Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործել է մինչև 2014-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`

1) 14.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14.2 յուրաքանչյուր վայրում մինչև 100 մեքենայացված շահումներով խաղերի սարքավորումների շահագործմամբ շահումներով խաղերի կազմակերպման համար` այդ թվում`

14.2.1 Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի

250000-ապատիկի չափով

14.2.2 Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչև 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի

150000-ապատիկի չափով

14.2.3 Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15 կիլոմետրից մինչև 80 կիլոմետր հեռավորության

վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի

90000-ապատիկի չափով

14.2.4 Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի

50000-ապատիկի չափով».

2) 14.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14.3 յուրաքանչյուր վայրում մինչև 40 խաղասեղան շահագործող խաղատան կազմակերպման համար, այդ թվում`

14.3.1 Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի

2000000-ապատիկի չափով

14.3.2 Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչև 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի

1200000-ապատիկի չափով

14.3.3 Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15 կիլոմետրից մինչև 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի

700000-ապատիկի չափով

14.3.4 Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան բազային տուրքի

400000-պատիկի չափով»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։