ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2012 թվականի N 1615-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի տպագրման ծրագրի մոդիֆիկացման նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 7200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Համակարգչային ծառայություններ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի տպագրման ծրագրի մոդիֆիկացման ծառայությունը ձեռք է բերվելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ա. Գևորգյան
2012 թ. դեկտեմբերի 24
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2012 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1615-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքների ցուցանիշները
Ծրագրային դասիչը Անվանումը
Արտաքին հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում
Նկարագրությունը
ՀՀ Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ արտաքին գործերի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակում և իրականացում, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում դիվանագիտական ծառայության կազմակերպում ու ղեկավարում
1001 ԱԾ04
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X 7200.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1001 ՀՀ արտաքին գործերի նախարարության քաղաքականության իրականացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կենսաչափական դիվանագիտական անձնագրերի տպագրության միջոցառումների կազմակերպման և իրականացման ապահովում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1615-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Անվանումը Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
գնման ձևը չափի միավորը քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ արտաքին գործերի նախարարություն 7200.0
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 7200.0
ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համակարգչային ծառայություններ ԲԸԱՀ դրամ 1 7200.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյան