Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Տեղեկատվական բազայում ներառվող տվյալները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Տեղեկատվական բազայում ներառվող տվյալները

1. Տեղեկատվական բազան ներառում է`

1) ֆիզիկական անձանց վերաբերող հետևյալ տվյալները.

ա. ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարին, անձի մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարին,

բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և, առկայության դեպքում, նույնականացման քարտի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) սերիան ու համարը, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և նույնականացման քարտը տվող մարմնի ծածկագիրը, տրման օրը, ամիսը, տարին,

գ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),

դ. սեռը,

ե. բնակության վայրի հասցեն,

զ. քաղաքացիությունը,

է. պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցության կարգավիճակը,

ը. կուտակային վճարի լրավճարի չափը՝ այդ պարտավորության առաջացման դեպքում.

2) վարձու աշխատողի (պայմանագրային եկամուտ ստացողների) դեպքում նաև`

ա. աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածի (աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրի) սկիզբը և վերջը, մասնագիտությունը (պաշտոնը)` ըստ գործատուների,

բ. գործատուի (գործատուների) հարկ վճարողի հաշվառման համարը, պետական ռեգիստրում գրանցման համարը,

գ. հաշվարկված (վճարված) աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների, դրանցից հաշվարկված, վճարված եկամտային հարկի և կուտակային վճարի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վճարման ենթակա) չափերը` ըստ գործատուների և ըստ ամիսների,

դ. վճարված պայմանագրային եկամտի, դրանից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափերը` ըստ գործատուների և ըստ ամիսների,

ե. հարկվող եկամտից նվազեցված կամավոր կուտակային վճարի չափը (առկայության դեպքում),

զ. սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում` վճարման ենթակա եկամտային հարկը և կուտակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերը,

է. գործատուի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով կուտակային վճարը չփոխանցվելու դեպքում հաշվարկված տույժերը,

ը. վարձու աշխատողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը),

թ. վարձու աշխատողի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը).

3) անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) դեպքում նաև`

ա. պետական գրանցման օրը, ամիսը և տարին, պետական ռեգիստրում գրանցման համարը, ձեռնարկատիրական գործունեության տեսակը, ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը և տարին (նոտարի դեպքում` պաշտոնում նշանակվելու և պաշտոնից ազատվելու օրը, ամիսը և տարին),

բ. ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնին ժամանակավորապես հանձնելու) և ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու (պետական գրանցման վկայականը հարկային մարմնից ստանալու) օրը, ամիսը և տարին (միայն անհատ ձեռնարկատիրոջ դեպքում),

գ. ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած եկամտային հարկի չափը, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով եկամտային հարկը չվճարելու և սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, հարկի վճարման օրը, ամիսը և տարին,

դ. ձեռնարկատիրական գործունեությունից (նոտարական գործունեությունից) ստացված` կուտակային վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած կուտակային վճարի չափը (այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վճարման ենթակա), «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով կուտակային վճարը չփոխանցելու և սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, կուտակային վճարը կատարելու օրը, ամիսը և տարին,

ե. վճարած եկամտային հարկի կանխավճարների չափը` վճարման օրը, ամիսը և տարին (միայն անհատ ձեռնարկատիրոջ դեպքում).

5) ինքնազբաղվածի դեպքում նաև`

ա. գործունեության տեսակը՝ ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված զբաղմունքների դասակարգչի,

բ. որպես ինքնազբաղված անձ ստացած` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած եկամտային հարկի չափը, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով եկամտային հարկը չվճարելու և սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, հարկի վճարման օրը, ամիսը և տարին,

գ. որպես ինքնազբաղված անձ ստացած` կուտակային վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած կուտակային վճարի չափը, կուտակային վճարը կատարելու օրը, ամիսը և տարին,

դ. արտոնագրային վճար վճարողների կողմից վճարված արտոնագրային վճարի չափը, այն կատարելու օրը, ամիսը և տարին.

6) վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը, վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և գործատուի միջոցներից վճարված նպաստի գումարների չափերը, նպաստից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափերը, այդ գումարները փաստացի վճարելու ամիսը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։