Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 33012469

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

19 նոյեմբերի 2012 թ.

ք. Երևան N 1-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի թիվ ՆԿ-1-Ն կարգադրությամբ հաստատված հավելված 1-ի 6-րդ կետի՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) N 1 հավելվածի 4-րդ կետի «տասնմեկ» բառը փոխարինել «տասներկու» բառով։

2. Հրամանի N 1 հավելվածի 4-րդ կետի «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ չորս» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի՝ մեկ» բառերը։

3. Հրամանի N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարությանը՝ սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

Հ. Ռոստոմյան

Հավելված

ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

2012 թ. նոյեմբերի 19-ի

N 1-Ն հրամանի

«Հավելված 2

ՀՀ սպորտի և երիտասարդության

հարցերի նախարարի

2009 թ. փետրվարի 2-ի

N 1-Ն հրամանի

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հրաչյա Ռոստոմյան - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ),

Յուրիկ Վարդանյան - Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական,

Սամվել Խաչատրյան - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ,

Վահե Էլոյան - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար,

Արտաշես Նազարյան - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական,

Տիգրան Միքայելյան - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ,

Նարինե Շահբազյան - Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ,

Ռազմիկ Ստեփանյան - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի անդամ (համաձայնությամբ),

Վահրամ Առաքելյան - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ (համաձայնությամբ),

Դերենիկ Գաբրիելյան - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ (համաձայնությամբ),

Գաբրիել Ղազարյան - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բաժնի պետ, Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ),

Սմբատ Լպուտյան - «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր (համաձայնությամբ)։»:

Աշխատակազմի ղեկավար՝

Վ. Էլոյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։