Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1999-01-01-ից մինչև 2000-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

Հոդված 4. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները

գործել է մինչև 2000-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները

1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`

ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները.

բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները.

գ) անհատ ձեռներեցների, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող, ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձանց տարեկան եկամուտները` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազեցումները (բացառությամբ` սոցիալական ապահովագրության վճարների) կատարելուց հետո.

դ) գյուղացիական տնտեսությունների սեփականություն համարվող հողատարածքների կադաստրային զուտ եկամուտը:

2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։