Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 82-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Մաքսային արժեքի որոշման նպատակով սույն օրենսգրքի 87 հոդվածով սահմանված փաստաթղթերը հայտարարատուի կողմից ներկայացվելուց հետո մաքսային մարմինները երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում են մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` սույն օրենսգրքի 87 հոդվածի համաձայն հաշվարկված մաքսային արժեքը: Սույն օրենսգրքի 96 հոդվածի 2.1-ին կետով սահմանված դեպքերում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների` սույն օրենսգրքի 87 հոդվածի համաձայն հաշվարկված մաքսային արժեքն ընդունվում կամ մերժվում է հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացվելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Սույն օրենսգրքի 87 հոդվածով սահմանված փաստաթղթերի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքի մերժման դեպքում սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետներում սույն օրենսգրքի 87 հոդվածում նշված մեթոդով հաշվարկված մաքսային արժեքի մերժման վերաբերյալ տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային մաքսային մարմինները գրավոր տեղեկացնում են հայտարարատուին` կազմելով սույն օրենսգրքի 96 հոդվածով նախատեսված մերժման եզրակացությունը:
Տարածաշրջանային, մասնագիտացված կամ սահմանային մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետներում մաքսային արժեքի մերժման վերաբերյալ հայտարարատուին տեղեկացում չներկայացվելու դեպքում հայտարարատուի կողմից որոշված մաքսային արժեքը համարվում է ընդունված:»: