ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1061-Ա
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 927-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 927-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 2-ի N 1061-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ա. Թունյան
- ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Կարապետյան
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ
Մ. Սայադյան
- ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ
Ս. Դարբինյան
- Վանաձորի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ա. Դարբինյան
- ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Կ. Սարիբեկյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Է. Շարմազանով
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Մ. Մկրտչյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Բաղդասարյան
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսագիտամաթեմատիկական մոդելավորման և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Ռ. Սուքիասյան
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Ս. Քառյան
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի պրոֆեսոր
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ս. Թումանյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
Ս. Ժամհարյան
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի դեկան
Ս. Խառատյան
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի դեկան
Թ. Շահվերդյան
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան
Զ. Վարդանյան
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան
Ա. Պողոսյան
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկան
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Հարությունյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Թարգմանչական գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող
Ս. Ղազարյան
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող
Ն. Եգանյան
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Ա. Կարապետյան
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող
Ա. Ամիրյան
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Կենսաբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող
Ա. Մարտիրոսյան
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի
«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 27.01.11 N 56-Ա, 11.01.12 N 6-Ա, 09.11.12 N 1100-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան