ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2011 թվականի N 469-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների ծառայողների (բացառությամբ քննչական գործառույթ իրականացնող ծառայողների և պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) և զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) գաղտնի.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողների հավելավճարների առավելագույն չափը` 10000 դրամ.
3.1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի 4-րդ (հատուկ) գումարտակի ծառայողներին ծառայության հատուկ պայմանների համար վճարվող ամսական հավելավճարների չափը` ամսական աշխատավարձի (դրամական բավարարման, սննդի փոխհատուցման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող ամսական լրավճարների, հավելավճարների հանրագումարի) առավելագույնը 60 (վաթսուն) տոկոս.
4) միանվագ պարգևավճարներ՝
ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին և զինվորական կոչում չունեցող աշխատողներին (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) կարող են տրվել պարգևավճարներ` տարեկան մինչև ամսական աշխատավարձի կրկնապատիկի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա և հաշվետու տարվա ավարտի կապակցությամբ,
բ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի հիման վրա` միանվագ դրամական պարգևավճարներ կարող են տրվել՝ մինչև դրամական բավարարման կրկնապատիկի չափով,
գ. գաղտնի:
(1-ին կետը լրաց. 26.07.12 N 920-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները, հավելավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մայիսի 4
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 21-ի N 469-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԸ
Պաշտոնի անվանումը Առավելագույն լրավճարի չափը(դրամ)
1 2
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներ, տարածքային մարմիններ
Գլխավոր խմբի պաշտոններ
Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 176,260
Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ 161,530
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 124,980
Ինքնուրույն բաժնի պետ 119,560
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 116,060
Բաժնի պետ (տարածքային) և նրան հավասարեցված պաշտոններ 146,070
Բաժնի պետ (վարչության) և նրան հավասարեցված պաշտոններ 141,320
Ավագ խմբի պաշտոններ
Ինքնուրույն բաժնի պետի տեղակալ 135,080
Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 161,180
Վարչության, տարածքային բաժնի առանձնացված բաժանմունքի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ 160,520
Բաժնի կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 145,660
Միջին խմբի պաշտոններ
Բաժանմունքի պետի տեղակալ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 119,820
Վաշտի հրամանատար 105,750
Ավագ` օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 71,050
Օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 64,590
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 74,340
Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 74,380
Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 76,340
Կրտսեր խմբի պաշտոններ
Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 51,850
Դասակի հրամանատարի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ 45,190
Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 49,660
Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 47,050
2. Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գունդ
Ավագ խմբի պաշտոններ
Գնդի կազմում հատուկ գումարտակի հրամանատար 164,700
Միջին խմբի պաշտոններ
Գնդի կազմում հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ 123,300
Վաշտի հրամանատար 113,000
Դասակի հրամանատար 115,660
Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 109,610
Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 100,280
Կրտսեր խմբի պաշտոններ
Կրտսեր տեսուչ 72,780
Դասակի հրամանատարի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ 68,870
Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 75,290
Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 73,310
3. Քննչական գլխավոր վարչություն
Գլխավոր խմբի պաշտոններ
Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ 1,400
Գլխավոր վարչության պետի տեղակալ 1,400
Վարչության պետ 1,500
Վարչության պետի տեղակալ 1,500
Բաժնի պետ 1,600
Ավագ խմբի պաշտոններ
Բաժնի պետի տեղակալ 1,600
Բաժանմունքի պետ 1,600
Միջին խմբի պաշտոններ
Գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության քննչական խմբի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ 1,400
Վարչության կազմում բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ 1,600
Ավագ քննիչ 1,600
Քննիչ 1,600
4. Ոստիկանության զորքեր
Սպայական կազմ
Հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ 192,480
Հրամանատարի տեղակալ 183,430
Գնդի հրամանատար 139,240
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 141,400
Հրամանատարության ծառայության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 122,200
Գնդի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 124,380
Գնդի գումարտակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 113,290
Բաժնի պետի տեղակալ 124,880
Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 113,800
Գումարտակի հրամանատարի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 108,350
Հրամանատարի ավագ օգնական և նրան հավասարեցված պաշտոններ 104,680
Ավագ սպա և նրան հավասարեցված պաշտոններ 101,540
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 97,970
Սպա և նրան հավասարեցված պաշտոններ 94,800
Ենթասպայական կազմ
Գաղտնի մասի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 47,370
Ջոկի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 47,960
Հրաձգարանի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 49,910
Օպերատիվ հերթապահի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ 49,730
Դեղատան պետ-բուժակ և նրան հավասարեցված պաշտոններ 49,930
5. Պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմ
Ավագ 41,750
Ավագ սերժանտ 44,730
Սերժանտ 47,640
Կրտսեր սերժանտ 53,380
Եֆրեյտոր 56,450
Շարքային 60,440
6. Զինվորական կոչում չունեցող աշխատողներ
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի գլխավոր խորհրդական 44,048
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի խորհրդական և նրան հավասարեցված պաշտոններ 39,947
Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 32,672
Ֆինանսական մասի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 29,762
Առաջատար մասնագետ և նրան հավասարեցված պաշտոններ 27,778
Մասնագետ և նրան հավասարեցված պաշտոններ 24,735
Ավագ տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 22,222
Տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 17,857
Ավագ հաշվառող և նրան հավասարեցված պաշտոններ 15,873
Գանձապահ և նրան հավասարեցված պաշտոններ 14,815
Օպերատոր, գործավար և նրանց հավասարեցված պաշտոններ 13,889
Առաքիչ, հավաքարար և նրանց հավասարեցված պաշտոններ 13,228
(հավելվածը խմբ. 20.12.12 N 1627-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան