Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60012448

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

28 նոյեմբերի 2012 թ.

ք. Երևան N 490-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և 8-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2013 թվականի անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Հավելված

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2012 թվականի նոյեմբերի 28-ի

N 490-Ն որոշման

Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների 2013 թվականի անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը

Հ/հ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ Ընկերության ՀՎՀՀ-ն Իրացման շրջանառություն (առանց ավելացված արժեքի հարկի) Տեսակարար կշիռը Յուրաքանչյուր ընկերության կարգավորման

պարտադիր

վճարի դրույքաչափը

միլիոն դրամ միլիոն դրամ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (Ընդամենը) 189480.4 0.47799 250.31

1 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն 01520882 119645.3 0.30182 158.06

2 «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն 01522459 2502.15 0.00631 3.31

3 «ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն 01544167 131.06 0.00033 0.17

4 «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐ» փակ բաժնետիրական ընկերություն 01547732 1360.39 0.00343 1.80

5 «ՀՐԱԶԴԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀՐԱԶՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերություն 03015742 3318.1 0.00837 4.38

6 «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» փակ բաժնետիրական ընկերություն 04401874 20252.60 0.05109 26.75

7 «ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերություն 02205028 5176.50 0.01306 6.84

8 «ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿՀ» փակ բաժնետիրական ընկերություն 09201502 5613.64 0.01416 7.42

9 «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերություն 00078569 2459.02 0.00620 3.25

10 «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» փակ բաժնետիրական ընկերություն («Հրազդան-5» կայան) 00046317 27261.25 0.06877 36.01

11 «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն 06927379 1760.37 0.00444 2.33

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (Ընդամենը) 151244.2 0.38153 199.80

12 «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» փակ բաժնետիրական ընկերություն 00046317 142017.67 0.35826 187.61

13 «ՏՐԱՆՍԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն 03520262 9226.50 0.02327 12.19

ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (Ընդամենը) 5838.4 0.01473 7.71

14 «ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերություն (Նաիրիտ) 02205028 5774.18 0.01457 7.63

15 «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերություն 00650481 64.22 0.00016 0.08

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (Ընդամենը) 19175.94 0.04837 25.33

16 «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերություն 01555351 11265.46 0.02842 14.88

17 «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» փակ բաժնետիրական ընկերություն 02509667 4345.48 0.01096 5.74

18 «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերություն 04417934 452.17 0.00114 0.60

19 «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերություն 00093621 1615.51 0.00408 2.13

20 «ԴԵԲԵԴ -ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերություն 07403997 163.58 0.00041 0.22

21 «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» փակ բաժնետիրական ընկերություն 04412802 341.77 0.00086 0.45

22 «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» փակ բաժնետիրական ընկերություն 06934743 380.79 0.00096 0.50

23 «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» փակ բաժնետիրական ընկերություն 05531223 596.85 0.00151 0.79

24 Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Պետրոսյան 30970073 14.33 0.00004 0.02

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ (Ընդամենը) 30674.38 0.07738 40.52

25 «ԱՐՄԵՆՏԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն 02500052 30674.38 0.07738 40.52

ԸՆԴԱՄԵՆԸ 396413.3 1.00000 523.680

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։