ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2012 թվականի N 1566-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը 2012 թվականին հատկացնել 38,663.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. դեկտեմբերի 18
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2012 թվականի
դեկտեմբերի 6-ի N 1566-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը տարի
1 2 3 4 5
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 0.0
10 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (38,663.5)
այդ թվում`
09 Սոցիալական պաշտպանություն
(այլ դասերին չպատկանող) (38,663.5)
այդ թվում`
02 Սոցիալական պաշտպանությանը տրամադրող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) (38,663.5)
այդ թվում`
13. Կենսաթոշակային ապահովության, դրամական օգնությունների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ (38,663.5)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (38,663.5)
այդ թվում`
Կապի ծառայություններ (38,663.5)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 38,663.5
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 38,663.5
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 38,663.5
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 38,663.5
ՀՀ կառավարություն 38,663.5
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
դեկտեմբերի 6-ի N 1566-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.26 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
( նվազեցումները նշված են փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալական ապահովության պետական ծառայություն
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը
Պետական կենսաթոշակային ապահովության ծրագրերի շրջանակներում վճարման ծառայությունների իրականացման ապահովում
1102 ԱԾ02 Նկարագրությունը
Սպայական անձնակազմի, շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների, աշխատանքային և սոցիալական կենսաթոշակների, ՀՀ օրենքով նշանակված կենսաթոշակների տրամադրման տեղեկատվական սպասարկում և շահագործում, վճարման ծառայությունների ձեռքբերում և համապատասխան ձևերի ու ձևաթղթերի տպագրում
Սոցիալական ապահովության ոլորտում անհատական (անձնավորված) հաշվառման «Պառնաս» համակարգչային համակարգի ծրագրային սպասարկման ծառայության իրականացում
Սոցիալական ապահովության ոլորտում կենսաթոշակների նշանակման և վճարման «Արաքս» համակարգչային համակարգի ծրագրային սպասարկման ծառայության իրականացում
Զինվորական կենսաթոշակառուների տեղեկատվական համակարգի ներդրման, վարման, սպասարկման, տեղեկատվության տրամադրման ծառայություններ
Կենսաթոշակային ապահովության վճարման հետ կապված ծառայություններ (10776)
Կենսաթոշակի նշանակման և վճարման համար անհրաժեշտ ձևաթղթերի թիվը
Որակական Մշակված չէ
Ժամկետայնության Մշակված չէ
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X (38,663.5)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1102 - Կենսաթոշակային ապահովության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կենսաթոշակառուների կենսամակարդակի բարձրացում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Բանկեր և վճարահաշվարկային կազմակերպություններ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2012 թվականի
դեկտեմբերի 6-ի N 1566-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անվանումը Գնման ձևը Չափման միավորը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
քանակը գումարը (հազ. դրամ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (38,663.5)
Բաժին N 10, Խումբ N 09, Դաս N 02,
«Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)» (38,663.5)
5. Կենսաթոշակային ապահովության, դրամական օգնությունների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ (38,663.5)
ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (38,663.5)
Փոստային կապի ծառայություններ ԲԸԱՀ դրամ (38,663.5)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան