Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-04-01-ից մինչև 2005-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2005-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ III · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 5. Սոցիալական վճարների դրույքաչափերը

գործել է մինչև 2005-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 5. Սոցիալական վճարների դրույքաչափերը

1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափը Սոցիալական վճարի չափը

մինչև 20,000 դրամ 5,000 դրամ

20,000-ից մինչև 100,000 դրամ 5,000 դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը

100,000 դրամից ավելի 17,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը

Ընդ որում, սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

(պարբերությունն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, որոնց պահումները կատարում և լիազորված մարմին են փոխանցում գործատուները:

3. (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-132)

4. (մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

5. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով.

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափը Սոցիալական վճարի չափը

մինչև 1,200,000 դրամ 15 տոկոս, բայց ոչ պակաս 60 հազար դրամից

1,200,000 դրամից ավելի 180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը

Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար՝ գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:

(պարբերությունն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

6. Բնաիրային ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և լիազորված մարմին փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:

(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.98 ՀՕ-266, լրաց., խմբ. 06.07.00 ՀՕ-74, խմբ., փոփ. 26.12.00 ՀՕ-132, խմբ., լրաց. 02.04.02 ՀՕ-319, փոփ., լրաց., խմբ. 11.12.02 ՀՕ-476-Ն)

(11.12.02 ՀՕ-476-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։