Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-06-13-ից մինչև 2012-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2012-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ II · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

Հոդված 3. Սոցիալական վճարների հասկացությունը և կատարողները

գործել է մինչև 2012-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 3. Սոցիալական վճարների հասկացությունը և կատարողները

1. Uոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են:

2. Սոցիալական վճարումները կատարվում են հայկական դրամով:

3. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք` իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` սույն օրենքով սահմանված կարգով:

4. Սոցիալական վճարումներ են կատարում`

ա) գործատուները.

բ) վարձու աշխատողները.

գ) անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) և նոտարները (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր):

դ) («դ» ենթ. ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

ե) («ե» ենթ. ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող oտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն oգտագործող գործատուները սոցիալական վճարումներ են կատարում ընդհանուր հիմունքներով` սույն oրենքով սահմանված կարգով:

6. Գործատուների համար սահմանված ժամկետներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով ինքնուրույնաբար սոցիալական վճարներ են կատարում վարձու աշխատողները, եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է նրանց վրա:

Այս դեպքում վարձու աշխատողների վճարած սոցիալական վճարները համարվում են նաև իրենց հաշվարկած սոցիալական վճարներ, որոնք կարող են ճշտվել սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները գործատուից ստանալուց հետո:

(3-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-74, փոփ. 26.12.00 ՀՕ-132, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, փոփ., խմբ. 24.10.07 ՀՕ-245-Ն, լրաց., խմբ. 27.10.10 ՀՕ-161-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-182-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։