիալական վճարների հավաքագրումը և գանձումն ապահովում է լիազորված մարմինը, որը կուտակված միջոցները, մինչև պարտադիր սոցիալական ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելը, ուղղում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը:
Սոցիալական վճարների հավաքագրումն ու գանձումն ապահովող լիազորված մարմնի տարեկան բյուջեն ընդունվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:
(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 02.04.02 ՀՕ-319)