ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2011 թվականի N 477-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության և սահմանային գոտում ծառայող սահմանապահ զորքերի զինծառայողների հավելավճարները` առավելագույնը համապատասխանաբար 66,138 դրամ և 39,682 դրամ.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության մարմիններում ծառայության և աշխատանքի ընթացքում բարձր ցուցանիշներ ապահոված զինծառայողներին (բացառությամբ պայմանագրային զինծառայողների) և զինվորական կոչում չունեցող աշխատողներին կարող են տրվել պարգևավճարներ` սույն որոշման 1-ին ենթակետով սահմանված լրավճարների առավելագույն չափից ոչ ավելի:
(1-ին կետը փոփ. 20.12.12 N 1627-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները, հավելավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մայիսի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 21-ի N 477-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
հ/հ Պաշտոնների անվանումը Լրավճարի առավելագույն չափը (դրամ)
Բարձրագույն խմբի պաշտոններ
1 Տնօրենի տեղակալ 39,500
Գլխավոր խմբի պաշտոններ
1 Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 148,300
2 Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 138,800
3 Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 128,000
4 Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 116,500
Ավագ խմբի պաշտոններ
1 Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 112,500
2 Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 110,000
3 Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 109,900
4 Բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 107,200
5 Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 103,200
6 Բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 100,300
Միջին խմբի պաշտոններ
1 Ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 97,600
2 Օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 93,500
3 Կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 86,500
Կրտսեր խմբի պաշտոններ
1 Ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ 71,000
Պայմանագրային զինծառայողներ
1 Սերժանտ 76,400
2 Շարքային 76,200
Զինվորական կոչում չունեցող պաշտոններ
1 Ազատ վարձու 33,100
(հավելվածը խմբ. 20.12.12 N 1627-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան