«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 դեկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11812437
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
21 նոյեմբերի 2012 թ. թիվ 1016-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել «Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը»՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Գաբրիելյան
Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2012 թվականի նոյեմբերի 21-ի
թիվ 1016-Ն հրամանի
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՅԻՆ ՊԼԱՆ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ
Փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը (այսուհետ` հաշվային պլան) մշակվել է փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտին (ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ին) համապատասխան հաշվապահական հաշվառում վարելուն և ֆինանսական հաշվետվություններ պատրաստելուն օժանդակելու նպատակով։ Սույն հաշվային պլանի մշակումն իրականացվել է՝ առավելագույնս պահպանելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 353-Ն հրամանով հաստատված հաշվային պլանի կառուցվածքի հետ համադրելիությունն ու սկզբունքները։
Սույն հաշվային պլանը նախատեսված է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ին համապատասխան առանձին կամ անհատական (ոչ համախմբված) ֆինանսական հաշվետվություններ պատրաստող կազմակերպությունների համար և կրում է օրինակելի, օժանդակող, ցուցադրող բնույթ։ Թեև հաշվային պլանը պարտադիր բնույթ չի կրում, դրան հետևելը դյուրացնում է հաշվապահների, աուդիտորների, հաշվապահական համակարգչային ծրագրեր մշակողների, պետական լիազոր մարմինների գործը և նպաստում է ֆինանսական հաշվետվությունների համադրելիությանը։
Հաշվային պլանը բաղկացած է երեք բաժնից՝
I. Ընդհանուր դրույթներ,
II. Հաշվապահական հաշվառման հաշիվների ցանկ,
III. Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգ:
I բաժնում տրված է հաշվային պլանի ընդհանուր բնութագիրը, գործողության ոլորտը, ֆինանսական հաշվետվությունների ձևերի հետ կապը, ինչպես նաև դասակարգման և կոդավորման հիմունքները:
II բաժնում տրված է հաշվապահական հաշվառման դասերում և խմբերում միավորված առաջին և երկրորդ կարգի հաշիվների ցանկը:
III բաժնում տրված է հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգը:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և դրա կողմից իրականացվող գործառնությունների փաստերի՝ հաշվապահական հաշվառման մեջ գրանցման և խմբավորման սխեմա է:
Հաշվային պլանը կազմված է ըստ տնտեսական բովանդակության դասակարգված հաշիվներից և ներառում է հաշիվների դասեր, հաշիվների խմբեր, առաջին կարգի հաշիվներ (սինթետիկ հաշիվներ) և երկրորդ կարգի հաշիվներ (ենթահաշիվներ):
Հաշվային պլանը ներառում է 9 դաս՝
1. Ոչ ընթացիկ ակտիվներ,
2. Ընթացիկ ակտիվներ,
3. Սեփական կապիտալ,
4. Ոչ ընթացիկ պարտավորություններ,
5. Ընթացիկ պարտավորություններ,
6. Եկամուտներ,
7. Ծախսեր,
8. Կառավարչական հաշվառման հաշիվներ,
9. Արտահաշվեկշռային հաշիվներ:
1-7 դասերն ընդգրկում են ֆինանսական հաշվառման հաշիվները, 8-րդ դասը՝ կառավարչական հաշվառման և 9-րդ դասը՝ արտահաշվեկշռային հաշիվները:
Ֆինանսական հաշվառման հաշիվներն օգտագործվում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլման ենթակա տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք բաժանվում են հաշվեկշռային հաշիվների (1-5 դասեր) և գործունեության արդյունքների հաշիվների (6-7 դասեր):
Հաշվեկշռային հաշիվները նախատեսված են կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում արտացոլվում են այս հաշիվների (դեբետային կամ կրեդիտային) մնացորդները:
Գործունեության արդյունքների հաշիվները նախատեսված են կազմակերպության եկամուտների և ծախսերի հաշվառման համար: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում այս հաշիվների զուտ շրջանառությունը (դեբետային՝ ծախսերի գծով և կրեդիտային՝ եկամուտների գծով), իսկ սահմանված դեպքերում՝ դրանց տարբերությունը տեղափոխվում է համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:
Կառավարչական հաշվառման հաշիվները (8-րդ դաս) նախատեսված են արտադրական ծախսումների և արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի, ինչպես նաև ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) և մշակման ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնք օգտագործվում են կազմակերպությունում կառավարչական որոշումներ ընդունելու նպատակով:
Արտահաշվեկշռային հաշիվները (9-րդ դաս) նախատեսված են կազմակերպությանը չպատկանող, բայց ժամանակավորապես նրա տրամադրության կամ օգտագործման տակ գտնվող ակտիվների (գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ, պատասխանատու պահպանման, վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքներ, հավատարմագրային պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ, կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ և այլն), պայմանական ակտիվների և պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման, ինչպես նաև առանձին գործառնությունների վերահսկման համար:
Հաշիվների կոդավորումը կառուցված է հետևյալ կերպ՝
- հաշիվների դասերը նշված են միանիշ թվով՝ 1-ից մինչև 9-ը,
- հաշիվների խմբերը նշված են երկնիշ թվով, որոնցից առաջինը ցույց է տալիս դասի ծածկագիրը, իսկ երկրորդը՝ խմբի համարը,
- առաջին կարգի հաշիվները նշված են եռանիշ թվով, որոնցից առաջին երկուսը ցույց են տալիս խմբի ծածկագիրը, երրորդը՝ առաջին կարգի հաշվի համարը,
- երկրորդ կարգի հաշիվները նշված են քառանիշ թվով, որոնցից առաջին երեքը ցույց են տալիս առաջին կարգի հաշվի ծածկագիրը, չորրորդը՝ երկրորդ կարգի հաշվի համարը:
Հաշիվները, կախված կազմակերպությունում գործունեության տարբեր տեսակների (վարձակալական գործունեություն, արժեթղթերի առքուվաճառք) հարաբերական կարևորությունից և կրկնման հաճախականությունից, կարող են փոփոխվել, եթե այդ փոփոխությունը կնպաստի կազմակերպության հիմնական գործունեության, այլ գործառնական գործունեության և ոչ գործառնական գործունեության արդյունքների առավել ճշմարիտ ներկայացմանը: Երկրորդ կարգի բոլոր հաշիվները, ինչպես նաև 8-9-րդ դասի առաջին կարգի հաշիվներն օգտագործվում են անհրաժեշտության դեպքում՝ ելնելով կազմակերպության գործունեության առանձնահատկություններից, ֆինանսական հաշվետվություններում տեղեկատվության բացահայտման պահանջներից, ինչպես նաև վերահսկողության և վերլուծության նպատակներից:
Յուրահատուկ գործառնությունների հաշվառման նպատակով կազմակերպությունները, անհրաժեշտության դեպքում, կարող են՝
- հաշվային պլանում ավելացնել լրացուցիչ առաջին և երկրորդ կարգի հաշիվներ` օգտագործելով հաշիվների ազատ ծածկագրերը, կամ`
- փոփոխել առաջին և երկրորդ կարգի հաշիվները՝ այդ փոփոխությունները ներկայացնելով հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ:
Հաշվային պլանը ներառում է ակտիվային, պասիվային, ակտիվապասիվային հաշիվներ: 1-ին, 2-րդ, 7-րդ, 8-րդ դասերի հաշիվները, բացառությամբ պասիվային կարգավորող հաշիվների, ակտիվային են, իսկ 3-6-րդ դասերի հաշիվները, բացառությամբ կարգավորող և ակտիվապասիվային հաշիվների, պասիվային են:
1-8-րդ դասերի հաշիվներում և 9-րդ դասի 92 խմբում (այն նախատեսված է բրոքերային և հավատարմագրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար) կազմակերպության գործառնությունների և դրա վրա ազդող իրադարձությունների արտացոլումն իրականացվում է կրկնակի գրանցման հիմունքով, իսկ 9-րդ դասի մնացած հաշիվներում՝ հաշվառման պարզ (միակի գրանցման) համակարգով:
II. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿ
Հաշիվն. խմբի ծածկ. I կարգի հաշիվն. ծածկ. II կարգի հաշիվն. ծածկ.
ԴԱՍ 1. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
11-12 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
111 Մաշվող հիմնական միջոցներ
1111 Շենքեր
1112 Կառուցվածքներ
1113 Փոխանցող հարմարանքներ
1114 Մեքենաներ և սարքավորումներ
1115 Տրանսպորտային միջոցներ
1116 Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ
1119 Այլ հիմնական միջոցներ
112 Հիմնական միջոցների մաշվածություն
1121 Շենքերի մաշվածություն
1122 Կառուցվածքների մաշվածություն
1123 Փոխանցող հարմարանքների մաշվածություն
1124 Մեքենաների և սարքավորումների մաշվածություն
1125 Տրանսպորտային միջոցների մաշվածություն
1126 Արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն
1129 Այլ հիմնական միջոցների մաշվածություն
115 Հողամասեր
116 Կենսաբանական ակտիվներ
1161 Պտղատու այգիներ
1162 Ծառեր տնկադաշտում
1163 Թփեր
1164 Խաղողի վազեր
1165 Կաթնատու հոտ
1166 Մսատու կենդանիներ
117 Կենսաբանական ակտիվների մաշվածություն
1171 Պտղատու այգիների մաշվածություն
1172 Ծառեր տնկադաշտում – մաշվածություն
1173 Թփերի մաշվածություն
1174 Խաղողի վազերի մաշվածություն
1175 Կաթնատու հոտի մաշվածություն
1176 Մսատու կենդանիների մաշվածություն
118 Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ
1181 Օգտագործման համար ոչ մատչելի շենքեր
1182 Օգտագործման համար ոչ մատչելի կառուցվածքներ
1183 Օգտագործման համար ոչ մատչելի փոխանցող հարմարանքներ
1184 Օգտագործման համար ոչ մատչելի մեքենաներ և սարքավորումներ
1185 Օգտագործման համար ոչ մատչելի տրանսպորտային միջոցներ
1186 Օգտագործման համար ոչ մատչելի արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ
1189 Օգտագործման համար ոչ մատչելի այլ հիմնական միջոցներ
119 Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ
121 Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն
122 Ներդրումային գույք
1221 Իրական արժեքով հաշվառվող ներդրումային գույք
1222 Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույք
123 Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն
124 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում
1241 Մաշվող հիմնական միջոցների արժեզրկում
1242 Հողամասերի արժեզրկում
1243 Կենսաբանական ակտիվների արժեզրկում
1244 Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում
1245 Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արժեզրկում
1246 Ներդրումային գույքի արժեզրկում
13 ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
131 Ոչ նյութական ակտիվներ
1311 Ֆիրմային անուններ
1312 Հրապարակումների անուններ
1313 Համակարգչային ծրագրեր
1314 Լիցենզիաներ և վստահագրեր (ֆրանշիզներ)
1315 Հեղինակային իրավունքներ
1316 Արտոնագրեր
1317 Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքներ
1318 Բանաձևեր, մոդելներ, նախագծեր, բաղադրատոմսեր և փորձանմուշներ
1319 Այլ ոչ նյութական ակտիվներ
132 Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
1321 Ֆիրմային անունների ամորտիզացիա
1322 Հրապարակումների անունների ամորտիզացիա
1323 Համակարգչային ծրագրերի ամորտիզացիա
1324 Լիցենզիաների և վստահագրերի (ֆրանշիզների) ամորտիզացիա
1325 Հեղինակային իրավունքների ամորտիզացիա
1326 Արտոնագրերի ամորտիզացիա
1327 Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքների ամորտիզացիա
1328 Բանաձևերի, մոդելների, նախագծերի, բաղադրատոմսերի և փորձանմուշների ամորտիզացիա
1329 Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
134 Գուդվիլ
135 Գուդվիլի ամորտիզացիա
136 Ոչ նյութական ակտիվների արժեզրկում
1361 Ոչ նյութական ակտիվների արժեզրկում
1363 Գուդվիլի արժեզրկում
14 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
141 Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում
1411 Ինքնարժեքի հիմունքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում
1412 Իրական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում
142 Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում
1421 Ինքնարժեքի հիմունքով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում
1422 Իրական արժեքով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում
1423 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում
143 Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր
144 Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր
145 Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
1451 Իրական արժեքով չափվող այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
1452 Ինքնարժեքի հիմունքով չափվող այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
1453 Վարկ ստանալու ոչ ընթացիկ պարտավորվածություններ (զուտ հիմունքով չմարվող)
146 Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր
147 Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով
1471 Չվաստակած ֆինանսական եկամուտ երկարաժամկետ փոխառությունների գծով
1472 Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով
1473 Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության գծով
148 Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
149 Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)
1491 Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների արժեզրկում
1492 Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների արժեզրկում
1493 Երկարաժամկետ փոխառությունների անհավաքագրելիություն
1494 Այլ պարտքային գործիքներում ներդրումների արժեզրկում
1495 Վարկ ստանալու պարտավորվածությունների (զուտ հիմունքով չմարվող) արժեզրկում
1496 Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի անհավաքագրելիություն
15 ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
151 Հետաձգված հարկային ակտիվներ
152 Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար
153 Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ
154 Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով
155 Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա
156 Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում
ԴԱՍ 2. ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
21 ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ
211 Նյութեր
2111 Հումք և նյութեր
2112 Գնովի կիսապատրաստուկներ, համալրող շինվածքներ և դետալներ
2113 Վառելիք
2114 Տարա և տարանյութեր
2115 Պահեստամասեր
2116 Շինանյութեր
2117 Գյուղատնտեսական նշանակության նյութեր
2118 Վերամշակման հանձնված նյութեր
2119 Այլ նյութեր
212 Սպառվող կենսաբանական ակտիվներ
214 Անավարտ արտադրություն
2141 Արտադրանքի գծով անավարտ արտադրություն
2142 Աշխատանքների գծով անավարտ արտադրություն
2143 Ծառայությունների գծով անավարտ արտադրություն
2144 Օժանդակ արտադրության գծով անավարտ արտադրություն
215 Արտադրանք
2151 Պատրաստի արտադրանք
2152 Սեփական արտադրության կիսապատրաստուկներ
2153 Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք
2154 Առաքված արտադրանք
216 Ապրանքներ
2161 Ապրանքներ պահեստում
2162 Ապրանքներ մանրածախ առևտրում
2163 Տարա և տարանյութեր
2164 Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ
2165 Առաքված ապրանքներ
2166 Այլ ապրանքներ
217 Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն
2171 Առևտրական հավելագին
2172 Ավելացված արժեքի հարկ
2173 Ակցիզային հարկ
218 Պաշարների արժեքի նվազում
2181 Նյութերի արժեքի նվազում
2184 Անավարտ արտադրանքի արժեքի նվազում
2185 Արտադրանքի արժեքի նվազում
2186 Ապրանքների արժեքի նվազում
22 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ
221 Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով
2211 Դեբիտորական պարտքեր արտադրանքի, ապրանքների վաճառքների գծով
2212 Դեբիտորական պարտքեր մատուցած ծառայությունների, կատարած աշխատանքների գծով
2213 Դեբիտորական պարտքեր այլ պաշարների վաճառքների գծով
2214 Դեբիտորական պարտքեր ֆինանսական ներդրումների վաճառքների գծով
2215 Դեբիտորական պարտքեր հիմնական միջոցների վաճառքների գծով
2216 Դեբիտորական պարտքեր այլ վաճառքների գծով
222 Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով
2221 Դեբիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով
2222 Դեբիտորական պարտքեր ստացվելիք շահաբաժինների գծով
2223 Դեբիտորական պարտքեր ստացվելիք տոկոսների գծով
2224 Դեբիտորական պարտքեր ապահովագրական հատուցումների գծով
2225 Դեբիտորական պարտքեր տույժերի, տուգանքների գծով
2226 Դեբիտորական պարտքեր նյութական վնասի փոխհատուցման գծով
2227 Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով
223 Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ
224 Տրված ընթացիկ կանխավճարներ
2241 Տրված կանխավճարներ նյութեր ձեռք բերելու համար
2242 Տրված կանխավճարներ ապրանքներ ձեռք բերելու համար
2243 Տրված կանխավճարներ աշխատանքներ, ծառայություններ ձեռք բերելու համար
2244 Այլ նպատակներով տրված ընթացիկ կանխավճարներ
225 Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով
2251 Դեբիտորական պարտքեր շահութահարկի գծով
2252 Դեբիտորական պարտքեր եկամտահարկի գծով
2253 Դեբիտորական պարտքեր ավելացված արժեքի հարկի գծով
2254 Դեբիտորական պարտքեր ակցիզային հարկի գծով
2255 Դեբիտորական պարտքեր գույքահարկի գծով
2256 Դեբիտորական պարտքեր հողի հարկի գծով
2257 Դեբիտորական պարտքեր մաքսատուրքի գծով
2258 Դեբիտորական պարտքեր պետական տուրքի գծով
2259 Դեբիտորական պարտքեր այլ պարտադիր վճարների գծով
226 Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր
227 Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով
228 Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով
2281 Առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար
2282 Առհաշիվ տրված գումարներ ապրանքներ ձեռք բերելու համար
2283 Առհաշիվ տրված գումարներ գործուղումների համար
2284 Այլ նպատակներով առհաշիվ տրված գումարներ
229 Այլ դեբիտորական պարտքեր
2291 Դեբիտորական պարտքեր աշխատավարձի վճարման գծով
2292 Դեբիտորական պարտքեր աշխատակիցների հետ այլ գործառնությունների գծով
2293 Դեբիտորական պարտքեր բողոքարկումների գծով
2294 Դեբիտորական պարտքեր բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումնրի գծով հայտարարված շահաբաժինների գծով
23-24 ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
231 Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում
2311 Ինքնարժեքի հիմունքով չափվող ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում
2312 Իրական արժեքով չափվող ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում
232 Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր
233 Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս
234 Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր
235 Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս
236 Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
2361 Իրական արժեքով չափվող այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
2362 Ինքնարժեք հիմունքով չափվող այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ
2363 Վարկ ստանալու ընթացիկ պարտավորվածություններ (զուտ հիմունքով չմարվող)
237 Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս
238 Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով
2381 Չվաստակած ֆինանսական եկամուտ կարճաժամկետ փոխառությունների գծով
2382 Չվաստակած ֆինանսական եկամուտ երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գծով
2383 Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով
2384 Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների կարճաժամկետ մասի գծով
2385 Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության կարճաժամկետ մասի գծով
239 Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ
241 Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)
2411 Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների արժեզրկում
2412 Կարճաժամկետ փոխառությունների անհավաքագրելիություն
2413 Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն
2414 Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների անհավաքագրելիություն
2415 Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն
2416 Վարկ ստանալու ընթացիկ պարտավորվածությունների (զուտ հիմունքով չմարվող) արժեզրկում
2417 Ֆինանսական վարձակալության գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն
25 ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
251 Դրամարկղ
2511 Ազգային արժույթի դրամարկղ
2512 Արտարժույթի դրամարկղ
2513 Սառեցված գումարներ դրամարկղում
252 Հաշվարկային հաշիվ
2521 Հաշվարկային հաշիվ
2522 Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում
253 Արտարժութային հաշիվ
2531 Արտարժութային հաշիվ երկրի ներսում
2532 Արտարժութային հաշիվ արտերկրում
2533 Սառեցված գումարներ արտարժութային հաշվում
254 Այլ հաշիվներ բանկերում
2541 Ակրեդիտիվներ
2542 Չեկային գրքույկներ
2543 Այլ հաշիվներ բանկերում
255 Դրամական միջոցներ ճանապարհին
256 Դրամական փաստաթղթեր
26 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ
261 Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով
262 Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով
ԴԱՍ 3. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ
31 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԷՄԻՍԻՈՆ ԵԿԱՄՈՒՏ
311 Կանոնադրական կապիտալ
3111 Հասարակ բաժնետոմսեր
3112 Արտոնյալ բաժնետոմսեր
3113 Բաժնեմասեր
3114 Փայեր
312 Չվճարված կապիտալ
3121 Թողարկված և չտեղաբաշխված կապիտալ
3122 Տեղաբաշխված և չվճարված կապիտալ՝ մինչև անվանական արժեքի չափով
3123 Տեղաբաշխված և չվճարված կապիտալ՝ անվանական արժեքը գերազանցող չափով
313 Հետ գնված կապիտալ
3131 Հետ գնված հասարակ բաժնետոմսեր՝ անվանական արժեքով
3132 Հետ գնված հասարակ բաժնետոմսեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով
3133 Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր՝ անվանական արժեքով
3134 Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով
3135 Հետ գնված բաժնեմասեր՝ անվանական արժեքով
3136 Հետ գնված բաժնեմասեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով
3137 Հետ գնված փայեր՝ անվանական արժեքով
3138 Հետ գնված փայեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով
314 Էմիսիոն եկամուտ
32 ՎԵՐԱՉԱՓՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
323 Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ
3231 Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից օգուտներ
3232 Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից կորուստներ
324 Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ
3241 Փոխարժեքային տարբերություններ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից
3243 Փոխարժեքային տարբերություններ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով
326 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը
33 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
331 Շահույթ կամ վնաս
3311 Շարունակվող գործունեությունից շահույթ կամ վնաս
3312 Ընդհատված գործունեությունից շահույթ կամ վնաս
34 ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ)
341 Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում
3411 Նախորդ տարիների սխալների հետընթաց ուղղման արդյունքում առաջացած ճշգրտում
3412 Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտում
342 Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)
343 Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)
344 Միջանկյալ շահաբաժիններ
35 ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ
351 Պահուստային կապիտալ
352 Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ
ԴԱՍ 4. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
41 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
411 Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ
412 Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ
4121 Տրված երկարաժամկետ մուրհակների գծով վճարվելիք համախառն գումարներ
4122 Երկարաժամկետ չփոխարկելի պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ
4123 Երկարաժամկետ փոխարկելի պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ
4124 Մարելի արտոնյալ բաժնետոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ
4125 Այլ երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ
413 Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ
414 Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով
4141 Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի գծով
4142 Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ փոխառությունների գծով
4143 Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական վարձակալության գծով
415 Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
42 ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
421 Ակտիվներին վերաբերող շնորհներ
422 Հետաձգված հարկային պարտավորություններ
425 Ոչ ընթացիկ պահուստներ
426 Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը
429 Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ
ԴԱՍ 5. ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
51 ՍՏԱՑՎԱԾ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԿԵՐ, ՀԵՋԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
511 Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ
512 Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս
513 Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ
514 Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս
5141 Տրված երկարաժամկետ մուրհակների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս
5142 Տեղաբաշխված երկարաժամկետ պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս
5143 Այլ երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս
515 Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս
516 Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով
5161 Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ վարկերի գծով
5162 Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի կարճաժամկետ մասի գծով
5163 Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ փոխառությունների գծով
5164 Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գծով
5165 Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական վարձակալության կարճաժամկետ մասի գծով
517 Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
5171 Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորություններ
5172 Սկզբնապես որպես «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող» դասակարգված ֆինանսական պարտավորություններ
518 Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ
52-53 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ
521 Կրեդիտորական պարտքեր գնումների գծով
5211 Կրեդիտորական պարտքեր ստացված հումքի, նյութերի գծով
5212 Կրեդիտորական պարտքեր ապրանքների գնումների գծով
5213 Կրեդիտորական պարտքեր ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով
5214 Կրեդիտորական պարտքեր ստացված ֆինանսական ակտիվների գծով
5215 Կրեդիտորական պարտքեր ստացված հիմնական միջոցների գծով
5216 Կրեդիտորական պարտքեր այլ գնումների գծով
523 Ստացված կանխավճարներ
5231 Ստացված կանխավճարներ վաճառվելիք արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գծով
5232 Ստացված կանխավճարներ վաճառվելիք ոչ ընթացիկ ակտիվների գծով
5233 Ստացված կանխավճարներ գործառնական վարձակալության գծով
5234 Այլ նպատակներով ստացված կանխավճարներ
524 Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով
5241 Պարտքեր շահութահարկի գծով
5242 Պարտքեր եկամտահարկի գծով
5243 Պարտքեր ավելացված արժեքի հարկի գծով
5244 Պարտքեր ակցիզային հարկի գծով
5245 Պարտքեր գույքահարկի գծով
5246 Պարտքեր հողի հարկի գծով
5247 Պարտքեր մաքսատուրքի գծով
5248 Պարտքեր հարկերի դիմաց հաշվարկված տույժերի, տուգանքների գծով
5249 Պարտքեր այլ պարտադիր վճարների գծով
525 Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով
5251 Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով՝ աշխատակիցների հաշվին
5252 Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով՝ գործատուների հաշվին
5253 Պարտավորություններ՝ փոխհատուցելի բացակայությունների գծով հաշվեգրվելիք պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով
527 Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով
5271 Պարտքեր աշխատավարձի վճարման գծով
5272 Պարտքեր փոխհատուցելի բացակայությունների գծով
5273 Պարտքեր պարգևավճարների գծով
5274 Պարտքեր ավանդագրված հատուցումների գծով
528 Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով
5281 Պարտքեր աշխատակիցներին առհաշիվ գումարների գծով
5282 Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով
529 Պարտքեր շահաբաժինների գծով
5291 Վճարվելիք շահաբաժիններ սովորական բաժնետոմսերի գծով
5292 Վճարվելիք շահաբաժիններ արտոնյալ բաժնետոմսերի գծով
531 Այլ ընթացիկ պարտավորություններ
5311 Պարտքեր գործառնական վարձակալության գծով
5312 Պարտքեր տույժերի, տուգանքների գծով
5313 Պարտքեր ապահովագրավճարների գծով
54 ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
541 Եկամուտներին վերաբերող շնորհներ
542 Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ
543 Ընթացիկ պահուստներ
5431 Երաշխիքային վաճառքների գծով ընթացիկ պահուստներ
5432 Անբարենպաստ պայմանագրերի գծով ընթացիկ պահուստներ
5433 Տրամադրված երաշխավորությունների և երաշխիքների գծով ընթացիկ պահուստներ
5434 Ոչ ընթացիկ պահուստների ընթացիկ մաս
5435 Վաստակած արձակուրդայինի գծով պահուստ
544 Պատվիրատուներին հասանելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով
ԴԱՍ 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
61 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
611 Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ
6111 Արտադրանքի վաճառքներից հասույթ
6112 Ապրանքների վաճառքներից հասույթ
6113 Աշխատանքների կատարումից հասույթ
6114 Ծառայությունների մատուցումից հասույթ
612 Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում
614 Գործառնական այլ եկամուտներ
6141 Այլ պաշարների օտարումից եկամուտներ
6142 Պաշարների արժեքի փոփոխությունից եկամուտներ, դեբիտորական պարտքերի կորուստների հակադարձումից եկամուտներ
6143 Գործառնական վարձակալությունից եկամուտներ
6144 Եկամուտներ տույժերից, տուգանքներից
6145 Նյութական վնասի փոխհատուցումից եկամուտներ
6146 Գործառնական այլ եկամուտներ
615 Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ
6151 Բերքահավաքից (ներառյալ՝ ծնաճից) եկամուտ
6152 Կենսաբանական ակտիվները «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ՝ պայմանավորված գնի փոփոխությամբ
6153 Կենսաբանական ակտիվները «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ՝ պայմանավորված ֆիզիկական փոփոխությամբ
6154 Կենսաբանական ակտիվների օտարումից եկամուտ
62 ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
621 Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ
6211 Հիմնական միջոցների օտարումից եկամուտներ
6212 Ոչ նյութական ակտիվների օտարումից եկամուտներ
6213 Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ
6214 Այլ ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ
622 Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ
624 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ
6243 Հիմնական միջոցների գծով արժեզրկման կորստի հակադարձումից օգուտներ
6244 Ոչ նյութական ակտիվների գծով արժեզրկման կորստի հակադարձումիցօգուտներ
6245 Ներդրումային գույքի վերաչափումից օգուտներ
625 Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ
626 Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ
6261 Իրական արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների և պարտավորությունների վերաչափումից օգուտներ
6262 Ինքնարժեքի հիմունքով չափվող ֆինանսական ակտիվների արժեզրկման հակադարձումից օգուտներ
6264 Ոչ գործառնական հեջավորման գործիքների վերաչափումից օգուտներ
6265 Ամորտիզացված արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների գծով արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ
627 Ֆինանսական ներդրումներից եկամուտներ
6271 Շահաբաժիններ
6272 Տոկոսային եկամուտներ՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով
6273 Ֆինանսական վարձակալությունից եկամուտներ՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով
628 Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ
629 Այլ եկամուտներ
6291 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով շահույթի բաժնեմասը
6292 Այլ եկամուտներ
63 ԸՆԴՀԱՏՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
631 Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից
632 Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ
6321 Ընդհատված գործունեությանը կազմող զուտ ակտիվների օտարումից եկամուտներ
6322 Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների «իրական արժեք հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտներ
64 ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ. ՕԳՈՒՏՆԵՐ
643 Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտներ
644 Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտներ
6441 Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված օգուտներ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից
6443 Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով
646 Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը
67 ԱՅԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՃԱՆԱՉՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
673 Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից օգուտներ
674 Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ
6741 Փոխարժեքային օգուտներ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից
6743 Փոխարժեքային օգուտներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով
675 Ակտուարային օգուտներ
676 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը
ԴԱՍ 7. ԾԱԽՍԵՐ
71 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
711 Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք
7111 Վաճառված արտադրանքի ինքնարժեք
7112 Վաճառված ապրանքների ինքնարժեք
7113 Կատարված աշխատանքների ինքնարժեք
7114 Մատուցված ծառայությունների ինքնարժեք
712 Իրացման ծախսեր
7121 Աշխատանքի վճարման ծախսեր, սոցիալական ապահովության վճարներ
7122 Հիմնական միջոցների մաշվածության, դրանց նորոգման և սպասարկման գծով ծախսեր
7123 Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների փաթեթավորման, տարայի, տեսակավորման, պահպանման ծախսեր
7124 Արտադրանքի, ապրանքների իրացման տրանսպորտային և ապահովության ծախսեր
7125 Կոմիսիոն և կոնսիգնացիոն վարձատրություն
7126 Մարկետինգի և գովազդի ծախսեր
7127 Իրացման այլ ծախսեր
713 Վարչական ծախսեր
7131 Աշխատանքի վճարման ծախսեր, սոցիալական ապահովության վճարներ
7132 Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության (ամորտիզացիայի), դրանց նորոգման և սպասարկման ծախսեր
7133 Գործուղման և ներկայացուցչական ծախսեր
7134 Փոստի և հեռահաղորդակցության ծախսեր
7135 Գրասենյակային և կոմունալ ծախսեր
7136 Աուդիտորական և խորհրդատվական ծախսեր
7137 Բանկային ծառայությունների ծախսեր, ապահովության ծախսեր
7138 Չփոխհատուցվող հարկերից ծախսեր
7139 Վարչական այլ ծախսեր
714 Գործառնական այլ ծախսեր
7141 Այլ պաշարների օտարումից ծախսեր
7142 Պաշարների արժեքի փոփոխությունից ծախսեր, վաճառքների գծով դեբիտորական պարտքերի կորուստների գծով ծախսեր, երաշխիքային սպասարկման և վերանորոգման գծով ծախսեր
7143 Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածության ծախսեր
7144 Ծախսեր տույժերից, տուգանքներից, դատական ծախսեր
7145 Արժեքների պակասորդներ և փչացումից կորուստներ, արտադրական ծախսումների սովորական (նորմալ) մակարդակը գերազանցող ծախսեր, խոտանված արտադրանքի հետ կապված ծախսեր
7146 Հետազոտության և մշակման ծախսեր
7147 Հիմնական միջոցների լուծարման ծախսեր
7148 Գործառնական այլ ծախսեր
715 Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր
7151 «Գյուղատնտեսական գործունեության ծախսումներ»
7152 Կենսաբանական ակտիվներն «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ՝ պայմանավորված գնի փոփոխությամբ
7153 Կենսաբանական ակտիվներն «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ՝ պայմանավորված ֆիզիկական փոփոխությամբ
7154 Կենսաբանական ակտիվների օտարումից ծախսեր
72 ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԾԱԽՍԵՐ
721 Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր
7211 Հիմնական միջոցների օտարումից ծախսեր
7212 Ոչ նյութական ակտիվների օտարումից ծախսեր
7213 Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր
7214 Այլ ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր
722 Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր
724 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ
7243 Հիմնական միջոցների գծով արժեզրկումից կորուստներ
7244 Ոչ նյութական ակտիվների գծով արժեզրկումից կորուստներ
7245 Ներդրումային գույքի վերաչափումից կորուստներ
725 Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ
726 Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ
7261 Իրական արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների վերաչափումից կորուստներ
7262 Ինքնարժեքի հիմունքով չափվող ֆինանսական ակտիվների արժեզրկումից կորուստներ
7264 Ոչ գործառնական հեջավորման գործիքների վերաչափումից կորուստներ
7265 Ամորտիզացված արժեքով չափվող ոչ գործառնական ֆինանսական ակտիվների գծով արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ
727 Ֆինանսական ծախսեր
7271 Վարկերի և փոխառությունների գծով տոկոսային ծախսեր՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով
7272 Ֆինանսական վարձակալության գծով տոկոսային ծախսեր՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով
7274 Պահուստների զեղչման ազդեցության ճշգրտման հետևանքով առաջացած տոկոսային ծախսեր
7275 Որպես պարտավորություն դասակարգված արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժիններ և տոկոսներ՝ արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով
728 Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր
729 Այլ ծախսեր
7291 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով վնասի բաժնեմասը
7292 Այլ ծախսեր
73 ԸՆԴՀԱՏՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԽՍԵՐ
731 Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք՝ ընդհատված գործունեությունից
732 Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր
7321 Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից ծախսեր
7322 Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների ՝ «իրական արժեք հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստներ
733 Շահութահարկ ընդհատված գործունեության
7331 Ընդհատված գործունեության շահույթի կամ վնասի գծով շահութահարկ
7332 Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից կամ վերաչափումից օգուտի կամ կորստի գծով շահութահարկ
74 ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
743 Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստներ
744 Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստներ
7441 Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից
7443 Վերադասակարգման ճշգրտումներ. փոխարժեքային իրացված կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով
746 Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը
75 ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԾԱԽՍ (ԵԿԱՄՈՒՏ)
751 Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)
7511 Ընթացիկ հարկի գծով ծախս (եկամուտ)
7512 Հետաձգված հարկի գծով ծախս (եկամուտ)
77 ԱՅԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՃԱՆԱՉՎՈՂ ԾԱԽՍԵՐ
773 Հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից կորուստներ
774 Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ
7741 Փոխարժեքային կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից
7743 Փոխարժեքային կորուստներ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով
775 Ակտուարային վնասներ
776 Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը
ԴԱՍ 8. ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
81 ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐ
811 Հիմնական արտադրություն
8111 Ուղղակի նյութական ծախսումներ
8112 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8113 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով
8114 Ուղղակի արտադրական այլ ծախսումներ
8115 Օժանդակ արտադրության ծախսումներ
8116 Անուղղակի արտադրական ծախսումներ
812 Օժանդակ արտադրություն
8121 Ուղղակի նյութական ծախսումներ
8122 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8123 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով
8124 Օժանդակ արտադրության այլ ուղղակի ծախսումներ
8125 Անուղղակի արտադրական ծախսումներ
813 Անուղղակի արտադրական ծախսումներ
8131 Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատանքի վճարման ծախսումներ
8132 Արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի սոցիալական ապահովության վճարներ
8133 Արտադրական նշանակության հիմնական միջոցների մաշվածություն
8134 Արտադրական նշանակության հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծախսումներ
8135 Արտադրական նշանակության ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա
8136 Աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ծախսումներ
8137 Արտադրական անձնակազմի գործուղման ծախսումներ
8138 Անուղղակի արտադրական այլ ծախսումներ
814 Խոտան և դրա շտկման ծախսումներ
8141 Խոտան արտադրանք
8142 Խոտանի ուղղման նյութական ծախսումներ
8143 Խոտանի ուղղման աշխատանքային ծախսումներ
8144 Խոտանի ուղղման գծով սոցիալական ապահովության վճարներ
8145 Խոտանի ուղղման այլ ծախսումներ
82 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՍՏԵՂԾՄԱՆ) ԾԱԽՍՈՒՄՆԵՐ
821 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ
8211 Ուղղակի նյութական ծախսումներ
8212 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8213 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով
8214 Այլ ուղղակի ծախսումներ
8215 Անուղղակի ծախսումներ
822 Սարքավորումների տեղակայման ծախսումներ
8221 Ուղղակի նյութական ծախսումներ
8222 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8223 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով
8224 Այլ ուղղակի ծախսումներ
8225 Անուղղակի ծախսումներ
823 Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ
8231 Ուղղակի նյութական ծախսումներ
8232 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8233 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով
8234 Այլ ուղղակի ծախսումներ
8235 Անուղղակի ծախսումներ
826 Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ
8261 Ուղղակի նյութական ծախսումներ
8262 Ուղղակի ծախսումներ աշխատանքի վճարման գծով
8263 Ուղղակի ծախսումներ սոցիալական ապահովության վճարների գծով
8264 Այլ ուղղակի ծախսումներ
8265 Անուղղակի ծախսումներ
ԴԱՍ 9. ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
91 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՉՊԱՏԿԱՆՈՂ ԱԿՏԻՎՆԵՐ
911 Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցներ
912 Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական արժեքներ
913 Վերամշակման ընդունված նյութեր
914 Տեղակայման ընդունված սարքավորումներ
915 Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերով ընդունված ապրանքներ
916 Որպես գրավ պահվող ակտիվներ
92 ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
921 Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող միջոցներ
9211 Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող դրամական միջոցներ
9212 Հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր
922 Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցներ
9221 Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն արժեթղթերում ներդրումներ կատարելու համար դրամական միջոցներ
9222 Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված արժեթղթեր
9223 Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ձեռք բերված արժեթղթեր
9224 Կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ընդունված (ձեռք բերված) արժեթղթերի իրացումից դրամական միջոցներ
923 Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած դեբիտորական պարտքեր և տրամադրված փոխառություններ
9231 Դեբիտորական պարտքեր արժեթղթերի վաճառքների գծով
9232 Դեբիտորական պարտքեր հաշվեգրված տոկոսների գծով
9233 Դեբիտորական պարտքեր հայտարարված շահաբաժինների գծով
9234 Տրամադրված փոխառություններ
924 Հավատարմագրային կառավարման և կոմիսիայի ու կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով պարտավորություններ
9241 Պարտավորություններ հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն ստացված միջոցների գծով
9242 Պարտավորություններ կոմիսիայի և կոնսիգնացիայի պայմանագրերի համաձայն ստացված միջոցների գծով
925 Հիմնադրի (հաճախորդի) ֆինանսական արդյունք
926 Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր և ստացված փոխառություններ
9261 Հավատարմագրային կառավարմամբ և բրոքերային գործունեությամբ առաջացած կրեդիտորական պարտքեր
9262 Ստացված փոխառություններ
93 ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐ
931 Պայմանական պարտավորություններ
932 Պայմանական ակտիվներ
94 ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
941 Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված դեբիտորական պարտքեր
942 Հարկային հաշվառման նպատակներով դուրս գրված կրեդիտորական պարտքեր
943 Չհատուցված հարկային վնաս
944 Գրավադրված ակտիվներ
945 Խիստ հաշվառման բլանկներ
946 Պարբերական և մասնագիտական գրականություն
947 Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք հիմնական միջոցներ և արագամաշ առարկաներ
III. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ Հաշվապահական հաշվառման հաշիվների կիրառման հրահանգում նկարագրված են հաշվապահական հաշվառման վարման հետ կապված հիմնական մոտեցումները: Նրանում բերված են դասերի, հաշիվների խմբերի, առաջին կարգի (սինթետիկ) հաշիվների հակիրճ բնութագրերը, բացահայտված են վերջիններիս կառուցվածքը և նշանակությունը, առավել տարածված գործառնությունների տիպային (ոչ պարտադիր) հաշվապահական թղթակցությունները: Այն գործառնությունները, որոնց հաշվապահական թղթակցությունները սույն բաժնում նախատեսված չեն, կազմակերպությունները դրանց թղթակցությունները կազմում են ինքնուրույն՝ ելնելով հաշվապահական հաշվառման ստանդարտներից և սույն հրահանգից: Հաշվապահական հաշվառման հաշիվների նկարագիրն ըստ բաժինների տրված է հաշվային պլանով նախատեսված հաջորդականությամբ:
ԴԱՍ 1 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»
Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են և նախատեսված են ոչ ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 1-ին` «Ոչ ընթացիկ ակտիվներ» դասը իր մեջ ներառում է հետևյալ խմբերը՝ 11-12 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ», 13 «Ոչ նյութական ակտիվներ», 14 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» և 15 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ»:
Ակտիվների՝ ոչ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 4-րդ բաժնում:
ԽՈՒՄԲ 11- 12 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»
11-12 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» խումբը իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 111 «Մաշվող հիմնական միջոցներ», 112 «Հիմնական միջոցների մաշվածություն», 115 «Հողամասեր», 116 «Կենսաբանական ակտիվներ», 117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն», 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ», 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ», 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն», 122 «Ներդրումային գույք», 123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» և 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»:
Հաշիվ 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող, այդ թվում՝ գործառնական վարձակալության հանձնված (բացի ներդրումային գույքից) մաշվող հիմնական միջոցների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հիմնական միջոցների՝ նյութական ակտիվներին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 17-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է սեփական մաշվող հիմնական միջոցների սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, իսկ կրեդիտում՝ օտարված, ֆինանսական վարձակալության հանձնված, ինչպես նաև դուրս գրված հիմնական միջոցների (սկզբնական՝ հաշվի առած հետագա կապիտալացված ծախսումները): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է սեփական մաշվող հիմնական միջոցների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1111 «Շենքեր», 1112 «Կառուցվածքներ», 1113 «Փոխանցող հարմարանքներ», 1114 «Մեքենաներ և սարքավորումներ», 1115 «Տրանսպորտային միջոցներ», 1116 «Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ», 1119 «Այլ հիմնական միջոցներ»:
Հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հիմնական միջոցների մուտքագրում՝
ա) կազմակերպությունում կառուցված (ստեղծված), տեղակայված 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
բ) մատակարարներից ձեռքբերված, տեղակայում չպահանջող 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
գ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
դ) ֆինանսական վարձակալությամբ ստացվածների նկատմամբ սեփականության իրավունք ձեռքբերելիս 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
ե) նախկինում ֆինանսական վարձակալության տրվածի հետ ընդունում 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
զ) ներդրումային գույքի՝ որպես հիմնական միջոց վերադասակարգում 122 «Ներդրումային գույք»
է) որպես շնորհ ստացված 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
ը) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
թ) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
2. Տեղակայում չպահանջող հիմնական միջոցների ձեռքբերման (ստացման) հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
3. Օգտագործման համար մատչելի հիմնական միջոցների վրա հետագա ծախսումների կապիտալացում 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
4. Ինքնարժեքի մոդելով չափվող հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև տեղանքի վերականգնման և նմանատիպ այլ ծախսումների գծով ճանաչված ոչ ընթացիկ պահուստի ավելացում (գնահատականների փոփոխության արդյունքում), որը ճանաչվում է հիմնական միջոցի սկզբնական արժեքում 425 «Ոչ ընթացիկ պահուստներ»
111 «Մաշվող հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված, ֆինանսական վարձակալության տրված, այլ կերպ օտարված հիմնական միջոցների, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված մաշվածության ու արժեզրկման տարբերություն) դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
3. Լուծարված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 714 «Գործառնական այլ ծախսեր»
4. Անհատույց տրված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի արտացոլում 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
5. Որպես շնորհ ստացված հիմնական միջոցների հետ վերադարձ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
6. Հիմնական միջոցի՝ որպես ներդրումային գույք վերադասակարգում 122 «Ներդրումային գույք»
7. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրում 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
8. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների կուտակված արժեզրկման դուրս գրում 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
9. Ինքնարժեքի մոդելով չափվող հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև տեղանքի վերականգնման և նմանատիպ այլ ծախսումների գծով ճանաչված ոչ ընթացիկ պահուստի նվազում (գնահատականների փոփոխության արդյունքում), որը ճանաչվում է հիմնական միջոցի սկզբնական արժեքում
10. 425 «Ոչ ընթացիկ պահուստներ»
11. Հիմնական միջոցների պակասորդների և կորուստների արտացոլում 714 «Գործառնական այլ ծախսեր»
Հաշիվ 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող հիմնական միջոցների մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 17-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրված գումարները, իսկ դեբետում՝ օտարված, ֆինանսական վարձակալության տրված, մաշվածության հաշվեգրված գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա սեփական հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1121 «Շենքերի մաշվածություն», 1122 «Կառուցվածքների մաշվածություն», 1123 «Փոխանցող հարմարանքների մաշվածություն», 1124 «Մեքենաների և սարքավորումների մաշվածություն», 1125 «Տրանսպորտային միջոցների մաշվածություն», 1126 «Արտադրական գույքի, տնտեսական գույքի, գործիքների մաշվածություն», 1129 «Այլ հիմնական միջոցների մաշվածություն»:
Հիմնական միջոցների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Սեփական հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում 543 «Ընթացիկ պահուստներ»
712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
2. Գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում 714 «Գործառնական այլ ծախսեր»
3. Ֆինանսական վարձակալությամբ ստացված և վարձակալի սեփականությունը դարձած հիմնական միջոցների մաշվածության արտացոլում 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
4. Նախորդ ժամանակաշրջաններում (սխալի արդյունքում) պակաս հաշվարկված մաշվածության ուղղում հետընթաց վերահաշվարկ՝ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
112 «Հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
2. Նախորդ ժամանակաշրջաններում (սխալի արդյունքում) ավել հաշվարկված մաշվածության հետընթաց վերահաշվարկ (ուղղում)՝ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
Հաշիվ 115 «Հողամասեր»
115 «Հողամասեր» հաշիվը նախատեսված է սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող հողամասերի (այդ թվում նաև շենքերի և շինությունների տակ գտնվող և բնական ռեսուրսներով հողամասերի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հողամասերի՝ ակտիվների համապատասխան խմբին (հիմնական միջոցների կամ ներդրումային գույքի) վերագրման կարգի, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 16-րդ և 17-րդ բաժիններում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերած (ստացված) հողամասերի սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում՝ օտարված, ֆինանսական վարձակալության տրված հողամասերի հաշվեկշռային արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հողամասերի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Հողի բարելավման նպատակով կատարված (մելիորացիայի, չորացման և այլ ծախսումներ) կապիտալ ծախսումները չեն ավելացվում հողամասի արժեքին և հաշվառվում են 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշվում:
115 «Հողամասեր» հաշվին կից կարող են բացվել երկրորդ կարգի հաշիվներ՝ հողամասեր առանց շինությունների, շինություններով, օգտակար հանածոներով և այլն:
Հողամասերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
115 «Հողամասեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հողամասերի ձեռքբերում 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Մասնակիցների (բաժնետերերի) կողմից հողամասի ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Հողամասերի ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, հողի գնահատման, տարածքի մաքրման և հավասարեցման համար վճարում և այլն) արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
4. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերում 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
5. Ներդրումային գույք դասակարգված հողամասի՝ որպես հիմնական միջոց վերադասակարգում 122 «Ներդրումային գույք»
6. Հողամասերի ստացումը որպես պետական շնորհ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
115 «Հողամասեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված, ֆինանսական վարձակալության տրված, այլ կերպ օտարված հողամասերի, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական (վերագնահատված) արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի հողամասերի հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրս գրում 732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
3. Որպես պետական շնորհ ստացված հողամասերի հետ վերադարձ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
4. Հողամասերի՝ որպես ներդրումային գույք վերադասակարգում 122 «Ներդրումային գույք»
5. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հողամասերի կուտակված արժեզրկման դուրս գրում 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
Հաշիվ 116 «Կենսաբանական ակտիվներ»
116 «Կենսաբանական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կենսաբանական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կենսաբանական ակտիվների հասկացությունը, դրանց ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 34-րդ բաժնում։
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերած կենսաբանական ակտիվների սկզբնական արժեքը (իրական արժեքը), վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, կենսական գործընթացները դադարեցված կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքը, վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կենսաբանական ակտիվների արժեքը (հաշվեկշռային արժեքը՝ «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով չափվող կենսաբանական ակտիվների համար և սկզբնական արժեքը՝ մնացած կենսաբանական ակտիվների համար):
116 «Կենսաբանական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1161 «Պտղատու այգիներ», 1162 «Ծառեր տնկադաշտում», 1163 «Թփեր», 1164 «Խաղողի վազեր», 1165 «Կաթնատու հոտ», 1166 «Մսատու կենդանիներ»։
Կենսաբանական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, տարիքային խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
116 «Կենսաբանական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Կենսաբանական ակտիվների ձեռքբերում 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Հիմնադիրների (բաժնետերերի) կողմից կենսաբանական ակտիվների ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Կենսաբանական ակտիվների ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ և այլն) արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
4. Կենսաբանական ակտիվների ստացում որպես պետական շնորհ
ա) ոչ պայմանական պետական շնորհի դեպքում 628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ»
բ) որոշակի պայմաններով պետական շնորհի դեպքում 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
5. Ծնաճից կամ այլ կերպ գյուղատնտեսական գործունեությունից ստացված կենսաբանական ակտիվների մուտքագրում 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
6. Կենսաբանական ակտիվների «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ (պայմանավորված գնի կամ ֆիզիկական փոփոխությամբ) 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
116 «Կենսաբանական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) կենսաբանական ակտիվների (բացի ընդհատված գործունեությանը վերագրվողներից) հաշվեկշռային արժեքի դուրս գրում
ա) ստացված կամ ստացվելիք հատուցումը չգերազանցող չափով 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
255 «Դրամական միջոցներ ճանապարհին»
523 «Ստացված կանխավճարներ»
բ) ստացված կամ ստացվելիք հատուցումը գերազանցող չափով 715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր»
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում՝
ա) ստացված կամ ստացվելիք հատուցումը չգերազանցող չափով 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
255 «Դրամական միջոցներ ճանապարհին»
523 «Ստացված կանխավճարներ»
բ) ստացված կամ ստացվելիք հատուցումը գերազանցող չափով 732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
3. Որպես շնորհ ստացված կենսաբանական ակտիվների հետ վերադարձ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
4. Կենսաբանական ակտիվների կուտակված մաշվածության դուրս գրում (վաճառքի, իրական արժեքով չափմանն անցնելու կամ այլ դեպքերում) 117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն»
5. Կենսաբանական ակտիվների կուտակված արժեզրկման դուրս գրում 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
6. Կենսաբանական ակտիվների «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից կորուստ (պայմանավորված գնի կամ ֆիզիկական փոփոխությամբ) 715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր»
7. Բերքատու կենսաբանական ակտիվների դասակարգումը որպես սպառվող կենսաբանական ակտիվների 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
Հաշիվ 117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն»
117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշիվը նախատեսված է կենսաբանական ակտիվի մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այս հաշիվը կիրառելի է միայն այն կենսաբանական ակտիվի համար, որոնց սկզբնական ճանաչման պահին դրանց համար շուկայում որոշված գները կամ արժեքները մատչելի չեն, և որոնց համար իրական արժեքի այլընտրանքային գնահատումները համարվում են բացահայտ անարժանահավատ։ Կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվառումն իրականացվում է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 17-րդ բաժնում հիմնական միջոցների համար սահմանված մոտեցումներին համապատասխան:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է կենսաբանական ակտիվների հաշվարկված մաշվածության գումարը, իսկ դեբետում՝ կենսաբանական ակտիվների կուտակված մաշվածության գումարների դուրս գրումը դրանց օտարման, իրական արժեքով չափումն հնարավոր դառնալու կամ այլ դեպքերում: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է այն կենսաբանական ակտիվների գծով կուտակված մաշվածության գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ, որոնց իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն որոշել սկզբնական ճանաչման պահին և հետագայում: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1171 «Պտղատու այգիների մաշվածություն», 1172 «Ծառեր տնկադաշտում-մաշվածություն», 1173 «Թփերի մաշվածություն», 1174 «Խաղողի վազերի մաշվածություն», 1175 «Կաթնատու հոտի մաշվածություն», 1176 «Մսատու կենդանիների մաշվածություն»։
Կենսաբանական ակտիվների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների, տարիքային խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվեգրում 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
117 «Կենսաբանական ակտիվների մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Կենսաբանական ակտիվների կուտակված մաշվածության դուրս գրում (դրանց օտարման, իրական արժեքով չափումն հնարավոր դառնալու կամ այլ դեպքերում) 116 «Կենսաբանական ակտիվներ»
Հաշիվ 118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Դրանք ներառում են կառուցման ընթացքում գտնվող կամ ձեռքբերված, սակայն ղեկավարության մտադրություններին համապատասխան օգտագործման համար դեռևս ոչ մատչելի (ոչ պատրաստ` գտնվելու վայրով կամ վիճակով պայմանավորված) հիմնական միջոցները, ինչպես օրինակ, տեղակայում պահանջող սարքավորումները։ Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հիմնական միջոցների կառուցման, տեղակայման ենթակա սարքավորումների ձեռքբերման և տեղակայման կուտակվող ծախսումները, ինչպես նաև այլ հիմնական միջոցների ձեռքբերման ծախսումները, որոնք դեռ մատչելի չեն օգտագործման համար, իսկ կրեդիտում՝ կառուցումը կամ տեղակայումն ավարտված, կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն պատրաստ հիմնական միջոցների սկզբնական արժեքը: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այն հիմնական միջոցների (ներառյալ՝ տեղակայման ենթակա սարքավորումների և կառուցման ընթացքում գտնվողների) արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ, որոնք դեռ մատչելի (պատրաստ) չեն օգտագործվելու (գործելու) ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով:
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1181 «Օգտագործման համար ոչ մատչելի շենքեր», 1182 «Օգտագործման համար ոչ մատչելի կառուցվածքներ», 1183 «Օգտագործման համար ոչ մատչելի փոխանցող հարմարանքներ», 1184 «Օգտագործման համար ոչ մատչելի մեքենաներ և սարքավորումներ», 1185 «Օգտագործման համար ոչ մատչելի տրանսպորտային միջոցներ», 1186 «Օգտագործման համար ոչ մատչելի արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ», 1189 «Օգտագործման համար ոչ մատչելի այլ հիմնական միջոցներ»:
Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կառուցվող հիմնական միջոցների օբյեկտների, կատարվող աշխատանքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հիմնական միջոցների կառուցման գծով կուտակվող ծախսումների արտացոլում 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
2. Հիմնական միջոցների գծով անավարտ հետագա կապիտալացվող ծախսումների արտացոլում 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
3. Կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն դեռևս ոչ պատրաստ հիմնական միջոցների (ներառյալ՝ տեղակայման ենթակա սարքավորումների) մուտքագրում
ա) մատակարարներից ձեռքբերված 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
գ) որպես պետական շնորհ ստացված 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
4. Կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն դեռևս ոչ պատրաստ հիմնական միջոցների (ներառյալ՝ տեղակայման ենթակա սարքավորումների) ձեռքբերման (ստացման) և տեղակայման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
812 «Օժանդակ արտադրություն»
5. Սարքավորումների տեղակայման հետ կապված ծախսումների արտացոլում 822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
6. Կապալառուի կողմից կառուցվող հիմնական միջոցների ավարտուն մասի արտացոլում 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Կազմակերպությունում կառուցումը (տեղակայումը) ավարտած կամ այլ կերպ կազմակերպության ղեկավարության մտադրություններին համապատասխան եղանակով գործելուն պատրաստ (օգտագործման համար մատչելի) դարձած հիմնական միջոցների արտացոլում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
2. Որպես շնորհ ստացված օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների հետ վերադարձ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
3. Ավարտված կամ անավարտ գույքի՝ որպես ներդրումային գույք դասակարգում 122 «Ներդրումային գույք»
4. Վաճառված (օտարված) օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
5. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված արժեզրկման տարբերություն) դուրս գրում 732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
6. Վաճառված (օտարված) օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների կուտակված արժեզրկման դուրս գրում 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
7. Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցների պակասորդների և կորուստների արտացոլում 714 «Գործառնական այլ ծախսեր»
Հաշիվ 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների՝ ակտիվներին վերագրման, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 20-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արժեքը, իսկ կրեդիտում՝ վարձակալի սեփականություն դարձած կամ վարձատուին հետ վերադարձրած հիմնական միջոցների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է վարձակալված հիմնական միջոցների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արտացոլում 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»
2. Ուղղակի ֆինանսական վարձակալությանը վերաբերող ծախսումների (վարձակալական պայմանագրերի շուրջը բանակցելիս և կնքելիս առաջացող և այլն) արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
2. Վարձատուին հետ վերադարձված ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների կուտակված մաշվածության ու արժեզրկման դուրս գրում 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
3. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների հետ վերադարձում (հաշվեկշռային արժեքով)
- մինչև ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների (հանած չկրած տոկոսային ծախսերը) մեծությունը 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»
515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
- ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարները գերազանցող մասով 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
4. Ապաճանաչման ժամանակ կուտակված մաշվածության դուրս գրում 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
Հաշիվ 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը նախատեսված է կազմակերպության կողմից ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 17-րդ և 20-րդ բաժիններում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրված գումարները, իսկ դեբետում՝ վարձակալի սեփականություն դարձած կամ վարձատուին վերադարձված վարձակալված հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների հաշվեգրված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում 543 «Ընթացիկ պահուստներ»
712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
2. Ֆինանսական վարձակալությամբ ստացված և գործառնական վարձակալության տրված հիմնական միջոցների մաշվածության հաշվեգրում 714 «Գործառնական այլ ծախսեր»
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վարձակալի սեփականությունը դարձած ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածության արտացոլում 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
2. Վարձատուին հետ վերադարձված ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների կուտակված մաշվածության դուրս գրում 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
Հաշիվ 122 «Ներդրումային գույք»
122 «Ներդրումային գույք» հաշիվը նախատեսված է ներդրումային գույքի առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ներդրումային գույքի ճանաչման, չափման և դասակարգման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 16-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված, կառուցված, կառուցման կամ բարելավման ընթացքում գտնվող, որպես ներդրումային գույք վերադասակարգված այլ գույքի սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, ֆինանսական վարձակալության հանձնված, որպես հիմնական միջոց վերադասակարգված ներդրումային գույքի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ներդրումային գույքի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
122 «Ներդրումային գույք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1221 «Իրական արժեքով հաշվառվող ներդրումային գույք» և 1222 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույք»:
Ներդրումային գույքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ գույքի տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
122 «Ներդրումային գույք» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ներդրումային գույքի մուտքագրում
ա) կազմակերպությունում կառուցված 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
բ) մատակարարներից ձեռքբերված 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
գ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
դ) հիմնական միջոցի որպես ներդրումային գույք վերադասակարգում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
ե) պաշարների որպես ներդրումային գույք վերադասակարգում 215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ»
զ) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների օտարումից եկամուտներ»
է) ֆինանսական վարձակալությամբ ստացված 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»
2. Ներդրումային գույքի ձեռքբերման (ստացման) հետ կապված ծախսումների (իրավաբանական ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Ներդրումային գույքի վրա հետագա ծախսումների կապիտալացում 823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
4. Ներդրումային գույքի՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
122 «Ներդրումային գույք» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ.
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ներդրումային գույքի՝ որպես հիմնական միջոց վերադասակարգում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
2. Ներդրումային գույքի՝ որպես պաշար վերադասակարգում 216 «Ապրանքներ»
3. Վաճառված (օտարված)՝ սկզբնական արժեքի (ինքնարժեքի) մոդելով չափվող ներդրումային գույքի, բացառությամբ ընդհատված գործունեությանը վերագրվողներից, հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված մաշվածության ու արժեզրկման տարբերություն) դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
4. Իրական արժեքի մոդելով չափվող ներդրումային գույքի օտարում 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
523 «Ստացված կանխավճարներ»
5. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) ներդրումային գույքի հաշվեկշռային արժեքի դուրս գրում 732 «Ընդհատված գործունեություն կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
6. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության դուրս գրում 123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն»
7. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված ներդրումային գույքի կուտակված արժեզրկման դուրս գրում 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
8. Ներդրումային գույքի՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
Հաշիվ 123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն»
123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» հաշիվը նախատեսված է սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մաշվածության հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 16-րդ և 17-րդ բաժիններում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության հաշվեգրված գումարները, իսկ դեբետում՝ օտարված, ֆինանսական վարձակալության տրված սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունում առկա սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության գումարը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումային գույքի տեսակների, հաշվառման (միատիպ) խմբերի, առանձին գույքային օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածության հաշվեգրում 729 «Այլ ծախսեր»
2. Որպես ներդրումային գույք վերադասակարգված հիմնական միջոցի կուտակված մաշվածության արտացոլում 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածություն»
123 «Սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի մաշվածություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված կուտակված մաշվածության գումարների դուրս գրում 122 «Ներդրումային գույք»
2. Որպես հիմնական միջոց վերադասակարգված՝ սկզբնական արժեքով հաշվառվող ներդրումային գույքի կուտակված մաշվածության տեղափոխում 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
Հաշիվ 124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում»
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման և հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 27-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ ընթացիկ նյութական ակտիվների ճանաչված արժեզրկման գումարները, իսկ դեբետում՝ օտարված, ֆինանսական վարձակալության տրված ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրս գրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկման գումարների հակադարձումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1241 «Մաշվող հիմնական միջոցների արժեզրկում», 1242 «Հողամասերի արժեզրկում», 1243 «Կենսաբանական ակտիվների արժեզրկում», 1244 «Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում», 1245 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արժեզրկում», 1246 «Ներդրումային գույքի արժեզրկում»:
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ նյութական ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում (այդ թվում ֆինանսական վարձակալության տալուց հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի և վարձակալությունում զուտ ներդրումների դրական տարբերությունը) 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
124 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակություն Հաշիվների կրեդիտ
1. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված կամ վարձատուին հետ վերադարձված ոչ ընթացիկ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրսգրում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»
2. Ոչ ընթացիկ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձում 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
ԽՈՒՄԲ 13 «ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»
13 «Ոչ նյութական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 131 «Ոչ նյութական ակտիվներ», 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա», 134 «Գուդվիլ», 135 «Գուդվիլի ամորտիզացիա» և 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»:
Հաշիվ 131 «Ոչ նյութական ակտիվներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների (բացառությամբ գուդվիլի, բացասական գուդվիլի և անավարտ ոչ նյութական ակտիվների) առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվների՝ ոչ նյութականին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 18-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերած (ստացված), ներստեղծված ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքը, հետագա կապիտալացված ծախսումները, իսկ կրեդիտում՝ օտարված ոչ նյութական ակտիվների արժեքը (սկզբնական՝ հաշվի առած հետագա կապիտալացված ծախսումները): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ոչ նյութական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1311 «Ֆիրմային անուններ», 1312 «Հրապարակումների անուններ», 1313 «Համակարգչային ծրագրեր», 1314 «Լիցենզիաներ և վստահագրեր (ֆրանշիզներ)», 1315 «Հեղինակային իրավունքներ», 1316 «Արտոնագրեր», 1317 «Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքներ», 1318 «Բանաձևեր, մոդելներ, նախագծեր, բաղադրատոմսեր և փորձանմուշներ», 1319 «Այլ ոչ նյութական ակտիվներ»:
Ոչ նյութական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ոչ նյութական ակտիվների մուտքագրում՝
ա) մատակարարներից ձեռքբերված 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
գ) որպես պետական շնորհ ստացված 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
դ) այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի (սկզբնական արժեքի և կուտակված ամորտիզացիայի ու արժեզրկման տարբերություն) դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
2. Որպես շնորհ ստացված ոչ նյութական ակտիվների հետ վերադարձ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
3. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
4. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
5. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման դուրս գրում 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»
Հաշիվ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ամորտիզացիայի հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 18-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրված գումարները, իսկ դեբետում՝ օտարված ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1321 «Ֆիրմային անունների ամորտիզացիա», 1322 «Հրապարակումների անունների ամորտիզացիա», 1323 «Համակարգչային ծրագրերի ամորտիզացիա», 1324 «Լիցենզիաների և վստահագրերի (ֆրանշիզների) ամորտիզացիա», 1325 «Հեղինակային իրավունքների ամորտիզացիա», 1326 «Արտոնագրերի ամորտիզացիա», 1327 «Ծառայությունների մատուցման և շահագործման իրավունքների ամորտիզացիա», 1328 «Բանաձևերի, մոդելների, նախագծերի, բաղադրատոմսերի և փորձանմուշների ամորտիզացիա», 1329 «Այլ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»:
Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին օբյեկտների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրում 543 «Ընթացիկ պահուստներ»
713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
2. Նախորդ ժամանակաշրջաններում պակաս հաշվարկված ամորտիզացիայի հետընթաց վերահաշվարկ (ուղղում)՝ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում 131 «Ոչ նյութական ակտիվներ»
2. Նախորդ ժամանակաշրջաններում ավել հաշվարկված ամորտիզացիայի հետընթաց վերահաշվարկ (ուղղում)՝ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
Հաշիվ 134 «Գուդվիլ»
134 «Գուդվիլ» հաշիվը նախատեսված է իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման ընթացքում առաջացող գուդվիլի (ձեռքբերման արժեքի և ձեռքբերված որոշելի ակտիվների և պարտավորությունների իրական արժեքում ձեռքբերողի բաժնեմասի դրական տարբերություն) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Գուդվիլի հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 19-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է գուդվիլի սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում դուրս գրված գուդվիլի արժեքը: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է գուդվիլի արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Գուդվիլի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
134 «Գուդվիլ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Ձեռք բերողի առանձին ֆինանսական հաշվետվություններում ձեռքբերումից առաջացող գուդվիլի արտացոլում 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»
134 «Գուդվիլ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Գուդվիլի կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում 135 «Գուդվիլի ամորտիզացիա»
2. Գուդվիլի կուտակված արժեզրկման գումարների դուրս գրում 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»
Հաշիվ 135 «Գուդվիլի ամորտիզացիա»
135 «Գուդվիլի ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է գուդվիլի ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Գուդվիլի ամորտիզացիայի հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 19-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են գուդվիլի ամորտիզացիայի հաշվեգրված գումարները, իսկ դեբետում՝ գուդվիլի կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է գուդվիլի կուտակված ամորտիզացիայի գումարը՝ հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Գուդվիլի ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
135 «Գուդվիլի ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Գուդվիլի ամորտիզացիայի հաշվեգրում 713 «Վարչական ծախսեր»
135 «Գուդվիլի ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Գուդվիլի կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում 134 «Գուդվիլ»
Հաշիվ 136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում»
136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը նախատեսված է ոչ նյութական ակտիվների արժեզրկման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ նյութական ակտիվների արժեզրկման գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման և հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 18-րդ, 19-րդ և 27-րդ բաժիններում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ նյութական ակտիվների ճանաչված արժեզրկման գումարները, իսկ դեբետում՝ օտարված, դուրս գրված ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրսգրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկման գումարների հակադարձումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1361 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում», 1363 «Գուդվիլի արժեզրկում»:
Ոչ նյութական ակտիվների արժեզրկման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ նյութական ակտիվների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Ոչ նյութական ակտիվների արժեզրկման արտացոլում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
136 «Ոչ նյութական ակտիվների արժեզրկում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վաճառված (օտարված) ոչ նյութական ակտիվների կուտակված արժեզրկման գումարների դուրս գրում 131 «Ոչ նյութական ակտիվներ»
2. Դուրս գրված գուդվիլի կուտակված արժեզրկման գումարների դուրս գրում 134 «Գուդվիլ»
3. Ոչ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձում 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
ԽՈՒՄԲ 14 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»
14 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝, 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր», 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով», 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» և 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»:
Հաշիվ 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը նախատեսված է չկապակցված (այսինքն` դուստր, ասոցիացված կամ համատեղ վերահսկվող չհամարվող) կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ձեռքբերված (ստացված) ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1411 «Ինքնարժեքի հիմունքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 1422 «Իրական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»:
Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների (մասնակցության) ձեռքբերում 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների, որոնք չեն չափվում իրական արժեքով, ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների (մասնակցության) ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
4. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների (մասնակցության) ձեռքբերում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
5. Այլ ներդրումների վերադասակարգումը որպես չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրում 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
6. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ընթացիկ ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վաճառքի (օտարման) ժամանակ հաշվեկշռային արժեքի դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ
2. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերադասակարգումը որպես այլ ներդրումներ 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
3. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
4. Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ինքնարժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումների կուտակված արժեզրկման դուրս գրում 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
Հաշիվ 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը նախատեսված է կապակցված (այսինքն` դուստր, ասոցիացված կամ համատեղ վերահսկվող համարվող) կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կապակցված կազմակերպություններում ներդրումների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 9-րդ, 14-րդ և 15-րդ բաժիններում :
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից կամ բաժնեմասնակցության մեթոդի կիրառումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված ոչ ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից կամ բաժնեմասնակցության մեթոդի կիրառումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1421 «Ինքնարժեքի հիմունքով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 1422 «Իրական արժեքով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում», 1423 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»:
Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների (մասնակցության) ձեռքբերում 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների, որոնք չեն չափվում իրական արժեքով, ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների (մասնակցության) ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
4. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների (մասնակցության) ձեռքբերում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
5. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
6. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով կապակցված կազմակերպությունների շահույթի բաժնեմասի արտացոլումը 629 «Այլ եկամուտներ»
7. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով կապակցված կազմակերպությունների այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի արտացոլումը 676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»
8. Այլ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը որպես ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
231 « Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների վաճառքի (օտարման) ժամանակ հաշվեկշռային արժեքի դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ
2. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների վերադասակարգումը որպես այլ ներդրումներ 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
3. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
4. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով կապակցված կազմակերպությունների վնասի բաժնեմասի արտացոլումը 729 «Այլ ծախսեր»
5. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով կապակցված կազմակերպությունների այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի արտացոլումը 776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»
6. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների գծով հայտարարված շահաբաժինների գումարով ներդրման հաշվեկշռային արժեքի նվազեցում 229 «Այլ դեբիտորական պարտքեր»
7. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների կուտակված արժեզրկման դուրս գրում 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
Հաշիվ 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Փոխառությունների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում՝ օտարված, մարված երկարաժամկետ փոխառությունների հաշվեկշռային արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխառուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Երկարաժամկետ փոխառությունների տրամադրում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
2. Երկարաժամկետ փոխառությունների գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
3. Երկարաժամկետ փոխառությունների գծով դուրս գրված անհուսալի երկարաժամկետ պարտքերի հակադարձում 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
4. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Փոխառությունների գծով պահանջի իրավունքի զիջում 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
2. Փոխառությունների մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Երկարաժամկետ փոխառությունների գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում 233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
4. Երկարաժամկետ փոխառությունների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
5. Երկարաժամկետ փոխառությունների գծով կուտակված անհավաքագրելիության գումարների դուրս գրում 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
6. Երկարաժամկետ փոխառությունների գծով անհուսալի երկարաժամկետ պարտքերի դուրս գրում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
7. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Պարտքային ֆինանսական ակտիվների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում՝ օտարված, մարված այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումներ գումարը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների ձեռքբերում 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
4. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
5. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով դուրս գրված անհուսալի երկարաժամկետ պարտքերի հակադարձում 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում 235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
2. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
3. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով կուտակված անհավաքագրելիության գումարների դուրս գրում 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
4. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով անհուսալի երկարաժամկետ պարտքերի դուրս գրում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
5. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
6. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
Հաշիվ 145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը նախատեսված է այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների (141-144 հաշիվներում չհաշվառվող), ինչպես նաև զուտ հիմունքով չմարվող վարկ ստանալու ոչ ընթացիկ պարտավորվածությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվները ներառում են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնի գործողության ոլորտում ներառված, հեջավորման գործիք չհանդիսացող և որպես ոչ ընթացիկ դասակարգված ֆինանսական ակտիվները։ Զուտ հիմունքով չմարվող վարկ ստանալու ոչ ընթացիկ պարտավորվածությունների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, դրանց իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1451 «Իրական արժեքով չափվող այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 1452 «Ինքնարժեքի հիմունքով չափվող այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 1453 «Վարկ ստանալու ոչ ընթացիկ պարտավորվածություններ (զուտ հիմունքով չմարվող)»:
Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերում 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
4. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ
2. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգումը այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
3. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
4. Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների կուտակված արժեզրկման դուրս գրում 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
Հաշիվ 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի ճանաչման, դրանց չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 20-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում՝ դրանց մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձակալների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ֆինանսական վարձակալության տրված ակտիվների դիմաց վարձակալի պարտքերի (վարձակալությունում զուտ ներդրումների) արտացոլումը՝ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
2. Ֆինանսական վարձակալությունից ստացվելիք համախառն մուտքերի գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
3. Ֆինանսական վարձակալության գծով դուրս գրված անհուսալի երկարաժամկետ պարտքերի հակադարձում 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
4. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտքի մարում՝ ժամկետից շուտ
ա) երբ վարձակալության տրված ակտիվների սեփականության իրավունքը անցնում է վարձակալին
- փաստացի ստացված (ստացվելիք) գումարի չափով 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
229 «Այլ դեբիտորական պարտքեր»
- հաշվեկշռային արժեքի և փաստացի ստացված (ստացվելիք) գումարի դրական տարբերության չափով 729 «Այլ ծախսեր»
բ) երբ վարձակալության տրված ակտիվների սեփականության իրավունքը չի անցնում վարձակալին
- փաստացի ստացված գումարի չափով 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
229 «Այլ դեբիտորական պարտքեր»
- հաշվեկշռային արժեքի և փաստացի ստացված (ստացվելիք) գումարի ու չերաշխավորված մնացորդային արժեքի հանրագումարի դրական տարբերության չափով 729 «Այլ ծախսեր»
2. Ֆինանսական վարձակալության տրված ակտիվների հետ ընդունում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
3. Ֆինանսական վարձակալության գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
4. Ֆինանսական վարձակալության գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
5. Ֆինանսական վարձակալության գծով կուտակված անհավաքագրելիության գումարների դուրս գրում 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
6. Ֆինանսական վարձակալության գծով անհուսալի երկարաժամկետ պարտքերի դուրս գրում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
7. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը նախատեսված է ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի (ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքերի և դրանց զեղչված արժեքի տարբերությունը) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ընդ որում, չվաստակած ֆինանսական եկամտի գումարը որոշելիս գործարքի հետ կապված ծախսումները հանվում են: Չվաստակած ֆինանսական եկամտի, ինչպես նաև գործարքի հետ կապված ծախսումների որոշման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ և 20-րդ բաժիններում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամուտը, իսկ դեբետում՝ գործարքի հետ կապված ծախսումները, ինչպես նաև չվաստակած ֆինանսական եկամտի հաշվեգրումը եկամուտներին: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է չվաստակած ֆինանսական եկամտի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1471 «Չվաստակած ֆինանսական եկամուտ երկարաժամկետ փոխառությունների գծով», 1472 «Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով», 1473 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության գծով»:
Ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխառուների, վարձակալների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Գործարքի հետ կապված ծախսումների արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Չվաստակած ֆինանսական եկամտի հաշվեգրում եկամուտներին 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
3. Երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի վերադասակարգում որպես կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամուտ 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
4. Օտարված, մարված, վերադասակարգված ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
144 «Այլ պարտքային գործիքներում պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
Հաշիվ 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը նախատեսված է որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական ակտիվների՝ որպես հեջավորման գործիք դասակարգելու, դրանց ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, իրագործված որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հեջավորման գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերում 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
4. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով) 415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
5. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով) 415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
6. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում) 673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում (ճանաչված ֆինանսական գործիքի ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի կամ պահվող ապրանքի գնային ռիսկի հեջում, ինչպես նաև այլ հեջերի ոչ արդյունավետ մասով) 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
2. Հեջավորման գործիքների մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգում որպես ընթացիկ ֆինանսական ակտիվներ 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
4. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (մասնավորապես` փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի հեջում) 773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում (մասնավորապես` ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի հեջում) 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
Հաշիվ 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման կամ հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով ճանաչված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարները, իսկ դեբետում՝ օտարված, մարված, վերադասակարգված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների դուրս գրումը, նախկինում ճանաչված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների հակադարձումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների գծով կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 1491 «Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ոչ ընթացիկ ներդրումների արժեզրկում», 1492 «Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների արժեզրկում», 1493 «Երկարաժամկետ փոխառությունների անհավաքագրելիություն», 1494 «Այլ պարտքային գործիքներում ներդրումների արժեզրկում», 1495 «Վարկ ստանալու պարտավորվածությունների (զուտ հիմունքով չմարվող) արժեզրկում» 1496 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի անհավաքագրելիություն»:
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն) 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակություն Հաշիվների կրեդիտ
1. Օտարված, մարված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) դուրս գրում 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
2. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) վերադասակարգում որպես ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն) 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
3. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձում 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
ԽՈՒՄԲ 15 «ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»
15 «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ», 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար», 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ», 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով», 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» և 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»:
Հաշիվ 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» հաշիվը նախատեսված է նվազեցվող (հանվող) ժամանակավոր տարբերությունների, չօգտագործված հարկային վնասը և զեղչերը հաջորդ ժամանակաշրջաններ տեղափոխելու հետևանքով առաջացած շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 29-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է շահութահարկի գծով առաջացած հետաձգված հարկային ակտիվների գումարը, իսկ կրեդիտում՝ շահութահարկի գծով մարված հետաձգված հարկային ակտիվների գումարը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Հետաձգված հարկային ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման ուղղությունների և մարման ժամկետների:
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների առաջացում կամ ավելացում՝
ա) երբ շարունակվող գործունեությունից շահույթում կամ վնասում ճանաչվող հոդվածների գծով 751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)»
բ) շարունակվող գործունեությունից այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող հոդվածների գծով 673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ»
676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»
773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»
գ) ընդհատված գործունեությանը վերաբերող 733 «Շահութահարկ ընդհատված գործունեության»
դ) նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության հետընթաց կիրառման արդյունքում 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
151 «Հետաձգված հարկային ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների մարում (օգտագործում, հակադարձում)՝
ա) երբ շարունակվող գործունեությունից շահույթում կամ վնասում ճանաչվող հոդվածների գծով 751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)»
բ) շարունակվող գործունեությունից այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող հոդվածների գծով 673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ»
676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»
773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»
գ) ընդհատված գործունեությանը վերաբերող 733 «Շահութահարկ ընդհատված գործունեության»
դ) նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության հետընթաց կիրառման արդյունքում 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
2. Շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների հաշվանցում հետաձգված հարկային պարտավորությունների հաշվին 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»
Հաշիվ 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը նախատեսված է ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար կատարված կանխավճարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է տրված կանխավճարների գումարները, իսկ կրեդիտում ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերումը կամ այլ մարում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մատակարարների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար կատարված կանխավճարներ 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Կանխավճարների դիմաց ստացված ոչ ընթացիկ ակտիվներ
- առանց անուղղակի հարկերի 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
- անուղղակի հարկեր 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
2. Ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների հետ վերադարձ 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների դուրս գրում 714 «Գործառնական այլ ծախսեր»
4. Կրեդիտորական պարտքերի մարում տրված կանխավճարների հաշվին 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Հաշիվ 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ»
153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» հաշիվը նախատեսված է սահմանված հատուցումների պլանների ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Սահմանված հատուցումների պլանների ակտիվների և դրանց գծով հատույցի ճանաչման ու չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 28-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է պլանի ակտիվներին փոխանցվող ակտիվների գումարը, դրանց գծով փաստացի հատույցը, իսկ կրեդիտում՝ սահմանված հատուցումների պլաններից վճարված հատուցումները:
Սահմանված հատուցումների պլանների ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին պլանների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Սահմանված հատուցումների պլաններին մասհանումներ 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
2. Պլանների ակտիվների գծով փաստացի հատույցի արտացոլում 614 «Գործառնական այլ եկամուտներ»
153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Սահմանված հատուցումների պլաններից վճարված հատուցումներ 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը»
Հաշիվ 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով»
154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշիվը նախատեսված է հաշվետու ժամանակաշրջանում կատարված, բայց մեկ տարուց ավելի ժամանակաշրջաններին վերաբերող ծախսումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մասնավորապես, այս հաշվում կարող են արտացոլվել լեռնանախապատրաստական աշխատանքների հետ կապված ծախսումները, հողի բարելավման ծախսումները և վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսումները:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են կուտակվող հետաձգված ծախսերի գումարը, իսկ կրեդիտում՝ դրանց դուրս գրումը, վաճառքը (օտարումը): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Լեռնանախապատրաստական աշխատանքների, հողի բարելավման գծով կատարված ծախսումների, վարձակալված կամ անհատույց օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսումների արտացոլում 826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
2. Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման հակադարձում 624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
2. Դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա»
3. Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկման արտացոլում 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
Հաշիվ 155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա»
155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշիվը նախատեսված է հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Մասնավորապես, այս հաշվում կարող են արտացոլվել լեռնանախապատրաստական աշխատանքների հետ կապված ծախսումների, հողի բարելավման ծախսումների և վարձակալված կամ անհատույց օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսումների ամորտիզացիան:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրումը, իսկ դեբետում՝ դուրս գրված, վաճառված (օտարված) ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի հաշվեգրված գումարների դուրս գրումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների հաշվեգրված ամորտիզացիայի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիայի արտացոլում 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
155 «Հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիա» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Դուրս գրված, վաճառված (օտարված) հետաձգված ծախսերի գծով ոչ ընթացիկ ակտիվների կուտակված ամորտիզացիայի գումարների դուրս գրում 154 «Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով»
Հաշիվ 156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում»
156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» հաշիվը օգտագործվում է իրենից ձեռքբերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման արտացոլման նպատակով:
Հաշվի դեբետում արտացոլվում է ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեության պարտավորությունները (իրական արժեքով), ձեռքբերումից առաջացած օգուտը («բացասական գուդվիլը»), ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեության դիմաց վճարվելիք գումարները, իսկ կրեդիտում՝ ձեռքբերված ձեռնարկատիրական գործունեության ակտիվները (իրական արժեքով), ձեռքբերումից առաջացած գուդվիլը: Այս հաշիվը փակվում է և մնացորդ չի ունենում:
156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ձեռքբերվող ձեռնարկատիրական գործունեության պարտավորությունների արտացոլում՝ իրական արժեքով Թղթակցում է պարտավորությունները հաշվառող համապատասխան հաշիվների հետ
2. Ձեռքբերումից առաջացող օգուտի արտացոլում 629 «Այլ եկամուտներ»
3. Ձեռքբերման դիմաց վճարվելիք գումարների արտացոլում 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
156 «Ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ձեռքբերվող ձեռնարկատիրական գործունեության ակտիվների արտացոլում՝ իրական արժեքով Թղթակցում է ակտիվները հաշվառող համապատասխան հաշիվների հետ
2. Ձեռքբերումից առաջացող գուդվիլի արտացոլում 134 «Գուդվիլ»
ԴԱՍ 2 «ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»
Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, ակտիվային են և նախատեսված են ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 2-րդ` «Ընթացիկ ակտիվներ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը՝ 21 «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ», 22 «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր», 23-24 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ», 25 «Դրամական միջոցներ և 26 «Այլ ընթացիկ ակտիվներ»։
Ակտիվների՝ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 4-րդ բաժնում:
ԽՈՒՄԲ 21 «ՊԱՇԱՐՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐ»
21 «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 211 «Նյութեր», 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ», 214 «Անավարտ արտադրություն», 215 «Արտադրանք», 216 «Ապրանքներ», 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» և 218 «Պաշարների արժեքի նվազում»։
Ակտիվների՝ պաշարներին վերագրման, դրանց կազմի, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 13-րդ բաժնում, իսկ կենսաբանական ակտիվներինը` 34-րդ բաժնում:
Հաշիվ 211 «Նյութեր»
211 «Նյութեր» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող նյութերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) և կազմակերպությունում արտադրված նյութերի ինքնարժեքը, իսկ կրեդիտում՝ արտադրական, վարչական, իրացման և այլ նպատակներով օգտագործելու համար դուրս գրված, ինչպես նաև օտարված նյութերի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է նյութերի ինքնարժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
211 «Նյութեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2111 «Հումք և նյութեր», 2112 «Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ», 2113 «Վառելիք», 2114 «Տարա և տարանյութեր», 2115 «Պահեստամասեր», 2116 «Շինանյութեր», 2117 «Գյուղատնտեսական նշանակության նյութեր», 2118 «Վերամշակման հանձնված նյութեր» և 2119 «Այլ նյութեր»։
Նյութերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղի, նյութերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
211 «Նյութեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Նյութերի մուտքագրում՝
ա) մատակարարներից ձեռքբերված 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
գ) կազմակերպությունում արտադրված 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
դ) որպես պետական շնորհ ստացված 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
ե) հիմնական միջոցների լուծարումից ստացված 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
զ) արտադրության թափոններ 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
է) պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուկների որպես նյութեր վերադասակարգում 215 «Արտադրանք»
ը) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
թ) գյուղատնտեսական գործունեությունից ստացված 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
2. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված նյութերի մուտքագրում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
3. Նյութերի ձեռքբերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
4. Նախորդ ժամանակաշրջաններում նյութերի գծով կատարված սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքների արտացոլում 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
211 «Նյութեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Արտադրական, վարչական, իրացման և այլ նպատակներով օգտագործելու համար դուրս գրված նյութերի արժեքի արտացոլումը 543 «Ընթացիկ պահուստներ»
712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
2. Վաճառված (օտարված) նյութերի արժեքի դուրս գրում 714 «Գործառնական այլ ծախսեր»
3. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) նյութերի արժեքի դուրս գրում 732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
4. Հիմնական միջոցների օտարման ժամանակ օգտագործվող նյութերի արժեքի դուրս գրում 721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
5. Անհատույց տրված նյութերի հաշվեկշռային արժեքի արտացոլում 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
6. Որպես շնորհ ստացված նյութերի հետ վերադարձ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
7. Նյութերի պակասորդների և կորուստների արտացոլումը 714 «Գործառնական այլ ծախսեր»
8. Նախորդ ժամանակաշրջաններում նյութերի գծով կատարված սխալների ուղղման (հետընթաց վերահաշվարկման) և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքների արտացոլում 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
Հաշիվ 212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» հաշիվը նախատեսված է կազմակերպությանը պատկանող որպես սպառվող կենսաբանական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված), գյուղատնտեսական գործունեությունից ստացված սպառվող կենսաբանական ակտիվների սկզբնական արժեքը (իրական արժեքը), ինչպես նաև դրանց վերաչափումից արժեքի աճը (պայմանավորված՝ թե ֆիզիկական, թե գնային փոփոխությամբ), իսկ կրեդիտում՝ օտարված, կենսական գործընթացները դադարեցված (մորթված, հանձված կամ այլ կերպ) սպառվող կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքը, վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է սպառվող կենսաբանական ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Սպառվող կենսաբանական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ գտնվելու կամ խնամքի դրանց վայրի, դրանց տեսակների, տարիքային խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Սպառվող կենսաբանական ակտիվների մուտքագրում
ա) այլ անձանցից ձեռքբերված 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
գ) ծնաճից կամ այլ կերպ գյուղատնտեսական գործունեությունից ստացված 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
դ) որպես որոշակի պայմաններով պետական շնորհ ստացված 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
ե) անհատույց (որպես ոչ պայմանական պետական շնորհ) ստացված 614 «Գործառնական այլ եկամուտներ»
628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ»
զ) ծնաճից ստացված կենդանիների, ինչպես նաև մատղաշ կենդանիների քաշաճի մուտքագրում` ինքնարժեքով 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
2. Սպառվող կենսաբանական ակտիվների «իրական արժեք՝ հանած վաճառքի ծախսումներ»-ով վերաչափումից օգուտ (պայմանավորված գնի կամ ֆիզիկական փոփոխությամբ) 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված ընթացիկ կենսաբանական ակտիվների մուտքագրում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
4. Սպառվող կենսաբանական ակտիվների ձեռքբերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
5. Բերքատու կենսաբանական ակտիվների դասակարգումը որպես սպառվող կենսաբանական ակտիվներ 116 «Կենսաբանական ակտիվներ»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) սպառվող կենսաբանական ակտիվների արժեքի դուրս գրում 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր»
2. Սկզբնական արժեքի հիմունքով չափվող կենդանիների մորթի (սպանդի) դեպքում արժեքի արտացոլում 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
3. Որպես պետական շնորհ ստացված սպառվող կենսաբանական ակտիվների հետ վերադարձ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
Հաշիվ 214 «Անավարտ արտադրություն»
214 «Անավարտ արտադրություն» հաշիվը նախատեսված է կազմակերպության անավարտ արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ անավարտ արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների գումարը, իսկ կրեդիտում՝ հաշվետու ժամանակաշրջանի սկզբում այդ գումարի դուրսգրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է անավարտ արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
214 «Անավարտ արտադրություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2141 «Արտադրանքի գծով անավարտ արտադրություն», 2142 «Աշխատանքների գծով անավարտ արտադրություն», 2143 «Ծառայությունների գծով անավարտ արտադրություն», 2144 «Օժանդակ արտադրության գծով անավարտ արտադրություն»։
Անավարտ արտադրության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արտադրությունների, աշխատանքների և ծառայությունների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
214 «Անավարտ արտադրություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ անավարտ արտադրության արժեքի արտացոլում 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
2. Գույքագրմամբ հայտնաբերված անավարտ արտադրության ավելցուկի մուտքագրում 614 «Գործառնական այլ եկամուտներ»
214 «Անավարտ արտադրություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ անավարտ արտադրության արժեքի տեղափոխում կառավարչական հաշվառման հաշիվներ 811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
2. Գույքագրմամբ հայտնաբերված անավարտ արտադրության պակասորդների և կորուստների արտացոլումը 714 «Գործառնական այլ ծախսեր»
3. Վաճառված (օտարված) անավարտ արտադրության արժեքի դուրս գրում 714 «Գործառնական այլ ծախսեր»
4. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) անավարտ արտադրանքի արժեքի դուրս գրում 732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
Հաշիվ 215 «Արտադրանք»
215 «Արտադրանք» հաշիվը նախատեսված է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների ինքնարժեքը, իսկ կրեդիտում՝ վաճառված (օտարված) արտադրանքի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
215 «Արտադրանք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2151 «Պատրաստի արտադրանք», 2152 «Սեփական արտադրության կիսապատրաստուքներ», 2153 «Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք», 2154 «Առաքված արտադրանք»։
Արտադրանքի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղի, արտադրանքի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
215 «Արտադրանք» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուկների մուտքագրումը
ա) հիմնական արտադրությունից 811 «Հիմնական արտադրություն»
բ) օժանդակ արտադրությունից 812 «Օժանդակ արտադրություն»
գ) խոտանի շտկումից 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
դ) գյուղատնտեսական գործունեությունից ստացված գյուղատնտեսական արտադրանքի 615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
2. Գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկի մուտքագրում 614 «Գործառնական այլ եկամուտներ»
3. Վաճառված պատրաստի արտադրանքի հետ վերադարձ (ինքնարժեքով) 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
4. Նախորդ ժամանակաշրջաններում արտադրանքի գծով կատարված սխալների ուղղման (հետընթաց վերահաշվարկման) և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքների արտացոլում 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
215 «Արտադրանք» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուկների արժեքի դուրս գրում 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի վաճառված (օտարված) արտադրանքի արժեքի դուրս գրում 731 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք՝ ընդհատված գործունեությունից»
3. Խոտանված պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուկների հետ վերադարձումն արտադրություն՝ խոտանը շտկելու նպատակով 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
4. Անհատույց տրված պատրաստի արտադրանքի հաշվեկշռային արժեքի արտացոլում 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
5. Պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուկների վերադասակարգումը որպես նյութեր հետագայում սեփական կարիքների համար օգտագործելու նպատակով 211 «Նյութեր»
6. Գույքագրմամբ հայտնաբերված պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուկների պակասորդների և կորուստների արտացոլումը 714 «Գործառնական այլ ծախսեր»
7. Երաշխիքային վաճառքի դեպքում ապրանքների փոխարինում 543 «Ընթացիկ պահուստներ»
8. Նախորդ ժամանակաշրջաններում արտադրանքի գծով կատարված սխալների ուղղման (հետընթաց վերահաշվարկման) և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքների արտացոլում 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
Հաշիվ 216 «Ապրանքներ»
216 «Ապրանքներ» հաշիվը նախատեսված է ապրանքների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) ապրանքների սկզբնական արժեքը, մանրածախ առևտրում՝ նաև վաճառքի գնի և ձեռքբերման արժեքի տարբերությունը (նպատակահարմարության դեպքում), իսկ կրեդիտում՝ վաճառված (օտարված) ապրանքների արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ապրանքների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
216 «Ապրանքներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2161 «Ապրանքներ պահեստում», 2162 «Ապրանքներ մանրածախ առևտրում», 2163 «Տարա և տարանյութեր», 2164 «Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ», 2165 «Առաքված ապրանքներ», 2166 «Այլ ապրանքներ»։
Ապրանքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղերի, տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
216 «Ապրանքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ապրանքների մուտքագրում
ա) մատակարարներից ձեռքբերված 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
գ) որպես պետական շնորհ ստացված 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
դ) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
2. Վաճառված ապրանքների հետ վերադարձ (ինքնարժեքով) 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված ապրանքների մուտքագրում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
4. Ապրանքների ձեռքբերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլն) արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
5. Մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»
6. Կոնսիգնացիոն և կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքների արտացոլում 216 «Ապրանքներ»
7. Ներդրումային գույքի՝ որպես պաշար վերադասակարգում 122 «Ներդրումային գույք»
8. Նախորդ ժամանակաշրջաններում ապրանքների գծով կատարված սխալների ուղղման (հետընթաց վերահաշվարկման) և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքների արտացոլում 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
216 «Ապրանքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) ապրանքների արժեքի դուրս գրում 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
2. Ընդհատված գործունեությանը վերագրելի օտարված ապրանքների արժեքի դուրս գրում 732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
3. Անհատույց տրված ապրանքների հաշվեկշռային արժեքի արտացոլում 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
4. Գույքագրմամբ հայտնաբերված ապրանքների պակասորդների և կորուստների արտացոլում 714 «Գործառնական այլ ծախսեր»
5. Երաշխիքային վաճառքի դեպքում ապրանքների փոխարինում 543 «Ընթացիկ պահուստներ»
6. Որպես պետական շնորհ ստացված ապրանքների հետ վերադարձ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
7. Մանրածախ առևտրի օբյեկտից կազմակերպության պահեստ ապրանքների հետ վերադարձի դեպքում առևտրային հավելագնի ճշգրտում 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»
8. Նախորդ ժամանակաշրջաններում ապրանքների գծով կատարված սխալների ուղղման (հետընթաց վերահաշվարկման) և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքների արտացոլում 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
Հաշիվ 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշիվը նախատեսված է մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության (առևտրական հավելագին, անուղղակի հարկեր) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերությունը, ինչպես նաև իրացված ապրանքներին բաժին ընկնող տարբերության գումարը՝ ճշտանցման եղանակով, իսկ դեբետում՝ վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության ճշգրտումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2171 «Առևտրական հավելագին», 2172 «Ավելացված արժեքի հարկ», 2173 «Ակցիզային հարկ»։
Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ապրանքների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Մանրածախ առևտրում ստացված ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում 216 «Ապրանքներ»
2. Իրացված ապրանքներին բաժին ընկնող վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում՝ ճշտանցման եղանակով 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
3. Գույքագրմամբ հայտնաբերված ապրանքների պակասորդներին և կորուստներին բաժին ընկնող վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության արտացոլում՝ ճշտանցման եղանակով (եթե պակասորդները և կորուստները արտացոլվում են վաճառքի գներով) 714 «Գործառնական այլ ծախսեր»
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Մանրածախ առևտրի օբյեկտից կազմակերպության պահեստ ապրանքների հետ վերադարձի դեպքում առևտրային հավելագնի ճշգրտում 216 «Ապրանքներ»
Հաշիվ 218 «Պաշարների արժեքի նվազում»
218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը նախատեսված է պաշարների արժեքի նվազման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Պաշարների արժեքի՝ մինչև իրացման զուտ արժեք նվազեցումը և դրա հետագա հակադարձումը կարգավորվում են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 13-րդ բաժնով ։
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է պաշարների ինքնարժեքի՝ մինչև իրացման զուտ արժեք իջեցումները, իսկ դեբետում՝ այդ իջեցումների գումարների հակադարձումները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա պաշարների արժեքի նվազման գումարները հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
218 «Պաշարների արժեքի նվազում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2181 «Նյութերի արժեքի նվազում», 2184 «Անավարտ արտադրանքի արժեքի նվազում», 2185 «Արտադրանքի արժեքի նվազում», 2186 «Ապրանքների արժեքի նվազում»։
Պաշարների արժեքի նվազման վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պաշարների խմբերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Պաշարների արժեքի նվազման արտացոլում 714 «Գործառնական այլ ծախսեր»
218 «Պաշարների արժեքի նվազում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Նախկինում ճանաչված նվազումների հակադարձում 614 «Գործառնական այլ եկամուտներ»
ԽՈՒՄԲ 22 «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ»
22 «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով», 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով», 223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ», 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ», 225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով», 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր», 227 «Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով», 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» և 229 «Այլ դեբիտորական պարտքեր»։
Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի կազմի, ձևավորման և դուրս գրման մոտեցումները նկարագրված են, մասնավորապես, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 4-րդ, 11-րդ, 20-րդ, 23-րդ բաժիններում:
Հաշիվ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշիվը նախատեսված է վաճառքի գներով (ներառյալ անուղղակի հարկերը) արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, այլ պաշարների, ֆինանսական ներդրումների, հիմնական միջոցների և այլ ակտիվների վաճառքների գծով դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Դեբիտորական պարտքերի ճանաչման, ապաճանաչման և չափման հացերը կարգավորվում են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում ։
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է վերը նշված գործառնություններից առաջացող դեբիտորական պարտքերի գումարը, իսկ կրեդիտում՝ այդ պարտքերի մարումները, դուրս գրումները (ապաճանաչումը): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է վաճառքների գծով ընթացիկ դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2211 «Դեբիտորական պարտքեր արտադրանքի, ապրանքների վաճառքների գծով», 2212 «Դեբիտորական պարտքեր մատուցած ծառայությունների, կատարած աշխատանքների գծով», 2213 «Դեբիտորական պարտքեր այլ պաշարների վաճառքների գծով», 2214 «Դեբիտորական պարտքեր ֆինանսական ներդրումների վաճառքների գծով», 2215 «Դեբիտորական պարտքեր հիմնական միջոցների վաճառքների գծով», 2216 «Դեբիտորական պարտքեր այլ վաճառքների գծով»։
Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վաճառված ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով դեբիտորական պարտքերի արտացոլում՝
- բաց թողնման գներով (առանց անուղղակի հարկերի) 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
- անուղղակի հարկեր 524 «Պարտքեր բյուջեին»
542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ»
2. Իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվների, ներդրումային գույքի կամ կենսաբանական ակտիվների վաճառքից
- առանց անուղղակի հարկերի 116 «Կենսաբանական ակտիվներ»
122 «Ներդրումային գույք»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
- անուղղակի հարկեր 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
3. Ընդհատված գործունեությանը վերագրելի ակտիվների վաճառքների դիմաց պարտքերի արտացոլում 631 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից»
632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ»
4. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
5. Վաճառքների գծով դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի հակադարձում (երբ անհուսալի դեբիտորական պարտքերի մեծության չափով ուղղակիորեն նվազեցվում է դեբիտորական պարտքի գումարը) 614 «Գործառնական այլ եկամուտներ»
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Դրամական միջոցների ստացում՝ որպես պարտքերի մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
2. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների արժեքների արտացոլում՝
- առանց անուղղակի հարկերի 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում»
- անուղղակի հարկեր 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
3. Ընթացիկ դեբիտորական պարտքերի մարում, հաշվանցում
ա) մատակարարների և կապալառուների հանդեպ ունեցած կրեդիտորական պարտքերի հաշվին (փոխադարձ պահանջարկների գրանցման ճանապարհով հաշվարկների իրականացման դեպքում) 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) ստացված կանխավճարների հաշվին 523 «Ստացված կանխավճարներ»
գ) աշխատակիցների աշխատավարձից պահումների հաշվին (կազմակերպությունից ձեռքբերված ապրանքների և ծառայությունների դիմաց) 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
4. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
5. Վաճառքների գծով անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում՝
ա) կորուստների պահուստի հաշվին 223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ»
բ) ուղղակիորեն՝ ժամանակաշրջանի ծախսերի հաշվին 714 «Գործառնական այլ ծախսեր»
Հաշիվ 222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» հաշիվը նախատեսված է գործառնական վարձակալության, ստացվելիք շահաբաժինների, ստացվելիք տոկոսների, ապահովագրական հատուցումների, տույժերի, տուգանքների, նյութական վնասի փոխհատուցման և այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է վերը նշված գործառնություններից առաջացող դեբիտորական պարտքերի գումարը, իսկ կրեդիտում՝ այդ պարտքերի մարումը, դուրս գրումը (ապաճանաչումը): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կազմակերպության այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2221 «Դեբիտորական պարտքեր գործառնական վարձակալության գծով», 2222 «Դեբիտորական պարտքեր ստացվելիք շահաբաժինների գծով», 2223 «Դեբիտորական պարտքեր ստացվելիք տոկոսների գծով», 2224 «Դեբիտորական պարտքեր ապահովագրական հատուցումների գծով», 2225 «Դեբիտորական պարտքեր տույժերի, տուգանքների գծով», 2226 «Դեբիտորական պարտքեր նյութական վնասի փոխհատուցման գծով», 2227 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»։
Այլ եկամուտների գծով դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Դեբիտորական պարտքերի արտացոլում՝
- առանց անուղղակի հարկերի
ա) գործառնական վարձակալության գծով 614 «Գործառնական այլ եկամուտներ»
բ) ստացվելիք շահաբաժինների գծով 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
գ) ապահովագրական հատուցումների գծով 614 «Գործառնական այլ եկամուտներ»
դ) տույժերի, տուգանքների գծով 614 «Գործառնական այլ եկամուտներ»
ե) նյութական վնասի փոխհատուցման գծով (այդ թվում՝ կազմակերպության աշխատակիցների կողմից ընդունված, կամ նրանցից դատավճռով գանձման ենթակա պակասորդները) 614 «Գործառնական այլ եկամուտներ»
- անուղղակի հարկերի 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
542 «Վճարումը հետաձգված հարկային պարտավորություններ»
3. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
4. Այլ եկամուտների գծով դուրս գրված դեբիտորական պարտքերի հակադարձում (երբ անհուսալի դեբիտորական պարտքերի մեծության չափով ուղղակիորեն նվազեցվում է դեբիտորական պարտքի գումարը) 614 «Գործառնական այլ եկամուտներ»
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Դեբիտորական պարտքերի մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
2. Աշխատավարձից պահումներ նյութական վնասի փոխհատուցման համար 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
3. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
4. Այլ եկամուտների գծով անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում՝
ա) կորուստների պահուստի հաշվին 223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ»
բ) ուղղակիորեն՝ ժամանակաշրջանի ծախսերի հաշվին 714 «Գործառնական այլ ծախսեր»
Հաշիվ 223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ»
223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ» հաշիվը նախատեսված է դեբիտորական պարտքերի կորուստների պահուստի առկայության, ձևավորման և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Դեբիտորական պարտքերի կորուստների պահուստն իրենից ներկայացնում է դեբիտորական պարտքերի գծով առկա արժեզրկումից կորուստը, որի ճանաչումն ու չափումը կարգավորվում է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են պահուստին կատարվող մասհանումները, իսկ դեբետում՝ անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի դուրս գրումները, հակադարձումները, ինչպես նաև մնացորդի ճշգրտումները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է պահուստի չօգտագործված մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Դեբիտորական պարտքերի կորստի պահուստի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դեբիտորների, ձևավորման ժամկետների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Դեբիտորական պարտքերի կորստի պահուստին մասհանումներ 714 «Գործառնական այլ ծախսեր»
223 «Դեբիտորական պարտքերի կորստի պահուստ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Դեբիտորական պարտքերի կորուստների պահուստի հաշվին անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
229 «Այլ դեբիտորական պարտքեր»
2. Դեբիտորական պարտքերի կորուստների պահուստի ճշգրտում և հակադարձում 614 «Գործառնական այլ եկամուտներ»
Հաշիվ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը նախատեսված է ընթացիկ ակտիվներ և ծառայություներ (աշխատանքներ) ձեռք բերելու համար մատակարարներին (կապալառուներին) տրված կանխավճարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է տրված կանխավճարների գումարները, իսկ կրեդիտում՝ ընթացիկ ակտիվների ձեռքբերումը կամ այլ մարում: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2241 «Տրված կանխավճարներ նյութեր ձեռք բերելու համար», 2242 «Տրված կանխավճարներ ապրանքներ ձեռք բերելու համար», 2243 «Տրված կանխավճարներ աշխատանքներ, ծառայություններ ձեռք բերելու համար», 2244 «Այլ նպատակներով տրված ընթացիկ կանխավճարներ»։
Տրված ընթացիկ կանխավճարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մատակարարների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ընթացիկ ակտիվների ծառայություների (աշխատանքների) ձեռքբերման համար մատակարարներին (կապալառուներին) տրված կանխավճարներ 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Կանխավճարների դիմաց ստացված ընթացիկ ակտիվների և ծառայությունների արտացոլում՝
- առանց անուղղակի հարկերի 211 «Նյութեր»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
216 «Ապրանքներ»
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
256 «Դրամական փաստաթղթեր»
712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
- անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ) 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
2. Գնումների գծով և այլ կրեդիտորական պարտքերի մարում (հաշվանցում) տրված կանխավճարների հաշվին 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
3. Ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների հետ վերադարձ 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
4. Ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար տրված կանխավճարների դուրս գրում (երբ կանխավճարների դիմաց ստացվելիք ակտիվների և ծառայությունների ստացումը դառնում է անհավանական) 714 «Գործառնական այլ ծախսեր»
Հաշիվ 225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշիվը նախատեսված է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պետական կամ համայնքային բյուջեների հետ կարճաժամկետ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բյուջե կատարված կանխավճարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարը, իսկ կրեդիտում՝ բյուջեի նկատմամբ կարճաժամկետ պարտավորությունների մարումը կանխավճարների, գերավճարի հաշվին, ինչպես նաև բյուջեից գերավճարի հետ ստացումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հարկերի և այլ պարտադիր վճարների գծով բյուջեի հետ կարճաժամկետ դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2251 «Դեբիտորական պարտքեր շահութահարկի գծով», 2252 «Դեբիտորական պարտքեր եկամտահարկի գծով», 2253 «Դեբիտորական պարտքեր ավելացված արժեքի հարկի գծով», 2254 «Դեբիտորական պարտքեր ակցիզային հարկի գծով», 2255 «Դեբիտորական պարտքեր գույքահարկի գծով», 2256 «Դեբիտորական պարտքեր հողի հարկի գծով», 2257 «Դեբիտորական պարտքեր մաքսատուրքի գծով», 2258 «Դեբիտորական պարտքեր պետական տուրքի գծով», 2259 «Դեբիտորական պարտքեր այլ պարտադիր վճարների գծով»։
Հարկերի և այլ պարտադիր վճարների գծով դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հարկերի և այլ պարտադիր վճարների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բյուջե կատարված կանխավճարներ 252 «Հաշվարկային հաշիվ»
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարի արտացոլում 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ բյուջեի գծով ընթացիկ պարտավորությունների մարում կանխավճարների, գերավճարների հաշվին 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
2. Բյուջեից գերավճարի հետ ստացում 252 «Հաշվարկային հաշիվ»
Հաշիվ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը նախատեսված է ձեռքբերված (ստացված) ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկերի գումարների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով հարկային հաշիվներում առկա և հաշվանցվող (փոխհատուցվող) ԱԱՀ-ի գումարները, ինչպես նաև անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրումից՝ նախկինում որպես պարտավորություն հաշվեգրված ԱԱՀ-ի փոխհատուցումը, իսկ կրեդիտում՝ բյուջեի նկատմամբ կարճաժամկետ պարտավորությունների մարումը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ մնացորդի (գերավճարի)՝ որպես բյուջեի գծով դեբիտորական պարտքի արտացոլումը: Այս հաշիվը հաշվետու ամսաթվի դրությամբ մնացորդ չի ունենում:
Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ձեռքբերված (ստացված) ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով հաշվանցվող (փոխհատուցվող) ԱԱՀ-ի գումարների արտացոլում, երբ ձեռքբերման (ստացման) և հաշվանցման (փոխհատուցման) պահերը
- համընկնում են 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
- չեն համընկնում 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
2. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրումից՝ նախկինում որպես պարտավորություն հաշվեգրված ԱԱՀ-ի փոխհատուցում 614 «Գործառնական այլ ծախսեր»
3. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների արժեքում և գների իջեցումից առաջացած գումարներում ներառված ԱԱՀ-ի արտացոլում 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
251 «Դրամարկղ»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
4. Ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) փոխանակման դեպքում ԱԱՀ-ի գումարների հաշվանցում 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի դիմաց բյուջեի նկատմամբ կարճաժամկետ պարտավորությունների մարում 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում հաշվանցման (փոխհատուցման) ենթակա գումարի մնացորդի՝ որպես բյուջեի գծով դեբիտորական պարտք արտացոլում 225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
Հաշիվ 227 «Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
227 «Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության աշխատակիցների պարտադիր սոցիալական ապահովության գծով հաշվարկների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պարտադիր սոցիալական ապահովության գծով գերավճարը, իսկ կրեդիտում՝ սոցիալական ապահովության մարմինների հետ հաշվարկների հաշվանցումը և սոցիալական ապահովության մարմիների կողմից պարտավորությունների մարումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է պարտադիր սոցիալական ապահովության գծով կարճաժամկետ դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Պարտադիր սոցիալական ապահովության գծով դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
227 «Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում սոցիալական ապահովության մարմինների նկատմամբ ունեցած գերավճարի արտացոլում 525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
227 «Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Սոցիալական ապահովության մարմինների կողմից պարտավորությունների մարում 252 «Հաշվարկային հաշիվ»
2. Գերավճարի հաշվին սոցիալական ապահովության վճարների գծով պարտքերի մարում 525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
Հաշիվ 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» հաշիվը նախատեսված է առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական պարտքերը, իսկ կրեդիտում՝ հաշվետու անձանց կողմից ծախսված գումարները, ինչպես նաև այդ պարտքերի հետ վերադարձումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2281 «Առհաշիվ տրված գումարներ նյութեր ձեռք բերելու համար», 2282 «Առհաշիվ տրված գումարներ ապրանքներ ձեռք բերելու համար», 2283 «Առհաշիվ տրված գումարներ գործուղումների համար», 2284 «Այլ նպատակներով առհաշիվ տրված գումարներ»։
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողի գծով կրեդիտային մնացորդ առաջանալու դեպքում այն ձևակերպվում է որպես ընթացիկ կրեդիտորական պարտք:
Առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր աշխատողի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Առհաշիվ գումարների տրամադրում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
2. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով (վերադարձման ենթակա մասով) փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
3. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատակցի՝ առհաշիվ գործառնությունների գծով կրեդիտային մնացորդի ձևակերպումը որպես ընթացիկ կրեդիտորական պարտք 528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով»
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ծախսված (օգտագործված) առհաշիվ գումարների արտացոլում ըստ ուղղությունների՝
ա) ակտիվների ձեռքբերում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
116 «Կենսաբանական ակտիվներ»
211 «Նյութեր»
212«Սպառվող կենսաբանական ակտիվներ»
216 «Ապրանքներ»
256 «Դրամական փաստաթղթեր»
բ) ակտիվների ձեռքբերման (ստացման) հետ կապված ծախսումների արտացոլում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
211 «Նյութեր»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
216 «Ապրանքներ»
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
516 « Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
գ) առհաշիվ տրված գումարների ծախսագրում 712 «Իրացման ծախսեր
713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
դ) առհաշիվ անձանց կողմից գնված ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով փոխհատուցման ենթակա անուղղակի հարկերի արտացոլում 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
2. Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում յուրաքանչյուր աշխատակցի գծով կրեդիտային մնացորդի ձևակերպում 528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով»
3. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով (վերադարձման ենթակա մասով) փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
4. Առհաշիվ տրված գումարների հետ վերադարձում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
Հաշիվ 229 «Այլ դեբիտորական պարտքեր»
229 «Այլ դեբիտորական պարտքեր» հաշիվը նախատեսված է աշխատանքի վարձատրության և աշխատակիցների հետ այլ գործառնությունների գծով դեբիտորական պարտքերի, բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի գծով դեբիտորական պարտքերի, ինչպես նաև այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է վերը նշված գործառնություններից առաջացող դեբիտորական պարտքերի գումարը, իսկ կրեդիտում՝ այդ պարտքերի մարումը, դուրս գրումը (ապաճանաչումը): Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է կազմակերպության այլ ընթացիկ դեբիտորական պարտքերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
229 «Այլ դեբիտորական պարտքեր» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2291 «Դեբիտորական պարտքեր աշխատավարձի վճարման գծով», 2292 «Դեբիտորական պարտքեր աշխատակիցների հետ այլ գործառնությունների գծով», 2293 «Դեբիտորական պարտքեր բողոքարկումների գծով», 2294 «Դեբիտորական պարտքեր բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով հայտարարված շահաբաժինների գծով»։
Այլ դեբիտորական պարտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ յուրաքանչյուր աշխատակիցների, դեբիտորների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
229 «Այլ դեբիտորական պարտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Աշխատակիցների` կազմակերպությանն ունեցած դեբիտորական պարտքերի արտացոլում (այն դեպքում, երբ կազմակերպությունը հատուցում է այլ առևտրային կազմակերպություններին իր աշխատակիցների ունեցած պարտքը) 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
2. Տրամադրված բնակարանային կոմունալ ծառայությունների դիմաց անձնակազմի դեբիտորական պարտքերի արտացոլում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի գծով գերավճարի տեղափոխում 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
4. Բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի արտացոլում 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
5. Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտքի ժամկետից շուտ մարման դեպքում ստացվելիք գումարների արտացոլում 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
6. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
7. Կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումների գծով հայտարարված շահաբաժինների գումարով ներդրման հաշվեկշռային արժեքի նվազեցում 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
229 «Այլ դեբիտորական պարտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Աշխատակիցների գծով դեբիտորական պարտքերի մարում
ա) աշխատավարձից պահումների միջոցով 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
բ) աշխատակիցների մուծումների հաշվին 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
2. Բողոքարկումների գծով դեբիտորական պարտքերի մարում 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
4. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրս գրում 714 «Գործառնական այլ ծախսեր»
ԽՈՒՄԲ 23-24 «ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ»
23-24 «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում», 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս», 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր», 235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս», 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս», 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով», 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» և 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»։
Ընթացիկ ֆինանսական ներդրումների ճանաչման, չափման, ներկայացման, դասակարգման մոտեցումները նկարագրված են, մասնավորապես, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ, 12-րդ և 20-րդ բաժիններում:
Հաշիվ 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» հաշիվը նախատեսված է այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում` ոչ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերում և առանց հետ վաճառքի իրավունքի սովորական կամ արտոնյալ բաժնետոմսերում ընթացիկ ներդրումների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված ընթացիկ ներդրումների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2311 «Ինքնարժեքի հիմունքով չափվող ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում», 2312 «Իրական արժեքով չափվող ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»:
Չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ընթացիկ ներդրումների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների ձեռքբերում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների, որոնք չեն չափվում իրական արժեքով, ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
4. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների ձեռքբերում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
5. Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների վաճառքի (օտարման) ժամանակ հաշվեկշռային արժեքի դուրս գրում 722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր»
Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ
2. Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների վերադասակարգումը որպես այլ ներդրումներ 142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
3. Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
4. Բաժնային գործիքներում ինքնարժեքով հաշվառվող ընթացիկ ներդրումների կուտակված արժեզրկման դուրս գրում 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
Հաշիվ 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է տրամադրված կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է տրամադրված կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում՝ մարված, օտարված կարճաժամկետ փոխառությունների հաշվեկշռային արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է տրամադրված կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխառուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Կարճաժամկետ փոխառությունների տրամադրում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
2. Կարճաժամկետ փոխառությունների գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
3. Կարճաժամկետ փոխառությունների գծով դուրս գրված անհուսալի պարտքերի հակադարձում 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
4. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Կարճաժամկետ փոխառությունների մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
2. Կարճաժամկետ փոխառությունների գծով պահանջի իրավունքի զիջում 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
3. Կարճաժամկետ փոխառությունների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
4. Կարճաժամկետ փոխառությունների գծով կուտակված անհավաքագրելիության դուրս գրում 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
5. Կարճաժամկետ փոխառությունների գծով անհուսալի պարտքերի դուրս գրում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը նախատեսված է տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) կարճաժամկետ մասի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասը, իսկ կրեդիտում՝ մարված, օտարված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի հաշվեկշռային արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է տրամադրված երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխառուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
2. Երկարաժամկետ փոխառություններից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով դուրս գրված անհուսալի պարտքերի հակադարձում 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
3. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
2. Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի պահանջի իրավունքի զիջում 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
3. Երկարաժամկետ փոխառություններից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
4. Երկարաժամկետ փոխառություններից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով կուտակված անհավաքագրելիության դուրս գրում 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
5. Երկարաժամկետ փոխառություններից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով անհուսալի պարտքերի դուրս գրում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը նախատեսված է այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերը, իսկ կրեդիտում՝ օտարված, մարված այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների հաշվեկշռային արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների ձեռքբերում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
4. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
5. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով դուրս գրված անհուսալի պարտքերի հակադարձում 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
2. Վաճառված (օտարված) այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների հաշվեկշռային արժեքի դուրսգրում 722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր»
Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ՝
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
4. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով կուտակված անհավաքագրելիության դուրս գրում 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
5. Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով անհուսալի պարտքերի դուրս գրում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը նախատեսված է այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) կարճաժամկետ մասի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասը, իսկ կրեդիտում՝ մարված, օտարված այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի հաշվեկշռային արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում 144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
2. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումներից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով դուրս գրված անհուսալի պարտքերի հակադարձում 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
3. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների կարճաժամկետ մասի մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
2. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների օտարում՝ հաշվեկշռային արժեքով 722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր»
Կամ, որպես այլընտրանք, ստացված փողի կամ այլ ակտիվների կամ ստացվելիք դեբիտորական պարտքի հաշվառման հաշիվներ՝
221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումներից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
4. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումներից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով կուտակված անհավաքագրելիության դուրս գրում 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
5. Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումներից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով անհուսալի պարտքերի դուրս գրում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը նախատեսված է այլ (231-235 հաշիվներում չհաշվառվող) ընթացիկ ֆինանսական ակտիվների, ինչպես նաև զուտ հիմունքով չմարվող վարկ ստանալու ընթացիկ պարտավորվածությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվները ներառում են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնի գործողության ոլորտում ներառված, հեջավորման գործիք չհանդիսացող և որպես ընթացիկ դասակարգված ֆինանսական ակտիվները։
Այլ ֆինանսական ակտիվների ճանաչումը, ապաճանաչումը և չափումը նկարագրված է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնում: Զուտ հիմունքով չմարվող վարկ ստանալու ընթացիկ պարտավորվածությունների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, մարված ֆինանսական ակտիվների արժեքը, արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2361 «Իրական արժեքով չափվող այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 2362 «Ինքնարժեքի հիմունքով չափվող այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ», 2363 «Վարկ ստանալու ընթացիկ պարտավորվածություններ (զուտ հիմունքով չմարվող)»։
Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ֆինանսական ակտիվների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
4. Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
5. Ածանցյալ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ֆինանսական ակտիվների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով) 517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
6. Ածանցյալ ֆինանսական ակտիվների վերածվելը ֆինանսական պարտավորությունների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով) 517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրսգրում 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր»
2. Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
4. Ածանցյալ գործիքների իրագործումը՝ այլ ֆինանսական ակտիվներ ձեռք բերելու (վաճառելու) նպատակով 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
253 «Արտարժութային հաշիվ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
Հաշիվ 237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր ստացվելիք մուտքերի անվանական (չզեղչված) արժեքը) կարճաժամկետ մասի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասը, իսկ կրեդիտում՝ դրանց մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձակալների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի տեղափոխում 146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
2. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասին վերաբերող դուրս գրված անհուսալի պարտքերի հակադարձում 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
3. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
2. Ֆինանսական վարձակալության տրված ակտիվների հետ ընդունում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
3. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասին վերաբերող չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
4. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասին վերաբերող կուտակված անհավաքագրելիության դուրս գրում 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
5. Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասին վերաբերող անհուսալի պարտքերի դուրս գրում 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
6. Արտարժույթով արտահայտված մուտքերի գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը նախատեսված է ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի (ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով ստացվելիք համախառն մուտքերի և դրանց զեղչված արժեքի տարբերությունը) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ընդ որում, չվաստակած ֆինանսական եկամտի գումարը որոշելիս գործարքի հետ կապված ծախսումները հանվում են:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամուտը, իսկ դեբետում՝ գործարքի հետ կապված ծախսումները, ինչպես նաև չվաստակած ֆինանսական եկամտի հաշվեգրումը եկամուտներին: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է չվաստակած ֆինանսական եկամտի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2381 «Չվաստակած ֆինանսական եկամուտ կարճաժամկետ փոխառությունների գծով», 2382 «Չվաստակած ֆինանսական եկամուտ երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի գծով», 2383 «Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով», 2384 «Չվաստակած ֆինանսական եկամուտ այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների կարճաժամկետ մասի գծով», 2385 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ֆինանսական վարձակալության կարճաժամկետ մասի գծով»։
Ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխառուների, վարձակալների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Չվաստակած ֆինանսական եկամտի արտացոլում 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
2. Երկարաժամկետ ֆինանսական ակտիվներից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով չվաստակած ֆինանսական եկամտի վերադասակարգումը որպես կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամուտ 147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Գործարքի հետ կապված ծախսումների արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Չվաստակած ֆինանսական եկամտի հաշվեգրում եկամուտներին 627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
3. Օտարված, մարված, վերադասակարգված ֆինանսական ակտիվների գծով չվաստակած ֆինանսական եկամտի մնացորդի դուրս գրում 232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
Հաշիվ 239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը նախատեսված է որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ կրեդիտում՝ օտարված, իրագործված որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հեջավորման գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների ձեռքբերման հետ կապված ծախսումների (միջնորդավճարներ, բանկային ծառայությունների դիմաց վճար և այլն) արտացոլում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների ստացում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
4. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերադասակարգում որպես ընթացիկ ֆինանսական ակտիվներ 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
5. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով) 518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
6. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների վերածվելը ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով) 518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
7. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում) 673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում (ճանաչված ֆինանսական գործիքի ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի կամ պահվող ապրանքի գնային ռիսկիհեջում, ինչպես նաև այլ հեջերի ոչ արդյունավետ մասում) 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վաճառված (օտարված) որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի դուրսգրում
ա) իրական արժեքով չափվողների 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
բ) այլ հիմունքով չափվողների 722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր»
2. Հեջավորման գործիքների մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
3. Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում) 773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում (ճանաչված ֆինանսական գործիքի ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի կամ պահվող ապրանքի գնային ռիսկի հեջում, ինչպես նաև այլ հեջերի ոչ արդյունավետ մասում) 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
Հաշիվ 241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը նախատեսված է ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկման (անհավաքագրելիության) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների որոշման (գնահատման), դրանց ճանաչման կամ հակադարձման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ և 12-րդ բաժիններում:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են ընթացիկ ֆինանսական ներդրումների գծով ճանաչված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարները, իսկ դեբետում՝ օտարված, մարված, վերադասակարգված ընթացիկ ֆինանսական ներդրումների գծով կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների դուրս գրումը, ինչպես նաև նախկինում ճանաչված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարների հակադարձումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կազմակերպությունում առկա ընթացիկ ֆինանսական ներդրումների գծով կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2411 «Բաժնային գործիքներում ընթացիկ ներդրումների արժեզրկում», 2412 «Կարճաժամկետ փոխառությունների անհավաքագրելիություն», 2413 «Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն», 2414 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների անհավաքելիություն», 2415 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն», 2416 «Վարկ ստանալու ընթացիկ պարտավորվածությունների (զուտ հիմունքով չմարվող) արժեզրկում», 2417 «Ֆինանսական վարձակալության գծով համախառն մուտքերի կարճաժամկետ մասի անհավաքագրելիություն»։
Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկման (անհավաքագրելիության) վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ընթացիկ ֆինանսական ներդրումների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն) 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
2. Երկարաժամկետ ֆինանսական ակտիվներից ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մասի գծով արժեզրկման (անհավաքագրելիության) տեղափոխում 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում (անհավաքագրելիություն)»
241 «Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկում (անհավաքագրելիություն)» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակություն Հաշիվների կրեդիտ
1. Օտարված, մարված, վերադասակարգված ընթացիկ ֆինանսական ներդրումների կուտակված արժեզրկման (անհավաքագրելիության) դուրսգրում 231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
2. Ընթացիկ ֆինանսական ներդրումների արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձում 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
ԽՈՒՄԲ 25 «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ»
25 «Դրամական միջոցներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 251 «Դրամարկղ», 252 «Հաշվարկային հաշիվ», 253 «Արտարժութային հաշիվ», 254 «Այլ հաշիվներ բանկերում», 255 «Դրամական միջոցներ ճանապարհին», 256 «Դրամական փաստաթղթեր»։
Այս խմբի հաշիվներում հաշվառումը վարվում է դրամաշրջանառությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
Հաշիվ 251 «Դրամարկղ»
251 «Դրամարկղ» հաշիվը նախատեսված է կազմակերպությունների դրամարկղերում ազգային արժույթով և արտարժույթով դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է կազմակերպության դրամարկղ մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում՝ դրամարկղից ելք եղած դրամական միջոցները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է դրամարկղում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
251 «Դրամարկղ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 2511 «Ազգային արժույթի դրամարկղ», 2512 «Արտարժույթի դրամարկղ», 2513 «Սառեցված գումարներ դրամարկղում»։
Դրամարկղի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արժույթների, դրամարկղերի գտնվելու վայրերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
251 «Դրամարկղ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Դրամական միջոցների մուտքագրում դրամարկղ՝
ա) բանկային հաշիվներից 252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
բ) դեբիտորական պարտքերի մարումից 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
229 «Այլ դեբիտորական պարտքեր»
գ) ակտիվների (ծառայությունների, աշխատանքների) վաճառքներից՝ առանց դեբիտորական պարտքի ձևավորման.
- վաճառքի գներով (առանց անուղղակի հարկերի) 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ»
- անուղղակի հարկեր 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
դ) այլ եկամուտներից (գործառնական վարձակալություն, նյութական վնասի փոխհատուցում, տույժեր, տուգանքներ և այլն)՝ առանց դեբիտորական պարտքի ձևավորման.
- առանց անուղղակի հարկերի 614 «Գործառնական այլ եկամուտներ»
- անուղղակի հարկեր 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
ե) կանխավճարների ստացումից 523 «Ստացված կանխավճարներ»
զ) տրված կանխավճարների հետ վերադարձումից 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
է) մասնակիցներից (բաժնետերերից)` որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
ը) տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերությունից (էմիսիոն եկամուտ) 314 «Էմիսիոն եկամուտ»
թ) որպես սեփական կապիտալի գործիք դասակարգված ածանցյալ գործիքների տեղաբաշխումից (ներառյալ՝ թողարկված բաղադրյալ գործիքների՝ սեփական կապիտալի բաղադրիչներից) 352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ»
ժ) ներդրումների մարումից 141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
ժա) փոխառություններից 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
ժբ) վարկերի ստացումից 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
ժգ) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) վաճառքից 313 «Հետ գնված կապիտալ»
314 «Էմիսիոն եկամուտ»
ժդ) որպես պետական շնորհ ստացումից 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
ժե) դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից՝
- առանց անուղղակի հարկերի 614 «Գործառնական այլ եկամուտներ»
- անուղղակի հարկեր 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
ժզ) գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկից 614 «Գործառնական այլ եկամուտներ»
ժէ) ճանապարհին գտնվող դրամական միջոցների ստացումից 255 «Դրամական միջոցներ ճանապարհին»
ժը) իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվների, ներդրումային գույքի կամ կենսաբանական ակտիվների վաճառքից
- առանց անուղղակի հարկերի 116 «Կենսաբանական ակտիվներ»
122 «Ներդրումային գույք»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
- անուղղակի հարկեր 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
ժթ) անհատույց ստացումից 628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ»
2. Արտարժույթով դրամական միջոցների փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
251 «Դրամարկղ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Դրամական միջոցների մուտքագրումը բանկային հաշիվներ 252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
2. Կրեդիտորական պարտքերի մարում՝
ա) աշխատակիցներին 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
բ) գնումների գծով 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
գ) բանկային վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
727 «Ֆինանսական ծախսեր»
դ) այլ գործառնությունների գծով 517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
3. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների դիմաց վճարում 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում»
4. Ակտիվների և ծառայություների (աշխատանքների) ձեռքբերման նպատակով կանխավճարների տրամադրում 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
5. Ստացված կանխավճարների հետ վերադարձում 523 «Ստացված կանխավճարներ»
6. Աշխատավարձի գծով կանխավճարների, առհաշիվ գումարների, փոխառությունների տրամադրում աշխատակիցներին 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
229 «Այլ դեբիտորական պարտքեր»
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
7. Շահաբաժինների վճարում մասնակիցներին (բաժնետերերին) 529 «Պարտքեր շահաբաժինների գծով
8. Փոխառությունների տրամադրում 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
9. Ձեռքբերված ակտիվների, ստացված ծառայությունների, ինչպես նաև դրանց ձեռքբերման (ստացման) հետ կապված ծախսումների վճարում՝
- առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
211 «Նյութեր»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
216 «Ապրանքներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
256 «Դրամական փաստաթղթեր»
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
543 «Ընթացիկ պահուստներ»
- անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ) 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
10. Բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հետ գնում 313 «Հետ գնված կապիտալ»
11. Դրամարկղից վճարում այն ծառայությունների համար, որոնք վերագրված են ծախսերին և ծախսումներին
- առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի 712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
- անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ) 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
12. Սահմանված հատուցումների պլաններին մասհանումներ 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ»
13. Կազմակերպության հաշվարկային կամ այլ հաշիվներ մուտքագրելու համար (սակայն դեռևս չմուտքագրված) բանկերի, փոստային բաժանմունքների դրամարկղեր կամ խնայդրամարկղեր մուտքագրված դրամական միջոցներ 255 «Դրամական միջոցներ ճանապարհին»
14. Դրամական միջոցների անհատույց տրամադրում 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
15. Որպես պետական շնորհ ստացված դրամական միջոցների հետ վերադարձ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
16. Գույքագրմամբ հայտնաբերված պակասորդի արտացոլում 714 «Գործառնական այլ ծախսեր»
17. Արտարժույթով դրամական միջոցների փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
18. Արտարժույթի փոխանակման հետ կապված ծախսեր (փոխանակման փոխարժեքի և հաշվարկային փոխարժեքի տարբերությունից) 714 «Գործառնական այլ ծախսեր»
Հաշիվ 252 «Հաշվարկային հաշիվ»
252 «Հաշվարկային հաշիվ» հաշիվը նախատեսված է բանկում՝ կազմակերպության հաշվարկային հաշվում ազգային արժույթով դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է հաշվարկային հաշիվ մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում՝ ելք եղած դրամական միջոցները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հաշվարկային հաշվում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
252 «Հաշվարկային հաշիվ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2521 «Հաշվարկային հաշիվ», 2522 «Սառեցված գումարներ հաշվարկային հաշվում»։ Հաշվարկային հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ բանկերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
252 «Հաշվարկային հաշիվ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Դրամական միջոցների մուտքագրում հաշվարկային հաշիվ՝
ա) դրամարկղից և այլ հաշիվներից 251 «Դրամարկղ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
բ) դեբիտորական պարտքերի մարումից 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
229 «Այլ դեբիտորական պարտքեր»
գ) ակտիվների (ծառայությունների, աշխատանքների) վաճառքներից՝ առանց դեբիտորական պարտքի ձևավորման.
- վաճառքի գներով (առանց անուղղակի հարկերի) 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
631 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից»
632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ»
- անուղղակի հարկեր 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
դ) այլ եկամուտներից (գործառնական վարձակալություն, նյութական վնասի փոխհատուցում, տույժեր, տուգանքներ և այլն)՝ առանց դեբիտորական պարտքի ձևավորման.
- առանց անուղղակի հարկերի 614 «Գործառնական այլ եկամուտներ»
- անուղղակի հարկեր 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
ե) բյուջեից գերավճարի մարումից 225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
զ) սոցիալական ապահովության մարմինների կողմից գերավճարի մարումից 227 «Դեբիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
է) կանխավճարների ստացումից 523 «Ստացված կանխավճարներ»
ը) տրված կանխավճարների հետ վերադարձումից 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
թ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
ժ) տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերությունից (էմիսիոն եկամուտ) 314 «Էմիսիոն եկամուտ»
ժա) որպես սեփական կապիտալի գործիք դասակարգված ածանցյալ գործիքների տեղաբաշխումից (ներառյալ՝ թողարկված բաղադրյալ գործիքների՝ սեփական կապիտալի բաղադրիչներից) 352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ»
ժբ) ներդրումների մարումից 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
ժգ) փոխառություններից 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
ժդ) վարկերի ստացումից 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
ժե) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) վաճառքից 313 «Հետ գնված կապիտալ»
314 «Էմիսիոն եկամուտ»
ժզ) որպես պետական շնորհ ստացումից 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
ժէ) դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից 614 «Գործառնական այլ եկամուտներ»
ժը) ճանապարհին գտնվող դրամական միջոցների ստացումից 255 «Դրամական միջոցներ ճանապարհին»
ժթ) իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվների, ներդրումային գույքի կամ կենսաբանական ակտիվների վաճառքից
- առանց անուղղակի հարկերի 116 «Կենսաբանական ակտիվներ»
122 «Ներդրումային գույք»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված
կազմակերպությունների կանոնադրական
կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված
կազմակերպությունների կանոնադրական
կապիտալում»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական
ակտիվներ»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային
գործիքներում»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
- անուղղակի հարկեր 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
ի) անհատույց ստացումից 628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ»
252 «Հաշվարկային հաշիվ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Դրամական միջոցների մուտքագրումը դրամարկղ և այլ հաշիվներ 251 «Դրամարկղ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
2. Կրեդիտորական պարտքերի մարում՝
ա) գնումների գծով 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) բյուջեի գծով 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
գ) սոցիալական ապահովության գծով 525 «Պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով»
դ) բանկային վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
727 «Ֆինանսական ծախսեր»
ե) այլ պարտավորությունների գծով 517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
3. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների դիմաց վճարում 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում»
4. Ակտիվների ձեռքբերման նպատակով կանխավճարների տրամադրում 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
5. Ստացված կանխավճարների հետ վերադարձում 523 «Ստացված կանխավճարներ»
6. Առհաշիվ տրված գումարներ 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
7. Աշխատավարձ և աշխատակիցներին տրամադրված փոխառություններ 229 «Այլ դեբիտորական պարտքեր»
527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
8. Շահաբաժինների վճարում մասնակիցներին (բաժնետերերին) 529 «Պարտքեր շահաբաժինների գծով»
9. Բյուջե վճարված կանխավճարներ 225 «Դեբիտորական պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
10. Փոխառությունների տրամադրում 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
11. Ձեռքբերված ակտիվների, ստացված ծառայությունների, ինչպես նաև դրանց ձեռքբերման հետ կապված ծախսումների վճարում՝
- առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
211 «Նյութեր»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
216 «Ապրանքներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
256 «Դրամական փաստաթղթեր»
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
543 «Ընթացիկ պահուստներ»
- անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ) 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
12. Բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հետ գնում 313 «Հետ գնված կապիտալ»
13. Հաշվարկային հաշվից վճարում այն ծառայությունների համար, որոնք վերագրված են ծախսերին և ծախսումներին
- առանց ԱԱՀ-ի 712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
- ԱԱՀ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
14. Սահմանված հատուցումների պլաններին մասհանումներ 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ»
15. Դրամական միջոցների անհատույց տրամադրում 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
16. Պետական շնորհների վերադարձում՝
- չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մասը 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
- չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդը գերազանցող գումարով 729 «Այլ ծախսեր»
17. Արտարժույթի փոխանակման հետ կապված ծախսեր (փոխանակման փոխարժեքի և հաշվարկային (միջին) փոխարժեքի տարբերությունից) 714 «Գործառնական այլ ծախսեր»
Հաշիվ 253 «Արտարժութային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերում կազմակերպության արտարժութային հաշիվներում դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Արտարժույթով գործարքների կատարման և փոխարժեքային տարբերությունների արտացոլման հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 30-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է արտարժութային հաշիվ մուտք եղած դրամական միջոցները, փոխարժեքային օգուտները, իսկ կրեդիտում՝ ելք եղած դրամական միջոցները, փոխարժեքային կորուստները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է արտարժութային հաշվում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
253 «Արտարժութային հաշիվ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2531 «Արտարժութային հաշիվ երկրի ներսում», 2532 «Արտարժութային հաշիվ արտերկրում», 2533 «Սառեցված գումարներ արտարժութային հաշվում»։
Արտարժութային հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ բանկերի, արտարժույթների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
253 «Արտարժութային հաշիվ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Դրամական միջոցների մուտքագրում արտարժութային հաշիվ՝
ա) դրամարկղից և այլ հաշիվներից 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
բ) դեբիտորական պարտքերի մարումից 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
գ) ակտիվների (ծառայությունների, աշխատանքների) վաճառքներից՝ առանց դեբիտորական պարտքի ձևավորման.
վաճառքի գներով (առանց անուղղակի հարկերի) 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
631 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից»
632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ»
անուղղակի հարկեր 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
դ) այլ եկամուտներից (գործառնական վարձակալություն, նյութական վնասի փոխհատուցում, տույժեր, տուգանքներ և այլն)՝ առանց դեբիտորական պարտքի ձևավորման.
առանց անուղղակի հարկերի 614 «Գործառնական այլ եկամուտներ»
անուղղակի հարկեր 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
ե) կանխավճարների ստացումից 523 «Ստացված կանխավճարներ»
զ) տրված կանխավճարների հետ վերադարձումից 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
է) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
ը) տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերությունից (էմիսիոն եկամուտ) 314 «Էմիսիոն եկամուտ»
թ) որպես սեփական կապիտալի գործիք դասակարգված ածանցյալ գործիքների տեղաբաշխումից (ներառյալ՝ թողարկված բաղադրյալ գործիքների՝ սեփական կապիտալի բաղադրիչներից) 352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ»
ժ) ներդրումների մարումից 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
146 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր»
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
233 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
235 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
237 «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս»
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
ժա) փոխառություններից 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
ժբ) վարկերի ստացումից 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
ժգ) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) վաճառքից 313 «Հետ գնված կապիտալ»
314 «Էմիսիոն եկամուտ»
ժդ) որպես պետական շնորհ ստացումից 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
ժե) դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից 614 «Գործառնական այլ եկամուտներ»
ժզ) ճանապարհին գտնվող դրամական միջոցների ստացումից 255 «Դրամական միջոցներ ճանապարհին»
ժէ) իրական արժեքով չափվող ֆինանսական ակտիվների, ներդրումային գույքի կամ կենսաբանական ակտիվների վաճառքից
առանց անուղղակի հարկերի 116 «Կենսաբանական ակտիվներ»
122 «Ներդրումային գույք»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
անուղղակի հարկեր 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
Ածանցյալ գործիքների իրագործումը՝ արտարժույթ ձեռք բերելու նպատակով 236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
253 «Արտարժութային հաշիվ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Դրամական միջոցների մուտքագրումը դրամարկղ և այլ հաշիվներ 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
2. Կրեդիտորական պարտքերի մարում՝
ա) գնումների գծով 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) բանկի վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
727 «Ֆինանսական ծախսեր»
գ) այլ պարտավորությունների գծով 517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
3. Գնորդների կողմից հետ վերադարձված արտադրանքի, ապրանքների դիմաց վճարում 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում»
4. Ակտիվների ձեռքբերման նպատակով կանխավճարների տրամադրում 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
5. Առհաշիվ տրված գումարներ 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
6. Ստացված կանխավճարների հետ վերադարձում 523 «Ստացված կանխավճարներ»
7. Շահաբաժինների վճարում մասնակիցներին (բաժնետերերին) 529 «Պարտքեր շահաբաժինների գծով»
8. Փոխառությունների տրամադրում 143 «Երկարաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
232 «Կարճաժամկետ փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
9. Ձեռքբերված ակտիվների, ստացված ծառայությունների, ինչպես նաև դրանց ձեռքբերման հետ կապված ծախսումների վճարում՝
- առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
211 «Նյութեր»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
216 «Ապրանքներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
543 «Ընթացիկ պահուստներ»
- անուղղակի հարկեր (ԱԱՀ, ակցիզային հարկ) 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
10. Բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հետ գնում 313 «Հետ գնված կապիտալ»
11. Արտարժութային հաշվից վճարում այն ծառայությունների համար, որոնք վերագրված են ծախսերին և ծախսումներին
- առանց ԱԱՀ-ի 712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
- ԱԱՀ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
12. Սահմանված հատուցումների պլաններին մասհանումներ 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ»
13. Դրամական միջոցների անհատույց տրամադրում 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
14. Պետական շնորհների վերադարձում 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
15. Փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
16. Արտարժույթի փոխանակման հետ կապված ծախսերի արտացոլում (փոխանակման փոխարժեքի և հաշվարկային (միջին) փոխարժեքի տարբերությունից) 714 «Գործառնական այլ ծախսեր»
Հաշիվ 254 «Այլ հաշիվներ բանկերում»
254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերում՝ կազմակերպության ակրեդիտիվներում, չեկային (վճարագիր) գրքույկներում և այլ հաշիվներում ազգային արժույթով և արտարժույթով դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են մուտք եղած դրամական միջոցները, իսկ կրեդիտում՝ ելք եղած դրամական միջոցները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է այլ հաշիվներում առկա դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 2541 «Ակրեդիտիվներ», 2542 «Չեկային գրքույկներ», 2543 «Այլ հաշիվներ բանկերում»։
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ բանկերի, արժույթների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Դրամական միջոցների մուտքագրում բանկային այլ հաշիվներ
ա) դրամարկղից, հաշվարկային և արտարժութային հաշիվներից (ակրեդիտիվներ, չեկային գրքույկներ, ապառիկ (կրեդիտային) և մագնիսային քարտեր և այլն) 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
բ) դեբիտորական պարտքերի մարումից 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
գ) վարկերի ստացումից 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
դ) մասնակիցներից (բաժնետերերից)՝ որպես ներդրում կանոնադրական կապիտալում 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
ե) տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերության արտացոլում 314 «Էմիսիոն եկամուտ»
զ) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) վաճառքից 313 «Հետ գնված կապիտալ»
314 «Էմիսիոն եկամուտ»
է) որպես պետական շնորհ ստացումից 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
2. Արտարժութային միջոցների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
254 «Այլ հաշիվներ բանկերում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Դրամական միջոցների մուտքագրումը դրամարկղ, հաշվարկային և արտարժութային հաշիվներ 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
2. Կրեդիտորական պարտքերի մարում՝
ա) գնումների գծով 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) բանկային վարկերի գծով 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
3. Ձեռքբերված ակտիվների, ստացված ծառայությունների, ինչպես նաև դրանց ձեռքբերման հետ կապված ծախսումների վճարում՝
- առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
147 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
211 «Նյութեր»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
216 «Ապրանքներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
238 «Չվաստակած ֆինանսական եկամուտ ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական ակտիվների գծով»
239 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
543 «Ընթացիկ պահուստներ»
- անուղղակի հարկեր (ԱԱՀ , ակցիզային հարկ) 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
4. Որպես պետական շնորհ ստացված դրամական միջոցների հետ վերադարձ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
5. Սահմանված հատուցումների պլաններին մասհանումներ 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ»
6. Արտարժութային միջոցների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
Հաշիվ 255 «Դրամական միջոցներ ճանապարհին»
255 «Դրամական միջոցներ ճանապարհին» հաշիվը նախատեսված է ճանապարհին գտնվող ազգային արժույթով և արտարժույթով դրամական միջոցների, այսինքն՝ կազմակերպության հաշվարկային կամ այլ հաշիվներ մուտքագրելու համար (սակայն դեռևս չմուտքագրված) խնայողական բանկ, փոստային բաժանմունքներ մուտքագրված դրամական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են ճանապարհին գտնվող դրամական միջոցները, իսկ կրեդիտում՝ համապատասխան հաշիվներ մուտք եղած դրամական միջոցները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ճանապարհին գտնվող դրամական միջոցների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ արժույթի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
255 «Դրամական միջոցներ ճանապարհին» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Ճանապարհին գտնվող դրամական միջոցների արտացոլում 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
222 «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով»
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
255 «Դրամական միջոցներ ճանապարհին» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Ճանապարհին գտնվող դրամական միջոցների մուտքագրումը հաշվարկային և արտարժութային հաշիվներին 252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
Հաշիվ 256 «Դրամական փաստաթղթեր»
256 «Դրամական փաստաթղթեր» հաշիվը նախատեսված է կազմակերպության դրամարկղում գտնվող դրամական փաստաթղթերի (փոստային նամականիշեր, վճարված տրանսպորտային տոմսեր, հանգստյան տների և առողջարանների ուղեգրեր և այլն) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են մուտք եղած դրամական փաստաթղթերը, իսկ կրեդիտում՝ դրանց ելքագրումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է դրամական փաստաթղթերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Դրամական փաստաթղթերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փաստաթղթերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
256 «Դրամական փաստաթղթեր» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Դրամական փաստաթղթերի ձեռքբերում 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
2. Գույքագրմամբ հայտնաբերված դրամական փաստաթղթերի ավելցուկի մուտքագրում 614 «Գործառնական այլ եկամուտներ»
256 «Դրամական փաստաթղթեր» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Դրամական փաստաթղթերի օգտագործում 713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
2. Գույքագրմամբ հայտնաբերված դրամական փաստաթղթերի պակասորդի արտացոլում 714 «Գործառնական այլ ծախսեր»
ԽՈՒՄԲ 26 «ԱՅԼ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ»
26 «Այլ ընթացիկ ակտիվներ» խումբն իր մեջ ներառում է 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով», 262 «Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով» հաշիվները:
Հաշիվ 261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» հաշիվը նախատեսված է հաշվանցման (փոխհատուցման) ենթակա այն անուղղակի հարկերի գծով ընթացիկ ակտիվների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար, որոնց հաշվանցման (փոխհատուցման) պահը հետաձգված է:
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում են անուղղակի հարկերի գծով առաջացած ընթացիկ ակտիվների գումարը, իսկ կրեդիտում՝ դրանց դուրս գրումը, երբ հաշվանցման իրավունքը վրա է հասնում կամ էլ վերանում է: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հաշվանցումն հետաձգված անուղղակի հարկերի գծով ընթացիկ ակտիվների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Հաշվանցումն հետաձգված անուղղակի հարկերի գծով ընթացիկ ակտիվների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման, դուրս գրման ժամկետների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ձեռքբերված (ստացված) ակտիվների, ծառայությունների, աշխատանքների գծով հարկային հաշիվներում առկա և հաշվանցվող (փոխհատուցվող) ԱԱՀ-ի գումարների արտացոլում, մասնավորապես, երբ ձեռքբերման (ստացման) և հաշվանցման (փոխհատուցման) պահերը չեն համընկնում 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
251 «Դրամարկղ»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
2. Ձեռքբերված (ստացված) ակտիվների, ծառայությունների, աշխատանքների գծով հաշվանցվող (փոխհատուցվող) ակցիզային հարկի գումարների արտացոլում, երբ ձեռքբերման (ստացման) և հաշվանցման (փոխհատուցման) պահերը չեն համընկնում 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
261 «Ընթացիկ ակտիվներ հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Հաշվանցումը հետաձգված ԱԱՀ-ի գծով հաշվանցման իրավունքի ձեռքբերում 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
2. Հաշվանցումը հետաձգված անուղղակի հարկերի գծով ընթացիկ ակտիվների դուրս գրում՝ հաշվանցման իրավունքը կորցնելիս 712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
3. Ակցիզային հարկի գծով ընթացիկ ակտիվների դուրս գրում 524 «Պարտքեր հարկերի և այլ պարտադիր վճարների գծով»
Հաշիվ 262 «Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով»
262 «Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով» հաշիվը նախատեսված է կապալառուների մոտ, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 23-րդ բաժնին համապատասխան, ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում որպես ակտիվ ճանաչման ենթակա «Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարների» վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Պայմանագրի աշխատանքների դիմաց պատվիրատուից ստացվելիք համախառն գումարն իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ, կուտակային հիմունքով, կրած (կատարված) ծախսումներ, գումարած՝ ճանաչված շահույթներ, հանած` ճանաչված վնասներ և հանած՝ միջանկյալ հաշիվների գումարը, երբ զուտ հանրագումարը դրական թիվ է։
Հաշիվն ակտիվային է, մասնավորապես, դեբետում արտացոլվում է պայմանագրերի գծով ճանաչված այն հասույթի գումարը, որի գծով հաշիվ (հաշիվ ապրանքագիր) ներկայացված չէ, իսկ կրեդիտում՝ այդ գումարների դասակարգումը դեբիտորական պարտքերին (ստացված կանխավճարների մարումների)՝ արդեն ճանաչված հասույթների գծով հաշիվ (հաշիվ ապրանքագիր) ներկայացնելիս մարումները: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է պայմանագրային աշխատանքների գծով պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարները (որպես ակտիվ) հաշվետու ամսաթվի դրությամբ:
Կառուցման պայմանագրերի գծով պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պայմանագրերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
262 «Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Կառուցման պայմանագրերի ներքո կատարված աշխատանքների գծով ճանաչված հասույթ՝ ներկայացված հաշիվների (հաշիվ ապրանքագրերի) գումարը գերազանցող չափով 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
2. Կառուցման պայմանագրերի ներքո կատարված աշխատանքների վրա կատարված ծախսումների՝ դեռ ծախս չճանաչված մաս 811 «Հիմնական արտադրություն»
262 «Պատվիրատուներից ստացվելիք համախառն գումարներ կառուցման պայմանագրերի գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Կառուցման պայմանագրերի գծով հաշվի (հաշիվ ապրանքագրի) ներկայացում արդեն որպես հասույթ ճանաչված գումարների գծով 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
2. Կառուցման պայմանագրերի ներքո կատարված աշխատանքների վրա նախկինում կատարված ծախսումների՝ հաշվետու ժամանակաշրջանում ծախս ճանաչումը 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
ԴԱՍ 3 «ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ»
Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող և ակտիվապասիվային հաշիվների, պասիվային են և նախատեսված են սեփական կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 3-րդ` «Սեփական կապիտալ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 31 «Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ», 32 «Վերաչափումից տարբերություններ», 33 «Ֆինանսական արդյունք», 34 «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» և 35 «Սեփական կապիտալի այլ հոդվածներ»:
ԽՈՒՄԲ 31 «ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ԷՄԻՍԻՈՆ ԵԿԱՄՈՒՏ»
31 «Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 311 «Կանոնադրական կապիտալ», 312 «Չվճարված կապիտալ», 313 «Հետ գնված կապիտալ» և 314 «Էմիսիոն եկամուտ»:
Հաշիվ 311 «Կանոնադրական կապիտալ»
311 «Կանոնադրական կապիտալ» հաշիվը նախատեսված է կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Կանոնադրական կապիտալի ձևավորման կարգը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում են կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը և դրա հետագա ավելացումները, իսկ դեբետում՝ նվազեցումները: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեծությունը հաշվետու ամսաթվի դրությամբ:
311 «Կանոնադրական կապիտալ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 3111 «Հասարակ բաժնետոմսեր», 3112 «Արտոնյալ բաժնետոմսեր», 3113 «Բաժնեմասեր», 3114 «Փայեր»:
Կանոնադրական կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մասնակիցների (բաժնետերերի) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
311 «Կանոնադրական կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի ձևավորում՝
ա) դրամական միջոցներով 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
բ) այլ ակտիվներով 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
211 «Նյութեր»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
216 «Ապրանքներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
2. Կանոնադրական կապիտալի հետագա ավելացում՝
ա) երբ ավելացման (տեղաբաշխման) և ներդրման (վճարման) պահերը չեն համընկնում 312 «Չվճարված կապիտալ»
բ) երբ ավելացման (տեղաբաշխման) և ներդրման (վճարման) պահերը համընկնում են՝
- դրամական միջոցներով 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
- այլ ակտիվներով կամ պարտավորությունների մարմամբ 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
211 «Նյութեր»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
216 «Ապրանքներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
529 «Պարտքեր շահաբաժինների գծով»
3. Կանոնադրական կապիտալի ավելացում փոխարկելի պարտավորությունների (պարտատոմսեր, արտոնյալ բաժնետոմսեր և այլն) փոխարկմամբ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
4. Կանոնադրական կապիտալի ավելացում սեփական կապիտալի այլ տարրերի հաշվին 314 «Էմիսիոն եկամուտ»
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
5. Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների իրագործում 352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ»
311 «Կանոնադրական կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Կանոնադրական կապիտալի նվազեցում՝
ա) հետ գնված և շրջանառությունից հանված (մարված) բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հաշվին՝
- հետգնման գնով, երբ հետգնման գինը փոքր է անվանական արժեքից 313 «Հետ գնված կապիտալ»
- հետգնման գնի և անվանական արժեքի բացասական տարբերության չափով 314 «Էմիսիոն եկամուտ»
բ) թողարկված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի հաշվին 312 «Չվճարված կապիտալ»
գ) նախորդ տարիների վնասի ծածկման նպատակով 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
Հաշիվ 312 «Չվճարված կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ» հաշիվը նախատեսված է կազմակերպության չվճարված կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, կարգավորող: Մասնավորապես, դեբետում արտացոլվում է մասնակիցների (բաժնետերերի) պարտքը կազմակերպության կապիտալում ներդրումների գծով, ինչպես նաև բաժնետիրական ընկերությունների թողարկած, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքը, իսկ կրեդիտում՝ այդ պարտքի մարումը, չմարված պարտքերի կամ թողարկված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի հաշվին կապիտալի նվազեցումը: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ մասնակիցների (բաժնետերերի) պարտքը կազմակերպության կապիտալում ներդրումների գծով և տեղաբաշխված, բայց չվճարված բաժնետոմսերի անվանական արժեքը: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
312 «Չվճարված կապիտալ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 3121 «Թողարկված և չտեղաբաշխված կապիտալ», 3122 «Տեղաբաշխված և չվճարված կապիտալ՝ մինչև անվանական արժեքի չափով», 3123 «Տեղաբաշխված և չվճարված կապիտալ՝ անվանական արժեքը գերազանցող չափով»:
Չվճարված կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մասնակիցների (բաժնետերերի) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
312 «Չվճարված կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Բաժնետիրական ընկերությունների կողմից թողարկված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի, ինչպես նաև տեղաբաշխված (բայց ամբողջովին կամ մասամբ չվճարված) բաժնետոմսերի անվանական արժեքի և դրանց դիմաց վճարված գումարի տարբերության արտացոլում 311 «Կանոնադրական կապիտալ»
2. Հետ գնված (ձեռք բերված) բաժնետոմսերի վերավաճառք, երբ վաճառքի և վճարման պահերը չեն համընկնում 313 «Հետ գնված կապիտալ»
3. Տեղաբաշխված, բայց չվճարված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերության արտացոլում 314 «Էմիսիոն եկամուտ»
4. Հետ գնված (ձեռք բերված) բաժնետոմսերի վերավաճառքի գնի և հետգնման գնի դրական տարբերության արտացոլում 314 «Էմիսիոն եկամուտ»
312 «Չվճարված կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Կապիտալում ներդրումների գծով մասնակիցների (բաժնետերերի) պարտքերի մարում
ա) դրամական միջոցներով 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
բ) այլ ակտիվներով կամ պարտավորությունների մարմամբ 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ»
122 «Ներդրումային գույք»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
141 «Ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
142 «Ներդրումներ կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում»
144 «Այլ պարտքային գործիքներում երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
145 «Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
211 «Նյութեր»
212 «Սպառվող կենսաբանական ակտիվներ»
216 «Ապրանքներ»
231 «Ընթացիկ ներդրումներ բաժնային գործիքներում»
234 «Այլ պարտքային գործիքներում կարճաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր»
236 «Այլ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
529 «Պարտքեր շահաբաժինների գծով»
2. Կանոնադրական կապիտալի նվազեցում թողարկված, բայց չտեղաբաշխված կամ չվճարված բաժնետոմսերի հաշվին 311 «Կանոնադրական կապիտալ
Հաշիվ 313 «Հետ գնված կապիտալ»
313 «Հետ գնված կապիտալ» հաշիվը նախատեսված է մասնակիցներից (բաժնետերերից) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, կարգավորող: Մասնավորապես, դեբետում արտացոլվում է մասնակիցներից (բաժնետերերից) հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) արժեքը, իսկ կրեդիտում՝ դրանց մարումը և վերավաճառքը: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
313 «Հետ գնված կապիտալ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 3131 «Հետ գնված հասարակ բաժնետոմսեր՝ անվանական արժեքով», 3132 «Հետ գնված հասարակ բաժնետոմսեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով», 3133 «Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր՝ անվանական արժեքով», 3134 «Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով», 3135 «Հետ գնված բաժնեմասեր՝ անվանական արժեքով», 3136 «Հետ գնված բաժնեմասեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով», 3137 «Հետ գնված փայեր՝ անվանական արժեքով», 3138 «Հետ գնված փայեր՝ անվանական արժեքի և հետգնման գնի տարբերության չափով»:
Հետ գնված կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
313 «Հետ գնված կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) արտացոլում՝ գնման գնով 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
313 «Հետ գնված կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Շրջանառությունից հանված և մարված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) արտացոլում՝
- մինչև անվանական արժեքը 311 «Կանոնադրական կապիտալ»
- անվանական արժեքը գերազանցող մասը 314 «Էմիսիոն եկամուտ»
2. Հետ գնված բաժնետոմսերի վաճառք, երբ վաճառքի և վճարման պահերը համընկնում են՝
ա) երբ վաճառքի գինը բարձր է հետգնման գնից՝ հետգնման գնով 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
բ) երբ վաճառքի գինը ցածր է հետգնման գնից՝
- վաճառքի գնով 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
- վաճառքի գնի և հետգնման գնի բացասական տարբերության չափով 314 «Էմիսիոն եկամուտ»
3. Հետ գնված բաժնետոմսերի վաճառք, երբ վաճառքի և վճարման պահերը չեն համընկնում՝
ա) երբ վաճառքի գինը բարձր է հետգնման գնից՝ հետգնման գնով 312 «Չվճարված կապիտալ»
բ) երբ վաճառքի գինը ցածր է հետգնման գնից՝
- վաճառքի գնով 312 «Չվճարված կապիտալ»
- վաճառքի գնի և հետգնման գնի բացասական տարբերության չափով 314 «Էմիսիոն եկամուտ»
Հաշիվ 314 «Էմիսիոն եկամուտ»
314 «Էմիսիոն եկամուտ» հաշիվը նախատեսված է կազմակերպության էմիսիոն եկամտի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, իսկ դեբետում՝ բացասական տարբերությունը: Հաշվի մնացորդը կրեդիտային է: Դեբետային մնացորդի առաջացման դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Էմիսիոն եկամտի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
314 «Էմիսիոն եկամուտ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի գնի և անվանական արժեքի դրական տարբերության արտացոլում՝
ա) երբ տեղաբաշխման և վճարման պահերը համընկնում են 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
բ) երբ տեղաբաշխման և վճարման պահերը չեն համընկնում 312 «Չվճարված կապիտալ»
2. Հետգնված (ձեռք բերված) բաժնետոմսերի վերավաճառքի գնի և հետգնման գնի դրական տարբերության արտացոլում՝
ա) երբ վերավաճառքի և վճարման պահերը համընկնում են 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
բ) երբ վերավաճառքի և վճարման պահերը չեն համընկնում 312 «Չվճարված կապիտալ»
3. Հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) շրջանառությունից հանմամբ (մարմամբ) կանոնադրական կապիտալի նվազեցում՝ անվանական արժեքի և հետգնման գնի դրական տարբերության չափով 311 «Կանոնադրական կապիտալ
314 «Էմիսիոն եկամուտ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Վաճառված բաժնետոմսերի վերավաճառքի գնի և հետգնման գնի բացասական տարբերության արտացոլում 313 «Հետ գնված կապիտալ»
2. Հետ գնված և շրջանառությունից հանված ու մարված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) անվանական արժեքը գերազանցող մասով էմիսիոն եկամտի նվազեցում 313 «Հետ գնված կապիտալ»
3. Կանոնադրական կապիտալի ավելացում էմիսիոն եկամտի հաշվին 311 «Կանոնադրական կապիտալ
ԽՈՒՄԲ 32 «ՎԵՐԱՉԱՓՈՒՄԻՑ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
32 «Վերաչափումից տարբերություններ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ», 324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ», 326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը»:
Հաշիվ 323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ»
323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ» հաշիվը նախատեսված է ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ որպես արդյունավետ հեջ որոշված մասի գծով իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների և կորուստների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների և կորուստների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները (ճանաչումը շահույթում կամ վնասում կամ այլ համապարփակ ֆինանսական արդյունքում, կուտակումը սեփական կապիտալում, վերադասակարգումը շահույթին կամ վնասին) նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվապասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ որպես արդյունավետ հեջ որոշված մասի գծով իրական արժեքով վերաչափումից չիրացված զուտ (հաշվի առած հարկայի հետևանքները) օգուտները, չիրացված զուտ կորուստների վերադասակարգումը շահույթին կամ վնասին, իսկ դեբետում՝ որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված կորուստները, չիրացված օգուտների վերագրումը ֆինանսական արդյունքներին: Այս հաշվի կրեդիտային մնացորդն իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական ակտիվների և պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտները, իսկ դեբետային մնացորդը՝ չիրացված կորուստները: Դեբետային մնացորդի դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 3231 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ», 3232 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»։
Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների և կորուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հեջերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների արտացոլում 673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
2. Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստների ճանաչումը շահույթում կամ վնասում՝ որպես վերադասակարգման ճշգրտում 743 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստներ»
323 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտներ և կորուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված կորուստների արտացոլում 773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
2. Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների ճանաչումը շահույթում կամ վնասում՝ որպես վերադասակարգման ճշգրտում 643 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտներ»
Հաշիվ 324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ»
324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ» հաշիվը նախատեսված է արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերությունների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար։ Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերությունները (փոխարժեքային օգուտները և կորուստները) ներառում են արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից առաջացող փոխարժեքային տարբերությունները և արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջում հեջավորման գործիքի գծով փոխարժեքային տարբերությունները (այնքանով, որքանով հեջը գնահատվում է որպես արդյունավետ)։ Այդպիսի փոխարժեքային տարբերություններ կարող են առաջանալ, երբ արտերկրյա ստորաբաժանման (մասնաճյուղի) ֆունկցիոնալ արժույթը տարբեր է հաշվետու կազմակերպության ֆունկցիոնալ արժույթից։ Արտերկրյա ստորաբաժանումների հետ փոխարժեքային տարբերությունների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները (ճանաչումը շահույթում կամ վնասում կամ այլ համապարփակ ֆինանսական արդյունքում, կուտակումը սեփական կապիտալում և վերադասակարգումը շահույթում կամ վնասում) նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ և 30-րդ բաժիններում:
Հաշիվն ակտիվապասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային չիրացված օգուտները, չիրացված կորուստների վերադասակարգումը շահույթում կամ վնասում, իսկ դեբետում՝ արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային չիրացված կորուստները, չիրացված օգուտների վերադասակարգումը շահույթում կամ վնասում: Այս հաշվի կրեդիտային մնացորդն իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային չիրացված օգուտները, իսկ դեբետային մնացորդը՝ չիրացված կորուստները: Դեբետային մնացորդի դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 3241 «Փոխարժեքային տարբերություններ՝ արտերկրյա ստորաբաժանումների ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից», 3243 «Փոխարժեքային տարբերություններ՝ արտերկրյա ստորաբաժանումներում զուտ ներդրման հեջերի գծով»:
Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային չիրացված օգուտների արտացոլում 674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ»
2. Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային կորուստների ճանաչումը շահույթում կամ վնասում՝ որպես վերադասակարգման ճշգրտում (արտերկրյա ստորաբաժանման օտարման ժամանակ) 744 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստներ»
324 «Փոխարժեքային տարբերություններ՝ կապված արտերկրյա ստորաբաժանումների հետ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային չիրացված կորուստների արտացոլում 774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
2. Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտների ճանաչումը շահույթում կամ վնասում՝ որպես վերադասակարգման ճշգրտում (արտերկրյա ստորաբաժանման օտարման ժամանակ) 644 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտներ»
Հաշիվ 326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը»
326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը» հաշիվը նախատեսված է ասոցիացված և համատեղ վերահսկվող կազմակերպություններում ներդրումները ներդրողի (կամ ձեռնարկողի) անհատական ֆինանսական հաշվետվություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառելու դեպքում այդ կազմակերպությունների այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (օգուտում կամ կորստում) ներդրողի (կամ ձեռնարկողի) բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների 14-րդ և 15-րդ բաժիններում:
Հաշիվն ակտիվապասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի (հաշվի առած հարկային հետևանքները), կորուստների բաժնեմասի փոխանցումը շահույթին կամ վնասին կամ սեփական կապիտալի համապատասխան հաշվին, իսկ դեբետում՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի (հաշվի առած հարկային հետևանքները), օգուտների բաժնեմասի փոխանցումը շահույթին կամ վնասին կամ սեփական կապիտալի համապատասխան հաշվին:
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ներդրումների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի տեղափոխումը սեփական կապիտալ 676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»
2. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի ճանաչումը շահույթում կամ վնասում՝ որպես վերադասակարգման ճշգրտում 746 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»
3. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի փոխանցումը չբաշխված շահույթին 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի տեղափոխումը սեփական կապիտալ 776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»
2. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի ճանաչումը շահույթում կամ վնասում՝ որպես վերադասակարգման ճշգրտում 646 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»
3. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի փոխանցումը չբաշխված շահույթին 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
ԽՈՒՄԲ 33 «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ»
33 «Ֆինանսական արդյունք» խումբն իր մեջ ներառում է 331 «Շահույթ կամ վնաս» հաշիվը:
Հաշիվ 331 «Շահույթ կամ վնաս»
331 «Շահույթ կամ վնաս» հաշիվը նախատեսված է կազմակերպության հաշվետու տարվա գործունեության շահույթի կամ վնասի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Շահույթը կամ վնասը ներառում է տվյալ ժամանակաշրջանում ճանաչված բոլոր եկամուտներն ու ծախսերը (ներառյալ՝ օգուտներն ու կորուստները), բացառությամբ, երբ դրանք ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ին և կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությանը համապատասխան ճանաչվում են այլ համապարփակ ֆինանսական արդյունքում:
Հաշվի կրեդիտում արտացոլվում են կազմակերպության գործունեության եկամուտները, ինչպես նաև զուտ վնասի դուրս գրումը, իսկ դեբետում՝ ծախսերը և զուտ շահույթի դուրս գրումը: Այս հաշիվը տարեվերջի մնացորդ չի ունենում: Հաշվետու տարվա զուտ արդյունքը տեղափոխվում է 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշվին:
331 «Շահույթ կամ վնաս» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 3311 «Շարունակվող գործունեությունից շահույթ կամ վնաս», 3312 «Ընդհատված գործունեությունից շահույթ կամ վնաս»:
331 «Շահույթ կամ վնաս» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ կուտակված եկամուտների արտացոլում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
615 «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ»
621 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից եկամուտներ»
622 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտներ»
624 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից օգուտներ»
625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
627 «Ֆինանսական ներդրումներից եկամուտներ»
628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ»
629 «Այլ եկամուտներ»
631 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ՝ ընդհատված գործունեությունից»
632 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից եկամուտներ»
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ վերադասակարգման ճշգրտումներից օգուտների արտացոլում 643 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված օգուտներ»
644 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված օգուտներ»
646 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»
3. Շահութահարկի գծով եկամտի արտացոլում (երբ հաշվետու ժամանակաշրջանում շարունակվող կամ ընդհատված գործունեության արդյունքներով առաջացել է հարկի գծով եկամուտ) 733 «Շահութահարկ ընդհատված գործունեության»
751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)»
4. Հաշվետու ժամանակաշրջանի զուտ վնասի տեղափոխում 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»
331 «Շահույթ կամ վնաս» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հաշվետու տարվա վերջի դրությամբ կուտակված ծախսերի հավաքագրում ըստ կազմակերպության գործունեության տեսակների 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
715 «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր»
721 «Ոչ ընթացիկ ակտիվների օտարումից ծախսեր»
722 «Ընթացիկ ֆինանսական ակտիվների օտարումից ծախսեր»
724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների վերաչափումից կորուստներ»
725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
727 «Ֆինանսական ծախսեր»
728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
729 «Այլ ծախսեր»
731 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք՝ ընդհատված գործունեությունից»
732 «Ընդհատված գործունեությունը կազմող զուտ ակտիվների օտարումից և (կամ) վերաչափումից ծախսեր»
733 «Շահութահարկ ընդհատված գործունեության»
751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)»
2. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ վերադասակարգման ճշգրտումներից կորուստների արտացոլում 743 «Վերադասակարգման ճշգրտումներ. հեջավորման գործիքների` իրական արժեքով վերաչափումից իրացված կորուստներ»
744 «Վերադասակարգման ճշգրտումներ. արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից իրացված կորուստներ»
746 «Վերադասակարգման ճշգրտումներ. բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»
3. Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթի տեղափոխում 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»
ԽՈՒՄԲ 34 «ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹ (ՉԾԱԾԿՎԱԾ ՎՆԱՍ)»
34 «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում», 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)», 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» և 344 «Միջանկյալ շահաբաժիններ»:
Հաշիվ 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշիվը նախատեսված է նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող գործառնությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված սխալների ուղղումների (հետընթաց վերահաշվարկման) և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Նախորդ տարիների սխալների ուղղման և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացող ճշգրտումների հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 10-րդ բաժնում:
Հաշիվն ակտիվապասիվային է, կրեդիտում արտացոլվում է նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց ուղղումների և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտման գումարը, որը պետք է ավելացվի չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին, իսկ դեբետում՝ նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց ուղղման և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտման գումարը, որը պետք է նվազեցվի չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից: Այս հաշվի դեբետային և կրեդիտային շրջանառությունների տարբերությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջում դուրս է գրվում՝ ճշտելով չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը:
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 3411 «Նախորդ տարիների սխալների հետընթաց ուղղման արդյունքում առաջացած ճշգրտում», 3412 «Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտում»:
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող գործառնությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված սխալների հետընթաց ուղղման և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտման արտացոլում, որոնք պետք է ավելացվեն չբաշխված շահույթի սկզբնական մնացորդին 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
211 «Նյութեր»
215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ» և ակտիվներն ու պարտավորությունները հաշվառող այլ համապատասխան հաշիվներ
2. Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտման հետևանքով առաջացած շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների և հետաձգված հարկային պարտավորությունների փոփոխության արտացոլում, երբ այդ հետևանքը ճշգրտում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»
422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»
3. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ դեբետային և կրեդիտային շրջանառությունների դրական տարբերության դուրս գրում (չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի նվազեցում) 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Նախորդ ժամանակաշրջաններին վերաբերող գործառնությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերված սխալների հետընթաց ուղղման և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում առաջացած ճշգրտման արտացոլում, որոնք պետք է նվազեցվեն չբաշխված շահույթի սկզբնական մնացորդից 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
211 «Նյութեր»
215 «Արտադրանք»
216 «Ապրանքներ»
և ակտիվներն ու պարտավորությունները հաշվառող այլ համապատասխան հաշիվներ
2. Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտման հետևանքով առաջացած շահութահարկի գծով հետաձգված հարկային ակտիվների և հետաձգված հարկային պարտավորությունների փոփոխության արտացոլում, երբ այդ հետևանքը ճշգրտում է չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»
422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»
3. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ դեբետային և կրեդիտային շրջանառությունների բացասական տարբերության դուրս գրում (չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ավելացում) 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
Հաշիվ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշիվը նախատեսված է նախորդ տարիների չբաշխված շահույթի (չծածկված վնասի) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվապասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է նախորդ տարվա չբաշխված շահույթը, նախորդ տարիների վնասների ծածկումը պահուստային կապիտալի հաշվին, իսկ դեբետում՝ չբաշխված շահույթի օգտագործումը, նախորդ տարվա չծածկված վնասը: Այս հաշվի կրեդիտային մնացորդն իրենից ներկայացնում է հաշվետու ամսաթվի դրությամբ նախորդ տարիների չբաշխված շահույթը, իսկ դեբետային մնացորդը՝ չծածկված վնասը: Դեբետային մնացորդի դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Նախորդող տարվա զուտ շահույթի տեղափոխում 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»
2. Այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում ճանաչված ակտուարային օգուտների փոխանցումը չբաշխված շահույթին 675 «Ակտուարային օգուտներ»
3. Նախորդ տարիների վնասների ծածկումը պահուստային կապիտալի հաշվին 351 «Պահուստային կապիտալ»
4. Կանոնադրական կապիտալի նվազեցում՝ նախորդ տարիների վնասների ծածկման նպատակով 311 «Կանոնադրական կապիտալ»
5. Նախորդ տարիների չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ավելացում (սխալների հետընթաց ուղղման և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում) 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
6. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասի փոխանցումը չբաշխված շահույթին 326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը»
676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»
342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Նախորդող տարվա զուտ վնասի տեղափոխում 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»
2. Նախորդ տարիների չբաշխված շահույթի հաշվին՝
ա) պահուստային կապիտալին հատկացումներ 351 «Պահուստային կապիտալ»
բ) շահաբաժինների հայտարարում 529 «Պարտքեր շահաբաժինների գծով»
գ) կանոնադրական կապիտալի ավելացում 311 «Կանոնադրական կապիտալ»
3. Նախորդ տարիների չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի նվազեցում (սխալների հետընթաց ուղղման և հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխությունների հետընթաց կիրառման արդյունքում) 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
4. Այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում ճանաչված ակտուարային վնասների փոխանցումը չբաշխված շահույթին 775 «Ակտուարային վնասներ»
5. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասի փոխանցումը չբաշխված շահույթին 326 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի բաժնեմասը»
776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»
Հաշիվ 343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)»
343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվը նախատեսված է հաշվետու տարվա զուտ շահույթի (վնասի) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվապասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է հաշվետու տարվա զուտ շահույթը, ինչպես նաև զուտ վնասի տեղափոխումը, իսկ դեբետում՝ հաշվետու տարվա զուտ վնասը, ինչպես նաև զուտ շահույթի տեղափոխումը: Այս հաշվի կրեդիտային մնացորդն իրենից ներկայացնում է հաշվետու տարվա զուտ շահույթը, իսկ դեբետային մնացորդը՝ զուտ վնասը: Դեբետային մնացորդի դեպքում այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Հաշվետու տարվա զուտ շահույթի արտացոլում 331 «Շահույթ կամ վնաս»
2. Նախորդող տարվա զուտ վնասի տեղափոխում 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
343 «Հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս)» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հաշվետու տարվա զուտ վնասի տեղափոխում 331 «Շահույթ կամ վնաս»
2. Նախորդ տարվա զուտ շահույթի տեղափոխում 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
Հաշիվ 344 «Միջանկյալ շահաբաժիններ»
344 «Միջանկյալ շահաբաժիններ» հաշիվը նախատեսված է հաշվետու տարվա ընթացքում հայտարարված միջանկյալ շահաբաժինների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվային է, կարգավորող: Մասնավորապես, դեբետում արտացոլվում է հայտարարված միջանկյալ շահաբաժինների գումարը, իսկ կրեդիտում՝ հաշվետու տարվա արդյունքներով հայտարարված շահաբաժինների մարումը միջանկյալ շահաբաժինների հաշվին: Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է հայտարարված միջանկյալ շահաբաժինների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
Հայտարարված միջանկյալ շահաբաժինների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ մասնակիցների (բաժնետերերի) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
344 «Միջանկյալ շահաբաժիններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Միջանկյալ շահաբաժինների հայտարարում 529 «Պարտքեր շահաբաժինների գծով»
344 «Միջանկյալ շահաբաժիններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Հաշվետու տարվա արդյունքներով շահաբաժինների հայտարարումից հետո հայտարարված միջանկյալ շահաբաժինների դուրս գրում 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
ԽՈՒՄԲ 35 «ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐ»
35 «ՍԵփական կապիտալի այլ հոդվածներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 351 «Պահուստային կապիտալ» և 352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ»:
Հաշիվ 351 «Պահուստային կապիտալ»
351 «Պահուստային կապիտալ» հաշիվը նախատեսված է օրենսդրությամբ սահմանված պահուստային կապիտալի ձևավորման և օգտագործման վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է պահուստային կապիտալին հատկացումները, իսկ դեբետում՝ օգտագործումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է պահուստային կապիտալի չօգտագործված մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Պահուստային կապիտալի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ կազմակերպության կողմից հաստատված ուղղությունների:
351 «Պահուստային կապիտալ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Պահուստային կապիտալին կատարվող հատկացումներ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
351 «Պահուստային կապիտալ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
Պահուստային կապիտալի օգտագործում՝
- վնասների ծածկման նպատակով 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված վնաս)»
- շահաբաժինների վճարման նպատակով 529 «Պարտքեր շահաբաժինների գծով»
- կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով 311 «Կանոնադրական կապիտալ
Հաշիվ 352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ»
352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» հաշիվը նախատեսված է որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների (րայթեր, բաժնետոմսերի օպցիոններ և վարանտներ, բաղադրյալ պարտքային գործիքում պարունակվող՝ բաժնետոմսերի փոխարկման իրավունքներ և այլն) առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է տեղաբաշխված որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների արժեքը, իսկ դեբետում՝ իրագործումը: Հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ ածանցյալ գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների տեղաբաշխում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
2. Թողարկված բաղադրյալ պարտքային գործիքում պարունակվող՝ որպես սեփական կապիտալ դասակարգված ածանցյալ գործիքների արտացոլում 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Թողարկված բաղադրյալ պարտքային գործիքում սեփական կապիտալի բաղադրիչը պարտավորության բաղադրիչից առանձին ճանաչելու արդյունքում առաջացող հետաձգված հարկային պարտավորության արտացոլում 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»
2. Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքների իրագործում 311 «Կանոնադրական կապիտալ»
3. Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված՝ իրագործման ժամկետը լրացած և չիրագործված ածանցյալ գործիքներից գոյացած կապիտալի հաշվին կանոնադրական կապիտալի ավելացում 311 «Կանոնադրական կապիտալ»
ԴԱՍ 4 «ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող և ակտիվապասիվային հաշիվների, պասիվային են և նախատեսված են ոչ ընթացիկ պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 4-րդ` «Ոչ ընթացիկ պարտավորություններ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը` 41 «Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ» և 42 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ»:
Պարտավորությունների՝ ոչ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 4-րդ բաժնում:
ԽՈՒՄԲ 41 «ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
41 «Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ», 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ», 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ», 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» և 415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»:
Հաշիվ 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և արտերկրի բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացված երկարաժամկետ (հաշվետու ամսաթվի դրությամբ մեկ տարուց ավել մարման ժամկետ ունեցող) վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր վճարումների անվանական (չզեղչված) արժեքը) առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Հիմնական (բազային) ֆինանսական պարտավորությունների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ստացված երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարները, իսկ դեբետում՝ դրանց մարումը կամ կարճաժամկետ մասի տեղափոխումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարները հաշվետու ամսաթվի դրությամբ:
Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարկատուների, մարման ժամկետների, առանձին վարկերի և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Վարկերի ստացում դրամական միջոցներով 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
2. Վարկերի ստացում, որոնք անմիջապես ուղղվում են կրեդիտորական պարտքերի մարմանը կամ դեբիտորական պարտքերի առաջացմանը 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Երկարաժամկետ վարկերի գծով չկրած տոկոսային ծախսերի արտացոլում 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
4. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի տեղափոխում 512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
2. Երկարաժամկետ վարկերի մարում՝ ժամկետից շուտ՝
- փաստացի վճարված գումար՝ հաշվեկշռային արժեքը չգերազանցող մասով 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
- փաստացի վճարված գումարի և հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով 729 «Այլ ծախսեր»
3. Երկարաժամկետ վարկերի գծով չկրած տոկոսային ծախսերի մնացորդի դուրս գրում 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
4. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
Հաշիվ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը նախատեսված է երկարաժամկետ (հաշվետու ամսաթվի դրությամբ մեկ տարուց ավել մարման ժամկետ ունեցող) փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների (տոկոսների և հիմնական գումարի գծով բոլոր վճարումների անվանական (չզեղչված) արժեքը) առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Փոխառությունների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ բաժնում: Ֆինանսական գործիքներ թողարկողի տեսանկյունից դրանց դասակարգումը ֆինանսական պարտավորության և (կամ) սեփական կապիտալի նկարագրված է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 22-րդ բաժնում։
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ստացված երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարները, իսկ դեբետում՝ դրանց մարումը կամ կարճաժամկետ մասի տեղափոխումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարները հաշվետու ամսաթվի դրությամբ:
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 4121 «Տրված երկարաժամկետ մուրհակների գծով վճարվելիք համախառն գումարներ», 4122 «Երկարաժամկետ չփոխարկելի պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ», 4123 «Երկարաժամկետ փոխարկելի պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ», 4124 «Մարելի արտոնյալ բաժնետոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ», 4125 «Այլ երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»:
Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ փոխատուների, մարման ժամկետների, առանձին փոխառությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Փոխառությունների ստացում դրամական միջոցներով 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
2. Փոխառությունների ստացում, որոնք անմիջապես ուղղվում են կրեդիտորական պարտքերի մարմանը 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Երկարաժամկետ փոխառությունների գծով չկրած տոկոսային ծախսերի արտացոլում 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
4. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի տեղափոխում 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
2. Փոխառությունների մարում (պարտատոմսերի հետ գնում) ժամկետից շուտ կամ վճարի դիմաց դրանց փոխանցում երրորդ անձի
- փաստացի վճարված գումար՝ հաշվեկշռային արժեքը չգերազանցող մասով 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
- փաստացի վճարված գումարի և հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով 729 «Այլ ծախսեր»
3. Կանոնադրական կապիտալի հետագա ավելացում՝ պարտավորությունների մարմամբ կամ փոխարկելի պարտքային գործիքների փոխարկմամբ 311 «Կանոնադրական կապիտալ»
312 «Չվճարված կապիտալ»
4. Երկարաժամկետ փոխառությունների գծով չկրած տոկոսային ծախսերի մնացորդի դուրս գրում 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
5. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
Հաշիվ 413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը նախատեսված է ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարների ճանաչման, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 20-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարները, իսկ դեբետում՝ դրանց մարումը, դուրս գրումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարները հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարձատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների արտացոլում (իրական արժեքով կամ նվազագույն վարձավճարների ներկա արժեքով, եթե վերջինս ավելի ցածր է) 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
2. Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի (վճարվելիք համախառն գումարների և պարտավորության սկզբնապես ճանաչված գումարի միջև տարբերության) արտացոլում 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
3. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մասի տեղափոխում 515 «Ֆինանսական վարձակալության վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս»
2. Ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ պարտքերի մարում՝ ժամկետից շուտ
- փաստացի վճարված (վճարվելիք) գումար՝ հաշվեկշռային արժեքը չգերազանցող մասով 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
- փաստացի վճարված գումարի և հաշվեկշռային արժեքի տարբերության չափով 729 «Այլ ծախսեր»
3. Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերի մնացորդի դուրս գրում 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
4. Վարձակալած հիմնական միջոցների վերադարձում վարձատուին 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ»
5. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի արտացոլում 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
Հաշիվ 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշիվը նախատեսված է ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի (ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով վճարվելիք համախառն գումարների և դրանց զեղչված արժեքի կամ սկզբնապես ճանաչված հաշվեկշռային արժեքի տարբերությունը) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ընդ որում, չկրած տոկոսային ծախսերի գումարը որոշելիս գործարքի հետ կապված ծախսումները (բացառությամբ ֆինանսական վարձակալության գծով երկարաժամկետ ֆինանսական պարտավորության գծով գործարքի հետ կապված ծախսումների) գումարվում են: Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի, ինչպես նաև գործարքի հետ կապված ծախսումների որոշման և գնահատման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 11-րդ և 20-րդ բաժիններում:
Հաշիվն ակտիվային է, կարգավորող: Մասնավորապես, դեբետում արտացոլվում է ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերը, ներառյալ՝ գործարքի հետ կապված ծախսումները, իսկ կրեդիտում՝ չկրած տոկոսային ծախսերի հաշվեգրումը ծախսերին: Հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այն դասի ընդհանուր գումարում ներառվում է բացասական նշանով:
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները՝ 4141 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի գծով», 4142 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ փոխառությունների գծով», 4143 «Չկրած տոկոսային ծախսեր ֆինանսական վարձակալության գծով»:
Ամորտիզացված արժեքով հաշվառվող երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ վարկատուների, փոխատուների, վարձատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Չկրած տոկոսային ծախսերի արտացոլում 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»
2. Գործարքի հետ կապված ծախսումների արտացոլում (բացառությամբ ֆինանսական վարձակալության գծով սկզբնավորման ծախսերի) 228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
3. Թողարկված բաղադրյալ պարտքային գործիքում պարունակվող՝ որպես սեփական կապիտալ դասակարգված ածանցյալ գործիքների արտացոլում 352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ»
4. Արտոնյալ (անտոկոս կամ շուկայականից ցածր տոկոսով) փոխառությունների արտոնության բաղադրիչը՝
ա) դասակարգված որպես պետական շնորհ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
բ) դասակարգված որպես պետական շնորհ 628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ»
5. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի ճշտում՝ չկրած տոկոսային ծախսերի մասով 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Չկրած տոկոսային ծախսերի հաշվեգրում ծախսերին 727 «Ֆինանսական ծախսեր»
2. Երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի վերադասակարգում որպես կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսեր 516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
3. Մարված ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային ծախսերի մնացորդի դուրս գրում 411 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»
413 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ»
4. Արտարժույթով արտահայտված երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով փոխարժեքային տարբերություններից օգուտի ճշտում՝ չկրած տոկոսային ծախսերի մասով 625 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից օգուտներ»
Հաշիվ 415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» հաշիվը նախատեսված է որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Որպես հեջավորման գործիք նախատեսված ֆինանսական պարտավորությունների ճանաչման և չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 12-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է որպես հեջավորման գործիք նախատեսված և ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորության վերածված ֆինանսական ակտիվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը, իսկ դեբետում՝ մարված որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների արժեքը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների արժեքը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հեջավորման գործիքների տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած կրեդիտային մնացորդի չափով) 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
2. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերածվելը ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների՝ հաշվետու ամսաթվի դրությամբ (իրական արժեքով վերաչափումից առաջացած դեբետային մնացորդի չափով) 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
3. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճ՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում) 773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
բ) երբ ճանաչվում է շահույթում կամ վնասում (ճանաչված ֆինանսական գործիքի ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի կամ պահվող ապրանքի գնային ռիսկի հեջում, ինչպես նաև այլ հեջերի ոչ արդյունավետ մասով) 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորուստներ»
4. Արտարժույթով արտահայտված վճարումների գծով փոխարժեքային տարբերություններից կորստի արտացոլում 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
415 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների մարում 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
2. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների վերադասակարգում որպես ընթացիկ ֆինանսական պարտավորություններ 518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»
3. Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունների՝ իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազում՝
ա) երբ ճանաչվում է այլ համապարփակ ֆինանսական արդյունքում (ճանաչված ֆինանսական գործիքի փոփոխական տոկոսադրույքի ռիսկի, արտարժութային ռիսկի, կայուն պարտավորվածության կամ մեծապես հավանական կանխատեսված գործարքի գծով ապրանքի գնային ռիսկի արդյունավետ հեջում) 673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
բ) երբ շահույթում կամ վնասում (ճանաչված ֆինանսական գործիքի ֆիքսված տոկոսադրույքի ռիսկի կամ պահվող ապրանքի գնային ռիսկի հեջում, ինչպես նաև դայլ հեջերի ոչ արդյունավետ մասով) 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից օգուտներ»
ԽՈՒՄԲ 42 «ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
42 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները` 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ», 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ», 425 «Ոչ ընթացիկ պահուստներ», 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» և 429 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ»:
Հաշիվ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» հաշիվը նախատեսված է ակտիվներին վերաբերող շնորհների (որպես շնորհ ստացված ոչ ընթացիկ ակտիվների, ինչպես նաև դրանց գնման, կառուցման կամ այլ կերպ ձեռք բերման նպատակով ստացված ակտիվների) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ակտիվներին վերաբերող շնորհների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 24-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ակտիվներին վերաբերող շնորհների գումարը, իսկ դեբետում՝ դրանց վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ակտիվներին վերաբերող շնորհների եկամուտ չճանաչված մասը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ակտիվներին վերաբերող շնորհների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ դրանց առաջացման և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Որպես պետական շնորհ ակտիվների ստացում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի
հիմնական միջոցներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
211 «Նյութեր»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
2. Արտոնյալ (անտոկոս կամ շուկայականից ցածր տոկոսով) փոխառությունների արտոնության բաղադրիչը՝ դասակարգված որպես պետական շնորհ 414 «Չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով»
421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Շնորհների վերադարձում՝ չմարված (դեռևս եկամուտ չճանաչված) մնացորդի հաշվին 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
115 «Հողամասեր»
116 «Կենսաբանական ակտիվներ»
118 «Օգտագործման համար ոչ մատչելի
հիմնական միջոցներ»
131 «Ոչ նյութական ակտիվներ»
211 «Նյութեր»
251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
2. Հետաձգված եկամուտների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին 628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ»
Հաշիվ 422 «Հետաձգված հարկային պարտավորություններ»
422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» հաշիվը նախատեսված է հարկվող ժամանակավոր տարբերությունների հետևանքով առաջացած շահութահարկի գծով հետաձգված հարկային պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Շահութահարկի գծով հետաձգված հարկային պարտավորությունների որոշման, ճանաչման, չափման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 29-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է շահութահարկի գծով առաջացած հետաձգված հարկային պարտավորությունների գումարը, իսկ դեբետում՝ դրանց մարումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է շահութահարկի գծով հետաձգված հարկային պարտավորությունների գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Հետաձգված հարկային պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առաջացման ուղղությունների, մարման ժամկետների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
Շահութահարկի գծով հետաձգված հարկային պարտավորությունների առաջացում կամ ավելացում ՝
ա) շարունակվող գործունեությունից շահույթում կամ վնասում ճանաչվող հոդվածների գծով 751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)»
բ) շարունակվող գործունեությունից այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող հոդվածների գծով 673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ»
676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»
773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»
գ) ընդհատված գործունեությանը վերաբերող 733 «Շահութահարկ ընդհատված գործունեության»
դ) նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության հետընթաց կիրառման արդյունքում 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
ե) թողարկված բաղադրյալ պարտքային գործիքում սեփական կապիտալի բաղադրիչը պարտավորության բաղադրիչից առանձին ճանաչելու արդյունքում 352 «Որպես սեփական կապիտալի գործիքներ դասակարգված ածանցյալ գործիքներ»
422 «Հետաձգված հարկային պարտավորություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Շահութահարկի գծով հետաձգված հարկային պարտավորությունների մարում (նվազում)՝
ա) շարունակվող գործունեությունից շահույթում կամ վնասում ճանաչվող հոդվածների գծով 751 «Շահութահարկի գծով ծախս (եկամուտ)»
բ) շարունակվող գործունեությունից այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող հոդվածների գծով 673 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից օգուտներ»
674 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային օգուտներ»
676 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (օգուտի) բաժնեմասը»
773 «Հեջավորման գործիքների՝ իրական արժեքով վերաչափումից կորուստներ»
774 «Արտերկրյա ստորաբաժանումների հետ կապված փոխարժեքային տարբերություններից կորուստներ»
776 «Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով այլ համապարփակ ֆինանսական արդյունքի (կորստի) բաժնեմասը»
գ) ընդհատված գործունեությանը վերաբերող 733 «Շահութահարկ ընդհատված գործունեության»
դ) նախորդ ժամանակաշրջանների սխալների հետընթաց վերահաշվարկման (ուղղման) կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության հետընթաց կիրառման արդյունքում 341 «Նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում»
2. Շահութահարկի գծով հետաձգված հարկային պարտավորությունների հաշվանցում հետաձգված հարկային ակտիվների հաշվին 151 «Հետաձգված հարկային ակտիվներ»
Հաշիվ 425 «Ոչ ընթացիկ պահուստներ»
425 «Ոչ ընթացիկ պահուստներ» հաշիվը նախատեսված է որպես պարտավորություն ճանաչվող ոչ ընթացիկ պահուստների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Ոչ ընթացիկ պահուստների ճանաչման, չափման և օգտագործման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 21-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ճանաչված ոչ ընթացիկ պահուստների գումարը, զեղչման ազդեցության ճշգրտումը (զեղչի հետպտույտը), իսկ դեբետում՝ դրանց տեղափոխումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է ոչ ընթացիկ պահուստների մնացորդը հաշվետու ամսաթվի դրությամբ:
Ոչ ընթացիկ պահուստների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ առանձին պահուստների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
425 «Ոչ ընթացիկ պահուստներ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Երաշխիքային վաճառքի գծով սպասարկման և վերանորոգման ծախսերի համար ստեղծված ոչ ընթացիկ պահուստի ճանաչում (ներկա (զեղչված) արժեքով) 714 «Գործառնական այլ ծախսեր»
2. Հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև տեղանքի վերականգնման և նմանատիպ գնահատված այլ ծախսումների համար ստեղծված ոչ ընթացիկ պահուստի ճանաչում (ներկա (զեղչված) արժեքով) 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ կտիվների ստեղծման ծախսումներ»
3. Հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև տեղանքի վերականգնման և նմանատիպ այլ ծախսումների գծով ճանաչված ոչ ընթացիկ պահուստի ավելացում (գնահատականների փոփոխության արդյունքում), որը ճանաչվում է հիմնական միջոցի սկզբնական արժեքում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
4. Ոչ ընթացիկ պահուստների զեղչման ազդեցության ճշգրտման (զեղչի հետպտույտի) հետևանքով առաջացած տոկոսային ծախսեր 727 «Ֆինանսական ծախսեր»
425 «Ոչ ընթացիկ պահուստներ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև տեղանքի վերականգնման և նմանատիպ այլ ծախսումների գծով ճանաչված ոչ ընթացիկ պահուստի նվազում (գնահատականների փոփոխության արդյունքում), որը ճանաչվում է հիմնական միջոցի սկզբնական արժեքում 111 «Մաշվող հիմնական միջոցներ»
2. Ճանաչված պահուստների նվազում՝ տնտեսական օգուտների արտահոսքի գնահատականի կամ զեղչման դրույքի փոփոխության արդյունքում (բացի հիմնական միջոցների սկզբնական արժեքում ճանաչվող նվազումից) 629 «Այլ եկամուտներ»
3. Ոչ ընթացիկ պահուստների ընթացիկ մասի տեղափոխում 543 «Ընթացիկ պահուստներ»
Հաշիվ 426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը»
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» հաշիվը նախատեսված է սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության (ներկա (զեղչված) արժեքով) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Սահմանված հատուցումների պլանների հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 28-րդ բաժնում:
Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է ընթացիկ ծառայության արժեքը (ընթացիկ ժամանակաշրջանում աշխատակիցների կողմից ծառայություններ մատուցելու հետևանքով պարտականության ներկա արժեքի աճը), տոկոսների արժեքը (հատուցումների վճարման ժամկետը մոտենալու հետևանքով պարտականության ներկա արժեքի աճը), անցյալ ծառայության արժեքի դրական աճը՝ երաշխավորված և չերաշխավորված հատուցումների գծով, պարտականության գծով ակտուարային վնասների գումարը, իսկ դեբետում՝ սահմանված հատուցումների պլաններից վճարված հատուցումների գումարը, անցյալ ծառայության արժեքի բացասական աճը՝ երաշխավորված և չերաշխավորված հատուցումների գծով, պարտականության գծով ակտուարային օգուտների գումարը:
Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պլանների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Ընթացիկ ծառայության արժեքի, տոկոսների արժեքի, անցյալ ծառայության արժեքի դրական աճի (երաշխավորված և չերաշխավորված հատուցումների գծով) արտացոլում 712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
714 «Գործառնական այլ ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
2. Պարտականության գծով ակտուարային վնասների արտացոլում 775 «Ակտուարային վնասներ»
426 «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Սահմանված հատուցումների պլաններից վճարված հատուցումների արտացոլում 153 «Սահմանված հատուցումների պլանների ակտիվներ»
2. Անցյալ ծառայության արժեքի բացասական աճի արտացոլում (երաշխավորված և չերաշխավորված հատուցումների գծով) 712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»
822 «Սարքավորումների տեղակայման ծախսումներ»
823 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վրա կապիտալացվող հետագա ծախսումներ»
826 «Այլ ոչ ընթացիկ ակտիվների ստեղծման ծախսումներ»
3. Պարտականության գծով ակտուարային օգուտների արտացոլում 675 «Ակտուարային օգուտներ»
Հաշիվ 429 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ»
429 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը նախատեսված է հետաձգված եկամուտ հանդիսացող ոչ ընթացիկ պարտավորությունների, մասնավորապես, գործառնական վարձակալության գծով վարձատուի կողմից հետագա տարիների համար ստացված կանխավճարի, հաճախորդների հավատարմության ծրագրերի ներքո մեկ տարուց ավելի ժամկետով հետաձգված եկամուտների և այլ ոչ ընթացիկ պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:
Հաշիվն ակտիվապասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի բացասական աճը, չճանաչված դրական աճի ճանաչումը, իսկ դեբետում՝ դեռևս չճանաչված անցյալ ծառայության արժեքի դրական աճը, չճանաչված բացասական աճի ճանաչումը:
Այլ ոչ ընթացիկ պարտավորությունների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ պարտավորությունների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
429 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների դեբետ
1. Գործառնական վարձակալության գծով վարձատուի կողմից հետագա տարիների համար կանխավճարի կամ հաճախորդների հավատարմության ծրագրերի ներքո մեկ տարուց ավելի ժամկետով հետաձգված եկամուտների ստացում դրամական միջոցներով 251 «Դրամարկղ»
252 «Հաշվարկային հաշիվ»
253 «Արտարժութային հաշիվ»
254 «Այլ հաշիվներ բանկերում»
2. Գործառնական վարձակալության գծով և այլ պարտավորությունների հաշվեգրում, որոնց վճարման ժամկետը վրա է հասնելու ավելի քան մեկ տարի հետո 712 «Իրացման ծախսեր»
713 «Վարչական ծախսեր»
811 «Հիմնական արտադրություն»
812 «Օժանդակ արտադրություն»
813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
429 «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ
Տնտեսական գործառնությունների բովանդակությունը Հաշիվների կրեդիտ
1. Հետաձգված եկամուտների՝ որպես եկամուտ ճանաչում 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ»
614 «Գործառնական այլ եկամուտներ»
2. Գործառնական վարձակալության գծով և այլ պարտավորությունների հաշվեգրած ոչ ընթացիկ պարտավորությունների փոխանցումը ընթացիկ պարտավորություններին 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
ԴԱՍ 5 «ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Այս դասի հաշիվները, բացառությամբ կարգավորող հաշիվների, պասիվային են և նախատեսված են ընթացիկ պարտավորությունների առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: 5-րդ` «Ընթացիկ պարտավորություններ» դասն իր մեջ ներառում է հետևյալ խմբերը՝ 51 «Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ», 52-53 «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» և 54 «Այլ ընթացիկ պարտավորություններ»:
Պարտավորությունների՝ ընթացիկին վերագրման մոտեցումները նկարագրված են ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի 4-րդ բաժնում:
ԽՈՒՄԲ 51 «ՍՏԱՑՎԱԾ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԿԵՐ, ՀԵՋԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ»
51 «Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ» խումբն իր մեջ ներառում է հետևյալ առաջին կարգի (սինթետիկ) հաշիվները՝ 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ», 512 «Երկարաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս», 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ», 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս», 515 «Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս», 516 «Չկրած տոկոսային ծախսեր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով», 517 «Իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» և 518 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ»:
Հաշիվ 511 «Կարճաժամկետ վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ»