ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2012 թվականի N 1198-Ա
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանում մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման նպատակով`
1. Ստեղծել արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության հիմնադրման աշխատանքների համակարգման խորհուրդ և հաստատել խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Համակարգման խորհրդին` 1-ին կետով նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. դեկտեմբերի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
դեկտեմբերի 3-ի N 1198-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Ղարիբյան -ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահ) (համաձայնությամբ)
Կ. Մինասյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Լ. Հունանյան -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Մ. Աբրահամյան -ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան