«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2323-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՄԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը` ըստ պաշտոնների` համաձայն N 1 հավելվածի.
բ) փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը` համաձայն N 2 հավելվածի.
գ) փրկարարական ծառայության ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը` 10.000 դրամ:
2. Փրկարար ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դրույքաչափերը նշանակվում են հանրապետական գործադիր մարմինների տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դրույքաչափերին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 20.12.12 N 1627-Ն)
3. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում փրկարար ծառայողներին և փրկարարի կոչում չունեցող աշխատողներին վճարելու լրավճարներ, հավելավճարներ և տալու պարգևավճարներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով:
(3-րդ կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն, խմբ. 21.10.10 N 1399-Ն, փոփ. 21.04.11 N 475-Ն, 20.12.12 N 1627-Ն)
3.1. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նախատեսված լրավճարների, հավելավճարների վճարումից և պարգևատրումները տալուց հետո տնտեսված գումարները բյուջետային տարվա վերջին օրը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(3.1 կետը լրաց. 21.10.10 N 1399-Ն)
3.2. Փրկարարական ծառայության ծառայողների առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ թվաքանակի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում ծառայողներին դրամական օգնություն տալու ժամանակ դրամական բավարարման հաշվարկման ժամանակ հիմք է հանդիսանում սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով սահմանված նվազագույն պաշտոնային դրույքաչափը և կոչման հավելավճարը:
(3.2-րդ կետը լրաց. 20.12.12 N 1627-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. հունվարի 23
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշման
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
(դրամներով)
NN Պաշտոնը Պաշտոնային դրույքաչափերը
նվազագույն առավելագույն
I. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոն
1 Վարչության պետ 41,100 113,228
II. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ
2 Բաժնի պետ 38,840 90,476
3 Վարչության պետի տեղակալ 38,840 90,476
4 Տարածքային վարչության պետ 38,840 90,476
III. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ
5 Տարածքային վարչության պետի տեղակալ 36,600 77,116
6 Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար 36,600 77,116
7 Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար 36,600 77,116
8 Բաժնի պետ 36,600 77,116
9 Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ 36,600 77,116
10 Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ 35,000 66,270
11 Լաբորատորիայի պետ 35,000 66,270
IV. Փրկարարական ծառայության միջին պաշտոններ
12 Խմբի պետ 35,000 51,984
13 Ջոկի հրամանատար 35,000 51,984
14 Ավագ փրկարար 35,000 51,984
V. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ
15. Փրկարար 35,000 46,297
(հավելվածը խմբ. 19.06.08 N 602-Ն, 29.01.09 N 101-Ն, փոփ. 07.04.11 N 357-Ն, խմբ. 20.12.12 N 1627-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշման
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՄԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԸ
NN Փրկարարական ծառայության կոչումը Կոչման հավելավճարները
(դրամ)
Նվազագույն Առավելագույն
ա) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ`
1 փրկարարական ծառայության գեներալ- լեյտենանտ 10,100 13,360
2 փրկարարական ծառայության գեներալ- մայոր 9,320 12,328
բ) փրկարարական ծառայության գլխավոր կոչում`
3 փրկարարական ծառայության գնդապետ 7,760 10,265
գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ`
4 փրկարարական ծառայության փոխգնդապետ 7,300 9,656
5 փրկարարական ծառայության մայոր 6,670 8,823
դ) փրկարարական ծառայության միջին կոչումներ`
6 փրկարարական ծառայության կապիտան 6,200 8,201
7 փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ 5,740 7,593
8 փրկարարական ծառայության լեյտենանտ 4,980 6,587
9 փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ 4,370 5,780
ե) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ`
10 փրկարարական ծառայության ավագ ենթասպա 3,580 4,735
11 փրկարարական ծառայության ենթասպա 3,110 4,114
12 փրկարարական ծառայության ավագ սերժանտ 2,810 3,717
13 փրկարարական ծառայության սերժանտ 2,640 3,492
14 փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ 2,340 3,095
15 փրկարարական ծառայության շարքային 2,030 2,685
(հավելվածը խմբ. 20.12.12 N 1627-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան