ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2012 թվականի N 1587-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի «Հղիության և ծննդաբերության նպաստ» և «Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում» ծրագրերի գծով փաստացի կատարված ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2012 թվականին հատկացնել 864,402.9 հազ. դրամ, այդ թվում՝ «Հղիության և ծննդաբերության նպաստ» ծրագրի գծով 550,796.5 հազ. դրամ, «Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում» ծրագրի գծով 313,606.4 հազ. դրամ (այդ թվում` 550,796.5 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մայրության նպաստներ բյուջեից» և 313,606.4 հազ. դրամ` «Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից» հոդվածներով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. դեկտեմբերի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
դեկտեմբերի 20-ի N 1587-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.26 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի սոցիալական ապահովության պետական ծառայություն
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը
1082 ԾՏ02 Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարում
Նկարագրությունը
Սոցիալական ապահովության վճարներ կատարող (վարձու աշխատողներ և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձանց) կորցրած եկամտի փոխհատուցում` հիվանդության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի և օրենքով սահմանված այլ պատճառներով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում
Շահառուների քանակը Ժամանակավոր անաշխատունակության օրերի թիվը 107969
Գումարը (հազ. դրամ) 313,606.4
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը միանվագ
Շահառուների ընտրության չափանիշները
Աշխատող լինելու հանգամանքը և ապահովագրական դեպքի առկայությունը
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց)շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1082-Սոցիալական ապահովագրության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության կենսամակարդակի բարձրացում
Ծրագրային դասիչը Անվանումը
1082 ԾՏ03 Հղիության և ծննդաբերության նպաստ
Նկարագրությունը
Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարող (վարձու աշխատողներ և ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձանց) կորցրած եկամտի փոխհատուցում` հղիության և ծննդաբերության պատճառներով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում
Շահառուների քանակը Հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերի թիվը 189512
Գումարը (հազ. դրամ) 550,796.5
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը միանվագ
Շահառուների ընտրության չափանիշները
Աշխատող լինելու հանգամանքը և ապահովագրական դեպքի առկայությունը
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց)շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1082 - Սոցիալական ապահովագրության ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Բնակչության կենսամակարդակի բարձրացում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան