«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2000 թվականի N 535
քաղ. Երևան
ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Փոքր» օբյեկտները (ցանկը կցվում է) դրանց աշխատավորական կոլեկտիվներին:
2. Պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Ց Ա Ն Կ
ուղղակի վաճառքի ձեվով մասնավորեցվող «փոքր» օբյեկտների
NN
ը/կ Օբյեկտի անվանումը Հասցեն Շենքի տեսակը Տարածքը
(քառ.մ) Օբյեկտի գինը
(դրամ)
1. Մասսայական սննդի արտադրական և սովորողների N 7 ԴՁ-ի N 1 կրպակ քաղ. Երևան, Խանջյան փող., մանկավարժական ինստիտուտի դիմաց կրպակ - 38322
2. «Կակաչ» ԴՁ քաղ. Գյումրի, Գորկու 101 գույք - 34727
3. «Վանք» գրատների միավորման N 6 գրատուն քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 26 շենքի
բացվածք 79,69 2538098
4. «Վանք» գրատների միավորման N 8 գրատուն քաղ. Վանաձոր, վագոն-կրպակ գույք - 1702