Հոդված 8
Հոդված 8.
Օրենսգրքի 199.1-ին հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենսգրքով արգելված դեպքերում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ժամկետի երկարաձգման դեպքերի) ենթարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:»: