ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2012 թվականի N 1537-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 562-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 562-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) աղյուսակի 72-րդ կետի «Արժեքը» սյունակում «29106000» թիվը փոխարինել «71006000» թվով.
2) աղյուսակը 101.31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.
« 101.32 8402 Գոլորշի արտադրող կաթսա ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Չինաստան կգ 3815 164450934
101.33 7304 Չժանգոտող մետաղե խողովակներ կգ 3319 27487476
101.34 8419 Ջուրը փափկեցնող սարք հատ 1 15586768
101.35 8421 Գինու զտիչ հատ 1 7898700
101.36 8435 Ֆերմենտներ` գինու խմորման հատ 1 3159480
101.37 9406 Ներսենյակային մետաղական հավաքովի կոնստրուկցիա կգ 7712 215045120
101.38 8435 Գինեգործության սարքավորման մասեր կգ 4960 362557606
101.39 8422 Շշալցման սարքավորում հատ 1 210000000
101.40 4416 Տակառ` փայտյա, և դրանց մասեր հատ 100 81200000
101.41 3921 Փրփրապլաստե ջերմամեկուսիչ կգ 892 46802497
»:
3) աղյուսակի 102-րդ կետի «Արժեքը» սյունակում «6584811419» թիվը փոխարինել «7760900000» թվով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. դեկտեմբերի 6
Երևան