Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-01-01-ից մինչև 2002-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 6. Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը

գործել է մինչև 2002-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը

1.Գործատուները և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտներ վճարող անձինք սոցիալական վճարները հաշվարկում և լիազոր մարմնին են վճարում եկամուտների վճարմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

2. Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք սոցիալական վճարները հաշվարկում է լիազորված մարմինը և նշում դրանց տրվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանուցագրերում:

3. Անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը), գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք տարվա համար հաշվարկված սոցիալական վճարները վճարում են հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

4. Գործատուն յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ` ապառքի 0.15 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է նաև ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարումների, սոցիալական վճարների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար:

Սույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո: Սույն մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադիրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման լիազոր մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին:

Սոցիալական վճարների վճարումը ուշացնելու դեպքում լիազոր մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, սոցիալական վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով ապահովադրին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից լիազոր մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ սոցիալական վճարների գծով պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:

6. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու, վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում ապահովադրից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ լիազորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սոցիալական վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու, վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում` սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով:

Վարձու աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում գործատուն վճարում է սոցիալական վճար` նրա մոտ տվյալ պահին ձևավորված միջին աշխատավարձի նկատմամբ սույն օրենքի համաձայն հաշվարկված սոցիալական վճարի 12-ապատիկի չափով:

7. Ապահովադիրները, լիազորված մարմին, վերջինիս կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում, վճարում են թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև սույն օրենքով հաշվարկված տույժերը և տուգանքները:

8. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` ապահովադրի գույքը բռնագանձելու նպատակով: Լիազորված մարմինը, որպես սոցիալական վճարների պարտքը (ապառքի և հաշվարկված տույժերի գումարը) բռնագանձելու մասին դատարանի վճռի հարկադիր կատարման միջոց, ապահովադրի գույքի վրա դնում է արգելանք և ապահովում դրա իրացումը:

9. Սոցիալական վճարումների կատարման արտոնությունները սահմանվում են օրենքով:

(6-րդ հոդվածը խմբ.14.12.98 ՀՕ-266, լրաց. 06.07.00 ՀՕ-74, խմբ., փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-132)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։