Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2013-12-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-12-26Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2011 թվականի N 479-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական լրավճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական հավելավճարների առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը հաստատելու մասին» N 247 որոշման համաձայն` մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ ապահովելու համար հետևյալ պարգևավճարները`

ա. զինծառայողներին` պաշտոնային դրույքաչափից և զինվորական կոչման դրույքաչափից ոչ ավելի,

բ. զինվորական կոչում չունեցող աշխատողներին` պաշտոնային դրույքաչափից ոչ ավելի,

գ. ժամկետային պարտադիր զինծառայողներին` 5000 դրամից ոչ ավելի:

2. Սույն որոշման N 2 հավելվածի հավելավճարների տոկոսաչափերը կիրառվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) ապահովել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի N 2 հավելվածով և այլ իրավական ակտերով առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելավճարների ընդհանուր գումարը չգերազանցի յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի ընդհանուր գումարի 10%-ը.

2) սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները, հավելավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մայիսի 2

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 21-ի N 479-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

1. Սպայական պաշտոններ

1.1 ՀՀ զինված ուժերի զինվորական կառավարման կենտրոնական մարմին

(դրամներով)

հ/հ Պաշտոնների խմբերը Լրավճար

Հաստիքային կոչումը Անվանումը Նվազագույն Առավելագույն

1 Գեներալական ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ 120,869 696,735

2 ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ 120,869 550,556

3 Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ 120,869 369,575

4 Գլխավոր շտաբի պետի տեղակալ 120,869 317,048

5 Վարչության պետ 120,869 268,817

6 Գնդապետ Վարչության պետ 120,268 237,433

7 Վարչության պետի տեղակալ 119,670 234,966

8 Առանձին բաժնի պետ 119,075 232,524

9 Բաժնի պետ 118,483 230,108

10 Բաժնի պետի տեղակալ 117,894 227,718

11 Բաժանմունքի պետ 117,307 225,378

12 Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 116,723 223,084

13 Ավագ սպայական խումբ 116,142 220,836

14 Փոխգնդապետ Վարչության պետի տեղակալ 115,564 219,258

15 Առանձին ծառայության պետի տեղակալ 114,989 217,103

16 Բաժնի (ծառայության) պետ 114,417 214,986

17 Բաժանմունքի պետ 113,848 212,886

18 Խմբի պետ 113,282 210,856

19 Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 112,718 207,758

20 Ավագ սպայական խումբ 112,157 204,719

21 Մայոր Բաժնի (ծառայության պետի) տեղակալ 111,599 202,539

22 Բաժանմունքի պետի տեղակալ 111,044 199,583

23 Խմբի պետի տեղակալ 110,492 196,668

24 Բաժանմունքի պետի տեղակալ 109,942 193,780

25 Ավագ սպայական խումբ 109,395 190,935

26 Կապիտան Կրտսեր սպայական խումբ 106,169 177,719

1.2. ՀՀ զինված ուժերի զորամիավորումներ, միավորումներ, զորատեսակներ և զորամասեր

հ/հ Պաշտոնների խմբերը Լրավճար

Հաստիքային կոչումը անվանումը Նվազագույն Առավելագույն

1 Գեներալական Բանակի հրամանատար 124,522 306,468

2 ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ 122,682 282,941

3 Բանակային կորպուսի հրամանատար 120,869 268,817

4 Դիվիզիայի հրամանատար 120,669 255,372

5 Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար 120,469 242,669

6 Գնդապետ Բանակի հրամանատարի տեղակալ 120,268 233,954

7 Բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ 119,670 231,523

8 Բրիգադի հրամանատար 119,075 229,117

9 Գնդի հրամանատար 118,483 226,736

10 Ստորաբաժանման զորատեսակի պետ 117,894 224,387

11 Ստորաբաժանման բաժնի պետ 117,307 222,086

12 Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 116,723 219,831

13 Ավագ սպայական խումբ 116,142 217,622

14 Փոխգնդապետ Բրիգադի հրամանատարի տեղակալ 115,564 216,082

15 Գնդի հրամանատարի տեղակալ 114,989 213,965

16 Ստորաբաժանման ծառայության (զորատեսակի) պետ 114,417 211,885

17 Գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար 113,848 209,821

18 Ջոկատի հրամանատար 113,282 207,828

19 Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 112,718 204,766

20 Ավագ սպայական խումբ 112,157 201,762

21 Մայոր Գումարտակի շտաբի պետ 111,599 199,617

22 Ջոկատի հրամանատարի տեղակալ 111,044 196,697

23 Ստորաբաժանման ծառայության (զորատեսակի) պետի տեղակալ 110,492 193,815

24 Ստորաբաժանման բաժանմունքի պետ 109,942 190,961

25 Ավագ սպայական խումբ 109,395 188,150

26 Կապիտան Գումարտակի շտաբի պետի տեղակալ 108,851 186,011

27 Վաշտի հրամանատար 108,309 183,302

28 Ստորաբաժանման բաժանմունքի պետի տեղակալ 107,770 180,399

29 Ստորաբաժանման մասի պետ 107,234 179,501

30 Խմբի պետ 106,700 178,608

31 Կրտսեր սպայական խումբ 106,169 177,719

32 Ավագ լեյտենանտ Վաշտի հրամանատարի տեղակալ 105,641 176,835

33 Դասակի հրամանատար 105,115 175,955

34 Մարտական մեքենայի հրամանատար 104,592 175,080

35 Կրտսեր սպայական խումբ 104,072 174,209

2. Ենթասպայական պաշտոններ

հ/հ Պաշտոնների խմբերի անվանումը Լրավճար

Նվազագույն Առավելագույն

1 Ավագ 60,000 154,100

2 Դասակի հրամանատար 59,701 153,334

3 Դասակի հրամանատարի տեղակալ 59,404 152,571

4 Ենթասպայական մյուս պաշտոններ 59,108 151,813

3. Պայմանագրային ծառայության շարքային կազմ

հ/հ Պաշտոնների խմբերը` ըստ հաստիքային կոչումների Լրավճար

Նվազագույն Առավելագույն

1 Ավագ 51,263 180,900

2 Ավագ սերժանտ 51,008 180,000

3 Սերժանտ 50,754 179,104

4 Կրտսեր սերժանտ 50,501 178,213

5 Եֆրեյտոր 50,250 177,326

6 Շարքային 50,000 176,445

4. Զինվորական կոչում չունեցող աշխատողներ

հ/հ Պաշտոնների խմբերը Լրավճար

Նվազագույն Առավելագույն

1 Հայեցողական 150,000 327,600

2 Քաղաքացիական աշխատանք կատարողներ 10,000 75,600

5. Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ

հ/հ Պաշտոնների խմբերը` ըստ հաստիքային կոչումների Լրավճարի առավելագույն չափը

1 Ավագ 25,500

2 Ավագ սերժանտ 21,864

3 Սերժանտ 18,456

4 Կրտսեր սերժանտ 15,036

5 Եֆրեյտոր 11,616

6 Շարքային 7,956

6. Ժամկետային պարտադիր զինծառայողներ

հ/հ Պաշտոնների խմբերը` ըստ հաստիքային կոչումների Լրավճարի առավելագույն չափը

1 Ավագ 1,490

2 Ավագ սերժանտ 1,360

3 Սերժանտ 1,160

4 Կրտսեր սերժանտ 970

5 Եֆրեյտոր 890

6 Շարքային 840

(հավելվածը խմբ. 20.12.12 N 1627-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 21-ի N 479-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

NN

ը/կ Առանձին պայմանների անվանումները Հավելավճարների առավելագույն չափը տոկոսային արտահայտությամբ

1. ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանված հատուկ պահպանության տարածքների առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների անձնակազմին հերթափոխի կամ գործուղման մեջ գտնվելու փաստացի ժամանակահատվածի համար`

- վաշտի և դասակի հրամանատար, վաշտի ավագ, վաշտի հրամանատարի տեղակալ 150

- մնացած պաշտոնների համար 100

2. Հատուկ նշանակության, ականազերծող և խաղաղապահ ստորաբաժանումներում ծառայության համար 100

3. Ավիացիոն ստորաբաժանումներում ծառայության համար

- ամսական թռիչքային նորման կատարելու համար 30

- ինքնաթիռների և ուղղաթիռների անվտանգությունն ապահովելու համար 10

- կարգայնության համար`

3-րդ կարգ 50

2-րդ կարգ 75

1-ին կարգ 90

բարձր կարգ (դիպուկահար) 100

- տեխնիկայի և սպասարկման վերգետնյա միջոցների անվտանգ ու անխափան աշխատանքը կազմակերպող անձնակազմին (բացառությամբ թռիչքավերելքային անձնակազմի) կարգայնության համար`

3-րդ կարգ 15

2-րդ կարգ 30

1-ին կարգ 50

բարձր կարգ (վարպետ) 75

- Հակաօդային պաշտպանության համակարգի անձնակազմի կազմում մարտական հերթապահության համար 30

4. Հրամանատարության և ղեկավարելու համար

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի տեղակալներ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ, նախարարի և նախարարի տեղակալի խորհրդականներ, վարչության պետ, բանակային կորպուսի, բրիգադի և գնդի հրամանատարներ 140

- վարչության պետի տեղակալ, առանձին բաժնի պետ, բանակային կորպուսի շտաբի պետ 60

- գումարտակի հրամանատար 30

5. «D» և «E» կարգերով բարձր բեռնատարողության մեքենաներ շահագործելու համար 20

6. Բարձր բեռնատարողության և կցորդիչով մեքենաների վարորդներին` ըստ ավտոմեքենաների բեռնատարողության

5- 10 տ 10

11- 20 տ 20

21-ից բարձր 30

7. ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում տեխնիկական ապահովում իրականացնող ստորաբաժանումներում 10 և ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաների, ինչպես նաև ինժեներական և տեխնիկական ապահովման ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար 150

8. Սահմանված ամսական բեռնափոխադրումների ծավալները գերազանցած բեռնատար ավտոմեքենաներ վարելու համար` ըստ մեքենաների բեռնատարողության

5- 10 տ 30

11-20 տ 50

21- 30 տ 60

31 տ և ավելի 70

9. Սահմանված ամսական վազքաչափը գերազանցելու համար 30

10. Հատուկ տեխնիկա շահագործելու համար (բուլդոզերավար, տրակտորիստ, էքսկավատորավար, կռունկավար, ավտոգրեյդերավար, կոմպրեսորավար և այլն)` ըստ մասնագիտական աշխատանքային ստաժի

3- 5 տարի 20

5- 10 տարի 40

10 տարվանից ավելի 70

11. Բարձման և բեռնաթափման օրական նորման գերազանցելու համար 50

12. ՀՀ զինված ուժերում աշխատած տարիների համար` ըստ աշխատանքային ստաժի

2- 5 տարի 5

5- 10 տարի 10

10- 15 տարի 15

15- 20 տարի 20

20 տարվանից ավելի 25

13. Ավիացիայի բնագավառում գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների համար 100

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։