ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2012 թվականի N 1502-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված և կոնցենսիոն կառավարման պայմանագրով «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման իրավունքով հանձնված «Զվարթնոց» օդանավակայանի գույքից 53 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, հետ վերցնել կոնցենսիոնի ակտիվների կազմից և ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Վարդան Ռուբիկի Ենոքյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Մասիս, գյուղ Նորաբաց, Դպրոցական 2 նրբ., տուն 6, անձնագիր՝ AG0436148, տրված` 008-ի կողմից, 22.02.2005 թ.) (այսուհետ՝ գնորդ):
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2012 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 3 515 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 3 515 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գինը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 318 հազ. դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. դեկտեմբերի 4
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
նոյեմբերի 22-ի N1502-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ուղղակի վաճառքի ձԵՎով օտարման ենթակա 53 միավոր տրանսպորտային միջոցի
NN
ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը Պետհամարանիշը Թողարկման
տարեթիվը Գույքի գնահատված արժեքը (դրամ)
1. ԻԿԱՐՈՒՍ-255 378 ՏԼ 65 1978 թ. 35000
2. ԼԱԶ-4969 373 ՏԼ 65 1989 թ. 35000
3. ԼԱԶ-4969 369 ՏԼ 65 1989 թ. 35000
4. ԼԱԶ-697 392 ՏԼ 65 1982 թ. 25000
5. ԼԱԶ-4202 236 ՏԼ 67 1990 թ. 35000
6. ԼԱԶ-4202 256 ՏԼ 67 1988 թ. 35000
7. ԼԱԶ 695 383 ՏԼ 65 1972 թ. 20000
8. ԼիԱԶ-5256 395 ՏԼ 65 1989 թ. 35000
9. ԼիԱԶ-677 Մ 361 ՏԼ 65 1985 թ. 25000
10. ԼիԱԶ 677 Մ 375 ՏԼ 65 1988 թ. 30000
11. ԼիԱԶ-677Մ 364 ՏԼ 65 1985 թ. 25000
12. ՊԱԶ-672 Մ 374 ՏԼ 65 1984 թ. 20000
13. Ավտոբուս ԿԱՎԶ-3270 355 ՏԼ 65 1990 թ. 15000
14. ԳԱԶ-24 385 ՏԼ 65 1983 թ. 15000
15. ԳԱԶ-31029 274 ՏԼ 65 1993 թ. 10000
16. Հոնդաի-Պոնի 642 ՏԼ 65 1993 թ. 15000
17. ՎԱԶ-21061 485 ՏԼ 65 1993 թ. 15000
18. ՎԱԶ-2121 397 ՏԼ 65 1993 թ. 25000
19. ԻԺ-2715 437 ՏԼ 65 1991 թ. 20000
20. ԻԺ-2715 477 ՏԼ 65 1991 թ. 20000
21. ՏԱՎՐԻԱ - 1994 թ. 20000
22. ԵրԱԶ-762 - 1992 թ. 15000
23. ԶԻԼ-130 - 1990 թ. 98000
24. ԱՊԿ-Կ - 1988 թ. 15000
25. ԱՊԿ-Կ - 1988 թ. 55000
26. ԳԱԶ-66 - 1970 թ. 40000
27. Ցիստեռն ցեմենտի - 1995 թ. 110000
28. ՊԱԶ-672Մ 371 ՏԼ 65 1982 թ. 35000
29. ՊԱԶ-672Մ 363 ՏԼ 65 1983 թ. 30000
30. ԳԱԶ-310290 389 ՏԼ 65 1993 թ. 75000
31. ԳԱԶ 310290 390 ՏԼ 65 1994 թ. 170000
32. ԳԱԶ-5201 441 ՏԼ 65 1990 թ. 30000
33. ՈՒԱԶ-3151 257 ՏԼ 65 1997 թ. 160000
34. ՈՒԱԶ-2206 442 ՏԼ 65 1990 թ. 42000
35. ՈՒԱԶ-3962 - 1996 թ. 37000
36. ՈՒԱԶ-374101 431 ՏԼ 65 1989 թ. 25000
37. ԶԻԼ-131 - 1988 թ. 65000
38. ՄԱԶ-53371 407 ՏԼ65 1992 թ. 65000
39. ՈՒԱԶ-31512 218 ՏՍ 65 1998 թ. 240000
40. ՎԱԶ-2104 287 ՏԼ 65 1988 թ. 110000
41. ԱՊԿ-10 - 1989 թ. 86000
42. ԷՕ-2621 - 1991 թ. 98000
43. Տրակտոր ԴՏ-75 - 1987 թ. 310000
44. Միկրոավտոբուս ԱՍԻԱ–Տ 137 ՏԼ65 1996 թ. 130000
45. ՊԱԶ-672 Մ 393 ՏԼ65 1984 թ. 37000
46. ԿՌԱԶ-ՏՕՄ - 1986 թ. 110000
47. ԶԻԼ-130ԱՊԿ-10 - 1989 թ. 15000
48. ԶԻԼ-130 ԱՊԿ-10 - 1989 թ. 53000
49. ՎԱԶ-21063 376 ՏԼ65 1989 թ. 128000
50. ԿԱՎԶ-3271 249 ՏԼ65 1991 թ. 58000
51. Պ-183 ԶԻԼ-130 445 ՏԼ65 1985 թ. 195000
52. ՊՄ ԶԻԼ-130 419 ՏԼ65 1981 թ. 98000
53. Միկրոավտոբուս
ՈՒԱԶ-22069 236 ՏԼ65 1997 թ. 270000
Ընդամենը 3 515 000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան